Последние новости

ԴԱՍԱԼԻՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Խորհրդարանը հասարակության արտացոլումն է։ Համենայն դեպս ենթադրվում է, որ այդպես պետք է լինի։ Ըստ գաղափարի։ Այդ ենթատեքստում հետաքրքիր են տվյալները, որ ներկայացնում է հետաքննչական ժուռնալիստիկայի Hetg.am կայքը։ Տվյալներն այդ վերաբերվում են զինվորական ծառայության հետ մեր պատգամավորների փոխհարաբերություններին։

Ահա ուրեմն, «Իմ քայլը» կառավարող դաշինքում կա 88 պատգամավոր. 23 կին և 65 տղամարդ։ Այդ 65-ից զինվորական ծառայությունից ազատված են 29-ը։ Այսինքն երեք մարդ է պակասում, որ դա կազմի կառավարող կուսակցության արական սեռի ներկայացուցիչների կեսը։ Տոկոսային հարաբերակցությամբ մոտավորապես նույնպիսի իրավիճակ է «Լուսավոր Հայաստան»-ում։ «Բարգավաճ Հայաստան»-ում վիճակը քիչ ավելի լավ է. չի ծառայել խմբակցության մոտավորապես ամեն չորրորդ պատգամավորը։ Եվ սա մի երկրում, որը գտնվում է «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակում։ Սա դեռ մեղմ ձևակերպում է, եթե հիշենք Ադրբեջանի մշտական սադրանքները, դիպուկահարային պատերազմը, պարբերական դիվերսիաները, 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։

Նշենք, որ զինծառայության պարտքից ազատված «Իմ քայլը» խմբակցության 29 պատգամավորների ավելի սակավաթիվ մասը չի ծառայել ակադեմիական տարեկետումների կամ ընտանեկան դրության պատճառով, իսկ մեծամասնությունն ազատվել է առողջության հետ կապված կամ իբր այդ խնդիրների հետևանքով։ Թեպետ, եկեք հիմք ընդունենք անմեղության կանխավարկածը, քանի որ առանց ավելորդ կասկածամտութան էլ պատկերը վհատեցնող է։

Չէ՞ որ եթե ելնենք նրանից, որ խորհրդարանը հասարակության արտացոլում է, ապա պետք է արձանագրել, որ երկրի արական սեռի բնակչության գրեթե կեսը հիվանդ է։ Այն աստիճան հիվանդ, որ անկարող է կատարել իր զինվորական պարտքը։ Կամ էլ մեր հասարակությունն է այն աստիճան հիվանդ, որ խորհրդարանի անդամ է ընտրում մեծամասամբ ֆիզիկապես անառողջ մարդկանց։ Այնքան անառողջ, որ անկարող են ծառայել բանակում

Նշենք նաև, որ կառավարող խմբակցության ներկայիս պատգամավորներին մեծամասամբ դժվար է կասկածել նախկին հանրապետական իշխանության ղեկավարների հետ ունեցած սերտ կապերի մեջ։ Այսինքն բոլոր խոսակցություններն այն մասին, որ նախկինում բանակում չէին ծառայում իշխանությանը մոտ կանգնած անձանց զավակները, անհիմն են։ Ստիպված ենք փաստել, որ եթե մոռանանք անմեղության կանխավարկածի մասին, ապա ծառայությունից խուսափելու հարցերի հետ կապված կոռուպցիան բանակում լիովին տարածվել և հետևաբար ընդունվել ու խրախուսվել է նաև ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի կողմից, որը ներկայումս եկել է իշխանության։ Կամ, եթե այնուամենայնիվ հարգենք անմեղության կանխավարկածը, ապա պետք է հանգել այն եզրակացության, որ նախկին իշխանություններին հակադրվող ընդդիմությունը իր մեծամասնությամբ բաղկացած էր անառողջ մարդկանցից։

Նույնիսկ դժվար է հասկանալ, թե որ եզրահանգումն է ավելի լավատեսական պետության համար։ Ըստ երևույթին՝ այնուամենայնիվ այն, որ ներկայիս խորհրդարանը բազմաթիվ առումներով թյուրիմացություն է, ձևավորված էյֆորիայի ազդեցության տակ, և իրական վիճակն այն չի արտացոլում

Մի առիթով վիճակվեց բանավիճել այն թեմայով, թե որքանով ճիշտ կլինի մեղադրանքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանին այն բանում, որ նա պատրաստ է «ծախել» կամ «հանձնել» հայտնի տարածքներըՓաշինյանի կողմնակիցներն ասում են, թե նման պնդումներն անհեթեթություն են, դե, իսկ որպես նորագույն փաստարկ մեջբերում են Փաշինյանի ելույթը Իրանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Բայց չէ՞ որ խնդիրը բնավ այն չէ, թե Փաշինյանը «կծախի» կամ «կհանձնի». նա այնուամենայնիվ քաղաքականության ոլորտում է ավելի քան 20 տարի, դա ինչ-որ բան նշանակում է։ Չենք խոսում արդեն այն մասին, որ եթե անգամ նա սաստիկ ցանկանար դա անել, ինչը բացառում ենք, միևնույնն է, չէր ստացվի։ Ո՞վ նրան թույլ կտա նման բան։ Բայց խնդիրն այլ է։ Խնդիրը Փաշինյանի իշխանության գալու հետ կապված միտումներն են։

Վերը ներկայացված օրինակով տեսնում ենք այդ վտանգավոր միտումների առվակներից միայն մեկը։ Տեսնում ենք, որ Հայաստանում իշխանության են եկել ոչ միայն երիտասարդներ, որոնք զուրկ են պետական գործունեության փորձից, երկրի առջև ունեցած որևէ վաստակից, եթե այդպիսին չհամարենք Սորոս և ընկ.-ից ստացած գրանտները, չունեն անհրաժեշտ ըմբռնումը բոլոր այն գործընթացների, որ տեղի են ունեցել անկախ Հայաստանում, առանց ինչի շատ դժվար է ճիշտ եզրահանգումներ անել, այլև մարդիկ, որոնք, նույնիսկ եթե նրանց չհամարենք դասալիքներ, պարզապես ոչ մի կապ չունեն բանակի հետ։ Բանակի, որը երկրի անվտանգությունն ապահովող կարևորագույն կառույցն է Հայաստանի համար։ Եվ երկրի համար այդ կարևորագույն կառույցի հետ կապված հարցերը նույնպես պիտի լուծեն դրանից ոչինչ չհասկացող քաղաքական գործիչներ, որոնց համար հանրապետության անվտանգության հարցերը ինչ-որ վիրտուալ, սելֆիի համար ոչ պիտանի բան ենԴա նույնն է, թե վստահես թռչնաբուծության զարգացման հարցերը մի մարդու, որը հավ տեսել է միայն հեռուստացուցով կամ շաուրմայի տեսքով։

Չենք խոսում արդեն այն մասին, որ, մեղմ ասած, ֆիզիկապես ոչ այնքան առողջ այդ մարդիկ, համոզված ենք, թե Արցախի հարցի հետ ևս նույնպիսի «բարեկամական» հարաբերություններում են, ինչպես անվտանգության ու բանակային ծառայության հարցերի։ Եկեք հուսանք, որ պատգամավոր ընտրվելուց հետո նրանք գոնե կայցելեն Արցախ, որպեսզի իմանան նրա տեղը ոչ միայն քարտեզի վրա։

Ահա և ստացվում է, որ թեև Փաշինյանը ոչ մի բան ծախել չի պատրաստվում, բայց նրա գործունեության արդյունքում Հայաստանում իշխանության մի շարք լծակներ անցել են մարդկանց, որոնց մտապատկերում երկրի համար կարևոր մի շարք կատեգորիաներ (բանակ, անվտանգություն, Արցախ) մի տեսակ վիրտուալ, մաշկով չզգացած հասկացություններ են։ Եվ երբ գա ընտրելու ժամանակը (իսկ դա անպայմա՛ն կգա), այդ մարդկանց ընտրությունը շատ ու շատ կասկածելի կլինի, և հետևաբար՝ ոչինչ «չծախելու» և «չհանձնելու» համար արդեն ոչ թե Փաշինյանը, այլ մենք բոլորս միասին ստիպված կլինենք թանկ գին վճարել

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СТАВКИ НА ТОТАЛИЗАТОРЕ
      2024-11-22 09:08

      Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.

    • БЕДНЫЙ ОВИК
      2024-11-20 12:53

      Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…

    • ИМБЕЦИЛЫ ПРОТИВ ТРАМПА
      2024-11-18 12:45

      Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.

    • ПОКА ТРАМП ДУМАЕТ ШОЛЬЦ УЖЕ ПОЗВОНИЛ
      2024-11-16 13:53

      Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
      2022-08-29 14:51

      Եվ այսպես, Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվեցին։ Այս շաբաթ, ինչպես հայտարարում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կհանձնվի նաև Լաչինով անցնող ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է։

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ
      2021-02-08 20:38

      Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։

    • ԱՆԿՈՏՐՈՒՄ ԱՐՑԱԽ
      2021-02-05 08:41

      Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է այն լուրերը, թե Ստեփանակերտի պետական շենքերի վրա տեղադրվելու են ադրբեջանական դրոշներ, թե ադրբեջանցիները գնումներ են կատարում Ստեփանակերտի առևտրի կետերում, իսկ քաղաքի առանձին թաղամասեր բնակեցվելու են ադրբեջանցի ընտանիքներով: