Последние новости

ՈՎ Է ՄԱԿԱԲՈՒԾՈՒՄ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՇՎԻՆ

Եվ ինչի մասին է լռում թարմ վիճժողովածուն

Իշխանամետ ԶԼՄ-ները կառավարության թեթև ձեռքով ձևավորեցին և շարունակում են ձևավորել մինչև «թավշե հեղափոխությունը» Հայաստանի զարգացման բացարձակ բացասական պատկեր։ Աղմկոտ բացահայտումների և կոռուպցիոն սկանդալների շարանը կոչված է ստեղծելու այն տպավորությունը, թե մինչև իրենց գալը մեր երկրում իշխանության ղեկին կանգնած էին համատարած կոռուպցիոներներ, որոնց միակ հոգսը սեփական գրպանները լցնելն էր։ Իհարկե, դա բոլորովին էլ այդպես չէ, ինչի մասին պերճախոս վկայում է անցած տարի հրատարակված «Հայաստան. հիմնական զարգացումները 2007-2017 թվականներին» ծանրակշիռ վիճակագրական ժողովածուն։

Մտաբերենք. 2009 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս ճարտասանության վարժանքներ անգամ չէր անում խորհրդարանի պատերի ներսում, այլ թաքնվել էր ընդհատակում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո, իսկ այնուհետ հանձնվեց իշխանությունների ողորմածությանը, Հայաստան հասավ աննախադեպ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի հետևանքները հաջորդած բոլոր տարիներին դեռ երկար ցնցեցին հայկական տնտեսությունը։ Հենց այն շրջանում, երբ Փաշինյանն անհոգ վայելում էր պետական ապահովման հմայքները, կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու նպատակով մշակեց իրական մասնահատվածին աջակցելու գործիքների ոչ ստանդարտ հավաքածու, որի արդյունավետ մեխանիզմներից մեկը դարձավ ԱԱՀ-ի կիրառման հետաձգումը կաբինետի կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներկրվող ապրանքների նկատմամբ, և որը գործում է առ այսօր։ Այդ ժամանակահատվածում կառավարությունը հաստատեց այդպիսի 99 ներդրողական ծրագրեր, որոնց ԱԱՀ-ի հետաձգման գումարը գնահատվում է 52,3 մլրդ դրամ։ Նշված 99 ծրագրերի շրջանակներում նախատեսված է ներդնել 670 մլրդ դրամ և ստեղծել 8164 աշխատատեղեր։

Գործադրված ջանքերի շնորհիվ ժամանակի հետ հաջողվեց ոչ միայն վերականգնել տնտեսությունը, այլև ապահովել դրա բարձր աճը։ Հայկական տնտեսությունն իրական արտահայտությամբ հետճգնաժամային տարիներին աճում էր տարեկան միջինը 3,5%-ով, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն (դոլարային արտահայտությամբ), համաձայն Համաշխարհային բանկի տվյալների բազայի, 2017 թվականին տվեց 82% աճ՝ 2006 թվականի համեմատությամբ, նշանակալիորեն առաջ անցնելով միջին համաշխարհային (38%) և տարածաշրջանային (13%) աճից։ Այդ ցուցանիշով մեր երկիրը տարածաշրջանի 44 երկրների մեջ դարձավ 4-րդը, զիջելով միայն Թուրքմենստանին, Վրաստանին և Ռումինիային։ 2006-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն (դոլարային արտահայտությամբ) ոչ ամբողջական 6,4 միլիարդից աճեց մինչև 11 միլիարդ 560 միլիոնի (181% աճ)։

Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս հայկական տնտեսության ներկայիս կառուցվածքը և նա անդադրում կոչ է անում այն փոփոխել։ Ավելին, նրա հավաստիացումներով, տնտեսության կառուցվածքըարդեն փոփոխվել է հաշված ամիսների ընթացքում, թեև դա պարզապես անհնար է, ելնելով դրա բարձր իներցիականությունից։ Սրա վերաբերյալ վարչապետի բերած օրինակները ծիծաղելի են և անապացուցելի, քանի որ նույնիսկ մի քանի ճյուղերի (տեքստիլ, հագուստի արտադրություն) առաջին հայացքից զգալի աճը տեղի է ունենում ելակետային ցածր բազայի վրա և չնչին տեղ է գրավում ավելացված արժեքի ստեղծման մեջ։

Իսկ հիմա՝ այն մասին, թե այդ առումով ինչ է արվել դիտարկվող ժամանակահատվածում և ինչ է արձանագրել նշված վիճակագրական ժողովածուն։ Ասպես, 2007-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական կառուցվածքը և առանձին ոլորտների մասնակցությունը տնտեսական աճին իրոք նկատելիորեն փոփոխվել են։ Եթե 2000-2006թթ. այդ տեսանկյունից առանցքային դերը պատկանում էր շինարարությանը, ապա 2007-2017թթ.-ին աճել է ներդրումը արդյունաբերության տնտեսական աճի և առանձնապես ծառայությունների ոլորտում։ Բացի այդ, արձանագրվել է տնտեսության հստակ շարժ արտահանման ուղղությամբ. ներկայիս վարչապետի ևս մեկ սևեռուն գաղափար, որն առայժմ հանգեցրել է միայն նրան, որ ներկրումը, աճելով ավելի արագ տեմպերով, քան արտահանումը, լրջորեն մեծացրել է ճեղքը արտահանման ու ներկրման միջև՝ հօգուտ վերջինի, թեև անցած տարիներին հաջողվել էր այդ արտաքին առևտրական հաշվեկշռի բացասական սալդոն 3-4 անգամից իջեցնել մինչև 1,5-ի։ Անցած տարվա արդյունքներով՝ այդ ցուցանիշը դարձյալ վերադարձել է արտահանման և ներկրման միջև կրկնակի տարբերության։

2006-2017թթ. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը աճել էր 2,6 անգամ, նպաստելով, ինչպես նշվեց վերը, ընթացիկ հաշվի բացասական սալդոյի նշանակալի կրճատմանը։ ՀՀ ՀՆԱ-ի պարագայում արտահանումը 2006 թվականին կազմել է 25,8%, իսկ 2017-ին՝ արդեն 37%։ Ապրանքների արտահանումը նշված ժամանակահատվածում 1 մլրդ դոլարից հասել է գրեթե 2,4 միլիարդի, իսկ ծառայություններինը՝ 594 մլն դոլարից մինչև 1,9 միլիարդի։

Եվ այսպես, 2007-2017թթ. զգալի փոփոխություններ տեղի ունեցան այնպիսի գերակա բնագավառներում, ինչպիսիք են վերամշակող արդյունաբերության առանձին ոլորտները, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը։ Օրինակ, 2017 թվականին տուրիստական ներգնա այցելությունների թիվը 2006 թվականի համեմատ աճեց չորս անգամ, հասնելով մոտ 1,5 միլիոնի։ Հյուրանոցային համարների թիվն ավելացավ 4 անգամ, 2017-ին հասնելով 14 հազարի։ Իր հերթին, ՏՏ-ի ոլորտի արտադրությունը նույն ժամանակահատվածում ավելացավ 6 անգամ, արտահանումը՝ 4 անգամ, 2017 թվականին կազմելով մոտ 210 մլն դոլար։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, արդյունաբերության մասնակցությունը ավելացված արժեքի աճին 10%-ից (2007թ.) հասել է մինչև 30%-ի, ծառայություններինը՝ 39%-ից մինչև 74%-ի, գյուղատնտեսությանը՝ 13%-ից մինչև 22%-ի, իսկ այ, տնտեսության երբեմնի լոկոմոտիվի՝ շինարարութան մասնակցությունը 38%-ից իջել է մինչև մինուս 25%-ի։ Ընդ որում, 2017 թվականին մեկ զբաղվածի հաշվարկով ստեղծված ավելացված արժեքը գյուղատնտեսության, անտառտնտեսության ու ձկնորսության բնագավառներում անվանական արտահայտությամբ կազմել է 3,7 միլիոն դրամ, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2006 թվականի համանման ցուցանիշը։ Եվ վերջապես, եթե 2006 թվականին Հայաստանից արտահանվող կենդանական ու բուսական ծագման արտադրանքի ցուցանիշն ընդամենը 27 միլիոն դոլար էր, ապա 2017-ին՝ արդեն 107 միլիոն։

2017 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի միակ բան ու գործն այն էր, որ խորհրդարանի պատերի ներսում հղկում էր իր ճոռոմախոսությունը, Հայաստանում նախորդ տարվա համեմատ գրանցվեց 7,6% իրական տնտեսական աճ, որին զգալիորեն նպաստեց արտահանման մասնահատվածի և վերամշակող արդյունաբերության նշանակալի ընդարձակումը։

Մենք կշարունակենք այս խոսակցությունը մոտակա թողարկումներում, առանձնակի ուշադրություն հատկացնելով այն կարևոր հանգամանքին, թե ինչպես են այս և այլ ցուցանիշներն անդրադարձել մարդկանց սոցիալական բարօրության, երկրում աղքատության հաղթահարման վրա։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭКОНОМИЧЕСКАЯ АКТИВНОСТЬ ЗАТУХАЕТ
      2023-11-30 10:42
      273

      Национальное производство – служанка у торговли и услуг На днях фонд «Луйс» проанализировал отчет об исполнении госбюджета РА за первые 9 месяцев этого года и пришел к выводу, что «зарегистрированный благодаря позитивным внешним факторам вследствие вооруженного российско-украинского противостояния высокий экономический рост в прошлом и начале этого годов постепенно замедляется»…

    • ХАЙ-ТЕК НЕ ВО СНЕ, А НАЯВУ, или НЕ УПУСТИТЬ ШАНС НА РЕИНДУСТРИАЛИЗАЦИЮ
      2023-11-29 10:33
      854

      Исходя из того, что разработанные Министерством экономики Армении программы реиндустриализации нашей страны, на которые были спущены миллиарды драмов налогоплательщиков, не привели к сколько-нибудь ощутимому результату и, более того, погрузили армянскую промышленность в минусовую зону, нам только и остается полагаться на возможности евразийской промышленной интеграции, а конкретнее – на впервые внедряемый в рамках ЕАЭС механизм наднационального финансирования кооперационных проектов в индустриальной сфере.

    • «ПУЗЫРЬ» РЕЭКСПОРТА НАЧИНАЕТ СДУВАТЬСЯ
      2023-11-28 11:09
      1677

      Одним из системных рисков проекта госбюджета-2024 является внешнеэкономическая деятельность Армении, высокие показатели которой в значительной степени объясняются открывшимся после введения антироссийских санкций окном возможностей для солидного расширения импорта в нашу страну и дальнейшего реэкспорта ввезенных в Армению товаров в Россию. Но понимают ли в правительстве Пашиняна, что так будет не всегда, и уже завтра все может обернуться катастрофическими потерями для армянской экономики?..

    • «ЧИСЛО ЗВЕРЯ» НА… СОЦИАЛЬНЫЕ НУЖДЫ БЕЖЕНЦЕВ
      2023-11-27 10:04
      2385

      Случайно ли размер денежной помощи каждому арцахцу ассоциируется с библейским Апокалипсисом Пашинян постоянно занимается неуместными манипуляциями, искажает факты и саму логику явлений в попытках оправдать неудачи возглавляемого им правительства, но эти потуги не способны обмануть даже детей. В этом плане достаточно показательным стало недавнее заседание правительства, на котором присутствовали школьники из разных марзов, приглашенных в связи с годовщиной принятия Конвенции ООН о правах ребенка (20 ноября 1989 года). И эти дети своими вопросами часто ставили в тупик членов правительства, а сам Пашинян оставался с открытым ртом и вытаращенными глазами…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
      2022-02-16 19:49
      2293

      Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

    • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
      2021-12-24 08:59
      3114

      Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

    • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
      2021-05-26 20:23
      4266

      Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

    • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
      2021-05-07 17:05
      6252

      Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։