ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ «STANDBY» ՌԵԺԻՄՈՒՄ է
«Մարդիկ սպասում են փոփոխությունների, բայց դա պարզապես լճացում չէ, կատարվում են ներքին գործընթացներ»,-հաստում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
-Գևորգ Արամովիչ, սկսենք մեր հասարակութան մեջ տիրող տրամադրություններից։ Ինչպիսի՞ն է պատկերն այսօր։
-Նախ՝ անմիջապես ասեմ, որ կարող եմ խոսել միայն իմ անձնական դիտարկումների դիրքերից, որովհետև սոցիոլոգիական հարցումներ չեն անցկացվում։ Առայժմ չկա այս կամ այն հետազոտությունն անցկացնելու խնդրանք, պատվեր։ Սակայն հասարակական տրամադրությունների համատեքստում հասկանալի է, որ դրանք չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց «պատվիրի», այլ զարգանում են սեփական տրամաբանությամբ։ Այդ տրամաբանությունը բավական պարզ է. սպասումները նոր իշխանություններից շատ մեծ էին, ինչպես որ վստահությունը կոնկրետ վարչապետի անձի հանդեպ։ Դա հասկանալի է. նախարարական կազմի մնացյալ անդամներին կամ նույնիսկ պատգամավորներին շատերը դեմքով պարզապես չեն ճանաչում, պատկերացում չունեն նրանց կենսագրությունների մասին։ Դրանք նորեկներ են, բայց նորեկներ, որոնց հասարակությունն ընկալում է որպես Նիկոլ Փաշինյանի թիմ։ Թիմի, վարչական կադրերի ընտրության ու տեղաբաշխման համար ողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է վարչապետի ուսերին, քանի որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնց ինքն է բերել։ Ընդհանուր գծերով այսպիսին է պատկերը։ Սպասումները, կրկնում եմ, լավն էին, վստահությունը՝ բարձր, ընտրությունների արդյունքները նույնպես ապացուցեցին դա։ Բայց պետք են կոնկրետ քայլեր։ Խոստանալը հաճելի է և նույնիսկ օգտակար, բայց դա շատ կարճ ռեսուրս է, որին պետք է հաջորդեն իրական որոշումներ, կյանքի իրական փոփոխություններ։ Այսօր բնակչությանը հուզում են սոցիալ-տնտեսական կոնկրետ հարցեր, մարդիկ սպասում են կյանքի որակի և մակարդակի բարելավման, իսկ ավելի կոնկրետ՝ գործազրկության կրճատման, աշխատատեղերի ավելացման, երկրում արդար կարգերի և օրինականության հաստատման։
-Ի՞նչն այնպես չգնաց։ Նման բարձր, ինչպես դուք եք ասում, վստահության ռեսուրսով հասարակությունը, թվում է, պետք է զինվեր համբերությամբ և հանգիստ սպասեր փոփոխությունների։ Գուցե խնդիրը իշխանություննրի կողմից անմտածված որոշումների ընդունո՞ւմն է՝ առանց հետևանքները հաշվի առնելու, որոշումներ, որոնք հետո ստիպված հետ են կանչվում։ Գիտնականներ, պետծառայողներ, իրավաբաններ, հաշվապահներ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ. շատերն ընկան անմտածված որոշումների աղացը։ Գուցե հենց այս գործընթացո՞ւմ է կորչում վստահությունը, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունն ինքն էլ չգիտի, թե ինչ է անում։
-Դա խնդրի միայն մի մասն է։ Հիասթափությունների պատճառն իրոք մեծապես նրանում է, որ կառավարությունը հապճեպ որոշումներ է ընդունում, հետո դրանք փոխում, և այդ ամենը դիտվում է անմտածված, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված։ Խոսքը աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասին լինի, կարմիր գծերի, տեսախցիկների, գիտնականների, պետծառայողների և այլն, ինչ օրինակ ասես կարելի է բերել։ Եղել են խոստումներ, դրանց վերաբերյալ ընդունվել են ինչ-ինչ որոշումներ և ապա շտապ չեղարկվել. տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք կառավարչական ոչ պրոֆեսիոնալ խմբի հետ։ Ենթադրենք, փորձի բացակայությունը ժամանակի հետ լուծվող խնդիր է, կարելի է սովորել։ Բայց չէ՞ որ որոշումներն ընդունվում, կյանք են մտցվում հապճեպորեն, չփաստարկված։ Եվ հետո ստիպված են լինում հետադարձ ընթացք տալ։ Դա արդեն անլուրջ է և վստահություն չի ներշնչում։ Իսկ կա և այլ խնդիր, երբ խոստումներ են տրվում «երկու օրում արմատախիլ կանենք կոռուպցիան», «մեկ շաբաթում կոչնչացնենք մենաշնորհը» ոգով և այլն։
-Առհասարակ, ես չէի ասի, թե դրանք խոստումներ են։ Իրականում խոսվում է ներկա ժամանակով. կոռուպցիա չկա, մենաշնորհները ոչնչացված են, օլիգարխները՝ «ճզմված»…
-Նույնպես ճիշտ է։ Բայց չէ՞ որ ժողովուրդը, այդ նույն քաղաքացիները, որոնց փորձում են հավատացնել, թե երանելի ժամանակներն արդեն եկել են, ամեն օր բախվում են այլ իրականության։ Կարելի է պնդել, թե կոռուպցիան արմատախիլ է արված, մենաշնորհներ չկան, «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, բայց չէ՞ որ իրողությունն այլ է։ Եվ դա նույնիսկ ավելի է հիասթափեցնում, քան հապճեպ որոշումների ընդունումն ու այնուհետ չեղարկումը։ Ստացվում է, որ բարձրագոչ ծանուցումները պարզապես տեղեկատվական աղմուկ են։ Այդ ամենին պետք է հաջորդեն իրական քայլեր, իսկ այ հենց դրանք էլ առայժմ շատ քիչ են։ Եվ գիտե՞ք ինչումն է ամենամեծ վտանգը։ Հասկանալի է, երիտասարդ թիմ է, մարդիկ փորձ չունեն, դա ձեռքբերովի բան է։ Բայց այդ դեպքում այդ թիմը պետք է ազդանշաններ ուղարկի, որ ինքը պատրաստ է հընթացս սովորել ու սովորել։ Իսկ նման ազդանշաններ չկան. դա անչափ մտահոգիչ է։ Որովհետև արդեն սկսում ես վախենալ երկրի համար, քաղաքացիների համար, սեփական անձիդ համար, երեխաներիդ համար։ Չեմ խոսում արդեն Արցախի հետ կապված խնդիրների ահռելի շերտի մասին. դա առանձին մեծ թեմա է, որը հիմա չեմ շոշափի։
-Եկեք խոսենք մամուլի հանդեպ իշխանության վերաբերմունքի մասին։ Իշխանությունների որոշակի գործողություններից տպավորություն է առաջանում, թե նպատակ է դրված լուրջ խոչընդոտներ ստեղծել ԶԼՄ-ների աշխատանքի համար, իսկ ոմանց էլ պարզապես հասցնել այն բանին, որ չկարողանան «գոյատևել» և փակվեն։ Մի՞թե սա տագնապալի ազդանշան չէ՞։
-Տագնապալի է, չեմ վիճարկի։ Ընդ որում խոսքը բոլոր ԶԼՄ-ների մասին չէ, այլ նրանց, որոնք քննադատաբար են տրամադրված նոր իշխանության նկատմամբ։ Ստացվում է, թե քննադատությունը, որն, ի դեպ, անհրաժեշտ է ավելի արդյունավետ կառավարման համար, իշխանությունների կողմից չի ընդունվում։ Բայց մնում և խրախուսվում են այն ԶԼՄ-ները, որոնք ասում են, թե ամեն ինչ լավ է, գերազանց է, «դուխով» է և այլն։
-ԽՄԿԿ Կենտկոմը հանգստանում է…
-Իրոք որ։ Իհարկե, ցանկացած իշխանության համար տհաճ է քննադատություն լսելը, մանավանդ երբ այն դիպուկ է։ Բայց եթե մենք սկսենք գնալ այն ուղիով, որով շարժվում էին կոմունիստները, կստացվի այն, ինչի մասին ասում էր Չեռնոմիրդինը.«Ինչ կուսակցություններ էլ մենք ստեղծենք, միևնույնն է, ստացվում է կոմկուս»։ Փակել նրանց բերանը, ովքեր քննադատում են, բացել ուղիները նրանց առջև, ովքեր գովաբանում են. դրանից ավելի վատ բան չի կարող լինել երկրում, հասարակությունում։ Չէ՞ որ երկար տարիներ դրա միջով ենք անցել։ Փակում էին քննադատների բերանները, և ինչի՞ հասցրեցին երկիրը. փլուզեցին։ Ես նկատի ունեմ ԽՍՀՄ-ը։
-Այնինչ համարժեքորեն ընկալելու դեպքում քննադատությունը կարող էր օգնել ոչ փորձառու վարչարարներին սովորել։ Եվ անմտածված քայլերից շատերը չէին ձեռնարկվի։
-Այստեղ կա նույնիսկ այլ, զուտ վարչարարական նրբերանգ՝ պետական մենեջմենտի հարցը։ Արևմուտքում գործում են բազմաթիվ կենտրոններ, որոնք զբաղվում են, և զբաղվում են պրոֆեսիոնալ կերպով, իշխանությունների կողմից ընդունվող որոշումների քննադատությամբ, և այդ կենտրոններին ֆինանսավորում են հենց նույն իշխանությունները։ Մեզանում ոչ մի նման բան չկա և, բնականաբար, լրատվամիջոցների մի ինչ-որ մասը սկսում է կատարել այդ գործառույթը։ Երբ դու չունես իրական քաղաքական ընդդիմություն, քեզ համար ընդդիմություն է դառնում քաղաքացիական հասարակությունը։ Այդպես արդեն եղել է։ Մենք ոտք ենք դնում նույն փոցխին։
-Բայց եթե անցյալում դա տեղի էր ունենում երկարաձգված գործընթացի ռեժիմով, ապա հիմա ամեն ինչ կարծես շատ արագ է կատարվում։
-Միանգամայն իրավացի եք, և դա ազդարարված հեղափոխության անմիջական արդյունքն է։ Տեսեք, թե արդեն քանի՜ դեպք գիտենք, երբ մարդիկ ելնում են փողոց, արգելափակում շինություններ, ճանապարհներ, մայրուղիներ, պահանջում փոխել քաղաքապետարանի մի ինչ-որ ղեկավարի կամ գյուղխորհրդի նախագահի։ Մարդկանց ցույց տվեցին բնակչության և իշխանության միջև հարաբերությունների մեկ ուրիշ ուղի։ Հիմա արդեն չի ստացվի ոչ մեկի բերանը նորից փակել։ Եվ ինչքան ուզում ես պնդիր, թե հիմա ուրիշ՝ ժողովրդական իշխանություն է. դրանք կարգախոսեր են։ Որովհետև եթե այդպիսի ուղին անվանել են ժողովրդի իշխանություն, իսկ դա ասվել է հրապարակում, ի լուր ամենքի (ժողովուրդն է որոշում, թե ով դառնա վարչապետ, ժողովուրդն է որոշում, թե որ իշխանությանը փոխել և այլն), ապա հիմա չի հաջողվի հետընթացք տալ։ Եվ պետք է սրա հետ հաշվի նստել։ Ասել, թե սա ժողովուրդն է, իսկ սա ժողովուրդը չէ՝ ամենաիսկական դեմագոգիա է։ Ո՞վ է բաժանում դնելու. 100 հազարը ժողովուրդ է, իսկ 10 հազարը ժողովուրդ չէ՞։ Իսկ եթե մի որևէ գյուղում ապրում է ընդամենը 2 հազար մարդ, և այնտեղ դժգոհ են գյուղխորհրդի նախագահից, ուրեմն ի՞նչ։ Մյուս գյուղե՞րը պետք է քվեարկեն։ Ծիծաղելի է։
-Կա՞ ապագայի ինչ-որ տեսլական։
-Հիմա, համակարգչային լեզվով ասած, «stand-by» ռեժիմ է, սպասման ռեժիմ ոչ միայն փորձագետների, այլև հասարակության պարագայում։ Բայց սա պարզապես լճացում չէ, երբ մարդիկ սպասում են փոփոխությունների, տեղի են ունենում ներքին գործընթացներ, և դրանք տանում են ավելի շուտ բացասականի կողմը, արժեզրկման, «իսկ գուցե մենք սխալվեցինք» ոգով մտահանգումների։ Վերադառնանք նրան, ինչի մասին խոսում էինք սկզբում. սոցհարցումներին, որոնք այսօր չեն անցկացվում, թեև դա շատ տարօրինակ է։ Սովորաբար հեղափոխությունից հետո սոցիոլոգիայի բուռն ալիք է բարձրանում։ Որովհետև կարևոր է իմանալ հասարակական կարծիքը։ Իսկ ինչպե՞ս ծանոթանաս մարդկանց կարծիքին, եթե ոչ սոցիոլոգիական հարցումների միջոցով։
-Դե ահա, վարչապետն ուղիղ եթեր է դուրս գալիս Ֆեյսբուք սոցցանցով, շփվում բնակչության հետ…
-Դա լավ է։ Բայց ախր հետադարձ կապ չկա։ Նա կարող է «դուրս գալ» քաղաքացիների վրա, իսկ քաղաքացինե՞րն ինչպես «դուրս գան» նրա վրա։ Նորից արգելափակե՞ն ճանապարհները, արգելափակե՞ն պետական շենքերը։ Չէ՞ որ պետք է լինի մի ինչ-որ հետադարձ կապ։ Եվ եթե ոչ սոցիոլոգիական հետազոտությունները, ապա ի՞նչ։ Այսօր բազմաթիվ վերլուծաբաններ, որքան էլ դա տարօրինակ ու ծիծաղելի հնչի, հիմնվում են տաքսու վարորդների կարծիքի վրա։ Ահա թե ինչն է փոխարինում սոցհարցումներին։ Ես համոզված էի, թե հունվարից սկսած ակտիվ սոցհարցումներ կսկսվեն. հենց նրա համար որպեսզի չկորսվի փոխադարձ կապը իշխանության և բնակչության միջև։ Եվ դա կարող էին անել տարբեր սոցիոլոգիական կենտրոններ, որպեսզի բացառվեր միակողմանիության կասկածը։ Կարելի էր գործի դնել դրանք՝ ունենալու համար հասարակական տրամադրությունների պատկերը։ Վստահության ռեսուրսը մաշվում է օրըստօրե։ Հույս դնել այն բանի վրա, թե դա հնարավոր կլինի երկար պահպանել, չի կարելի։ Խոստումների խորապատկերին իրական քայլերի բացակայությունը վստահության ռեսուրսը կորցնելու ուղիղ ճանապարհն է։ Ընդ որում մենք պետք է ամեն ինչ անենք՝ խուսափելու համար հերթական աղետից, որն ուրվագծվում է մոտավորապես մայիս-հունիսի շրջանում։ Չի՛ կարելի դա թույլ տալ, ինչ տեսքով էլ որ այն ի հայտ գա։ Աստված մի՛ արասցե՝ ղարաբաղյան բախում կամ ներքին որևէ այլ պայթյունավտանգ իրավիճակ. այդ ամենը հասունանում է։ Հիշո՞ւմ եք, մենք դեռ վաղուց ձեզ հետ խոսել ենք այն մասին, որ նստած ենք դանդաղ գործողության ականի վրա՝ «այլ Հայաստանի», փոխարինելու եկած բոլորովին այլ սերդի ենթատեքստում։ Ամեն ինչ նշմարելի էր դեռևս այն ժամանակ, և «ԳԱ»-ում այդ ամենը հրապարակվել է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 10:12
Международный уголовный суд (МУС) выдал ордеры на арест премьер-министра Израиля Биньямина Нетаньяху и бывшего министра обороны страны Йоава Галанта, обвинив их в "военных преступлениях и преступлениях против человечности, совершённых в период с 8 октября 2023 года и как минимум до 20 мая 2024 года в отношении палестинских жителей Газы".
-
2024-11-20 10:09
Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.
-
«ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»2024-11-16 09:42
«Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2024-11-12 10:11
Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։