ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ. ԻՐ ԵՎ «ԿԱՐԳԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ» ՓՈԽԱՐԵ՞Ն
«Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել, եթե երեք բանից կարողանանք ազատվել։ Մեկը՝ աղբը, որ ամենուրեք է…»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ Եվ մարտի 23-ը հայտարարեց «հեղափոխական» շաբաթօրյակ։
Ըստ երԵՎույթին, այդ պատմական իրադարձության սպասումով մայրաքաղաքի քաղաքապետարանը որոշել է ընդհանրապես թքել աղբահանության վրա։ Կամ էլ էությունն այնէ, որպեսզի իրավիճակը նպատակաուղղված հասցվի այնպիսի մասշտաբների, երբ վարչապետի խոսքերը տառացի իմաստ ձեռք բերեն. Աղբն իսկապես ամենուրեք է։ Դա, թերևս, արդեն տեղի է ունեցել։
Կամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն չէ նրա հետ, որ երկրում արմատական փոփոխությունները պետք է սկսվեն աղբը մաքրելուց (հեղափոխություն անելը լիովին բավական է), կամ էլ նա այնքան է զբաղված մայրաքաղաքի բարեկարգման մեծամեծ ծրագրեր որոճալով, որ ժամանակ չունի աղբակույտերի պես «մանրուքների» վրա ուշադրություն դարձնելու։ Բացի այդ, «Սանիտեկ» ընկերության անբավարար աշխատանքը, որը, ինչպես սիրում է կրկնել Մարությանը, ժառանգություն է մնացել նախկին իշխանությունից, «կարգին քաղաքապետի» համար լավ առիթ է հերթական անգամ վատ խոսքեր ուղղելու նախկինների հասցեին։ Թեև ցանկացած քաղաքացու համար, պետք է ենթադրել, խորապես միևնույնն է, թե ով է հավաքում աղբը. «Սանիտեկը», մի ինչ-որ այլ ընկերություն, թե Պողոսն ու Պետրոսը։ Այստեղ նախկինները, նորերը, հեղափոխությունն ու հակահեղափոխությունը ընդհանրապես կապ չունեն։
Մի խոսքով, կարելի է անդադար գուշակություններ անել, բայց փաստն այն է, որ Երևանը վերածվել է ահռելի աղբանոցի, ինչը իշխանություններին բացարձակապես չի մտահոգում։ Ընդ որում, եթե նախկինում կենտրոնական փողոցների աղբարկղերը փոքրիշատե կանոնավորապես մաքրում էին, ապա այժմ ոչ միայն երևանցիները, այլև մայրաքաղաքի հյուրերը կարող են ականատես լինել սարսափելի պատկերի. բերնեբերան լցված աղբարկղեր, որոնցից դուրս են թափվում ու փողոցներում տարածվում նեխող աղբի կույտեր։
Անցեք, օրինակ, Բաղրամյան պողոտայով. բնավ հաճելի զբոսանք չէ, բայց լիովին արտացոլում է իրականությունը։ Բացի այն, որ պատկերը հակաէսթետիկական է, ամոթալի և խայտառակ քաղաքային իշխանությունների համար, այն նաև ստեղծել է այնպիսի հակասանիտարական վիճակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, որ պարզապես ապշում ես Առողջապահության նախարարության և համապատասխան սանիտարական մարմինների քար լռության վրա։
Հետաքրքիր է, որ այն իրավիճակում, երբ աղբը գործնականում չի դատարկվում (կամ էլ դատարկվում է մեծ տոներին) փողոցներում կամ բակերում, այն էլ բնկելի շենքերին կիպ կպած աղբարկղերից, դեռ մի բան էլ հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե վատ չէր լինի փակել բոլոր բարձրահարկերի աղբատարները, որպեսզի քաղաքացիները կազմակերպված ձևով աղբը թափեն այդ նույն բաց աղբարկղերը, որոնք չեն դատարկվում։ Թե որն է տրամաբանությունը՝ անհասկանալի է։ Որտեղ է պարզապես առողջ դատողությունը, նույնպես անհասկանալի է։ Ի վերջո, բարձրահարկ շենքերի համար նախատեսված փակ աղբատարները ամենևին էլ հիմարներ չեն նախագծել։ Այդ քանի՞ աղբարկղ է պետք տեղադրել, ասենք, չորս շքամուտք ունեցող 10-հարկանու մոտ, որպեսզի բոլորին բավականացնի։ Չենք խոսում արդեն այն մասին, որ վերին հարկերի բնակիչներին, որոնց մեջ կան և՛ տարեցներ, և՛ հաշմանդամներ, ստիպել անընդհատ վերուվար անել աղբի փաթեթը թափելու համար (երբ վերելակները միշտ չէ, որ աշխատում են), պարզապես մարդատյատության բարձրակետն է։ Եվ առհասարակ, ինչո՞ւ է պետք հեծանիվ հորինել, երբ միակ բանը, որ պահանջվում է, պարբերաբար աղբը հեռացնելն է, այդ թվում նաև աղբատարներից։
Գարշահոտությունը, կեղտը, աղբակույտերը դարձել են երևանցիների կյանքի անբաժանելի մասը։ Շարունակ լսում ենք, թե քաղաքապետ Մարությանը «դժգոհություն հայտնեց «Սանիտեկ» ընկերության կողմից աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներից» կամ «կոչ արեց «Սանիտեկ»-ին հետևողական աշխատանք անցկացնել աղբարկղերի անհրաժեշտ քանակ ապահովելու ուղղությամբ»։ Սակայն սայլը տեղից չի շարժվել, իսկ քթներիս տակ գարունն է, տաք եղանակը, ինչն ինքնին հաճելի է, բայց «աղբի խնդրի» համատեքստում՝ սարսափազդու։ Իսկ գուցե իշխանություններն ընդհարապես որոշել են պարզապես տարին մեկ հեղափոխական շաբաթօրյակ անցկացնել, գործում ներգրավելով «հպարտ քաղաքացիներին» և այդքանով վե՞րջ տալ խնդրին։ Բայց ախր սարսափելի է…
Հայկ Մարությանի նախընտրական ճառից. «Նախատեսում ենք առնվազն մեկ մետրոյի կայարանի կառուցում «Թումո» առաջադեմ տեխնոլոգիաների կենտրոնի մոտ։ Նաև կուսումնասիրենք մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքը, որպեսզի այնտեղ կառուցենք բիզնես-կենտրոններ, մշակութային ու կրթական կենտրոններ, բնակելի շենքեր։ Այդպիսով մենք կունենանք նոր թաղամաս և մետրոյի նորացված կայարան, որն այժմ համարյա չի գործում»։ Արդիկանացնել տրանսպորտային ցանցը, տնկել 500 հազար ծառ ու թուփ, քաղաքի այցեքարտերի վերածել Էրեբունի ամրոցը, Կարմիր բլրի և Շենգավիթի հնագիտական գոտիները. ազդարարված ծրագրերի վիթխարի քանակ։
Տաղանդավոր է, բայց, ինչպես ասում էր Օստապ Բենդերը՝ օվացիաներ պետք չեն։
Պարզապես մաքրեք աղբը։ Սկզբի համար…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 10:09
Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.
-
«ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»2024-11-16 09:42
«Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.
-
2024-11-12 10:11
Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.
-
2024-11-12 10:09
«На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-14 19:33
Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը։ Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել։
-
2019-08-10 17:46
Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։
-
2019-07-27 17:18
Կարծում եք, ինչո՞ւ Փաշինյանն ակտիվորեն ձեռքը գցեց Սահմանադրական դատարանին։ Չկռահեցիք. բնավ ոչ այն պատճառով, որ բուռը հավաքի այդ ինստիտուտը, ոչ էլ, որ ՍԴ-ի միջոցով անցկացնի իրեն անհրաժեշտ որոշումները, իսկ անցանկալիները կասեցնի։ Այդ ամենը ճղճիմ է և մանր։ Իրականում կա սեփական կարգերը հաստատելու, ՍԴ դաշտում խաղի իր կանոնները մտցնելու փաշինյանական ցանկության շատ ավելի ծանրակշիռ պատճառ։
-
2019-07-23 14:43
Մայրաքաղաքում օրեցօր վատացող աղբահանության մասին ահազանգում են բոլորը։ Շենքերի հարևանությամբ մի քանի մետր բարձրացած աղբի նկարներ սոցկայքեր ներբեռնում են հարյուրավոր մարդիկ։ Տարածվող հոտից բողոքում են բոլորը։ Սակայն իրավիճակի բարելավման խոստումներ առայժմ չկան, առկա վիճակի հնարավոր վտանգների մասին զգուշացումներ ու կանխատեսումներ էլ չկան։