ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՍՊԵՏՆԵՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԵՆ
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը NEWS.am գործակալությանը:
-Վերջերս թիվ մեկ թեման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղիմասնակցությունն է: Որո՞նք են պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներն այս հարցում:
-Այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Բանակցային գործընթացի բոլոր փուլերում առանց Արցախի հանրապետության մասնակցության պարզապես անհնար է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման:
Եթե չվերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, ապա խաղաղ գործընթացի միակ արդյունքը կարող է լինել միայն ռազմավարական կարեւորություն ունեցող Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը:
-Վերջերս ավելի հաճախ է հնչում կարգավորման սկզբունքների եւ հայտնի տարրերի վերանայման կամ վերագնահատման գաղափարը: Ինչի՞ մասին է խոսքը:
-Չեմ կարծում, որ կարգավորման հիմնական սկզբունքները կարող են վերանայվել: Այնպիսի հիմնարար տարրերը, ինչպիսիք են խաղաղ կարգավորումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նման ինքնորոշման փաստի ճանաչումը, պետության տարածքային ամբողջականությունը մշտապես կլինեն կարգավորման գործընթացի հիմնարար բաղադրիչներ:
Այլ հարց է, որ հակամարտության կողմերը այս սկզբունքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսլական ունեն: Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանը նվազագույնը տեսնում է որպես նախկին Ադրբեջանի ԽՍՀ սահմանների վերականգնում, առավելագույնը՝ Երեւանի, Սեւանի շրջանի, Զանգեզուրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության այլ տարածքների միացում:
Մեզ համար այս մոտեցումը բնականաբար անընդունելի է եւ մենք միշտ հայտարարում ենք, որ անցյալին վերադարձ չի կարող լինել:
-Կարելի է արդյոք համարել, որ հայկական կողմերի դիրքորոշումները սկսել են տարբերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեք սկզբունքների նկատմամբ ամբողջական մոտեցման եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության դիրքորոշումներից:
-Մինսկի խմբի համանախագահները, ինչպես որ իրենք բազմիցս հայտարարել են, դատավոր չեն: Նրանք բարդագույն հակամարտության կարգարվորման միջնորդներ են:
Հետեւաբար, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելն է, ինչպես նաեւ ներդրումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը: Ինչպես արդեն ասացի, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Արցախը եւ Հայաստանը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների փոխանցման մասին հայտարարություններին: Արդյոք նման սցենարը նոր ագրեսիայի սպառնալիք չունի
-Անցյալին վերադարձ չի կարող լինել՝ ոչ սահմանների հարցում, ոչ էլ կարգավիճակի հարցում: Ավելին, իմ խորին համոզմամբ, Արցախի համար կարեւոր բաղադրիչ է անվտանգությունը, որի պահպանումը բացառապես կարգավիճակով, նույնիսկ ամենաբարձր, ինչպիսին է միջազգայնորեն ճանաչված անկախ պետության կարգավիճակը, չի կարող ապահովել մեր անվտանգությունը նրա առանցքային հարթություններում: Վերջին տասնամյակները ի հայտ են բերել մի շարք նման նախադեպեր:
Հետեւաբար, առանց անվտանգության ապահովման պատշաճ մակարդակի, որը կապահովվի սեփական ուժերով, մեր ժողովրդի ապագան եւ նրա պետականությունը, ընդ որում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, շատ խաբուսիկ կլինի:
Այս համատեքստում հիմնական ասպեկտներից մեկը Արցախի սահմաններն են: Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում որպես անկախ պետություն անկենսունակ կազմավորում է՝ Ադրբեջանի համար գայթակղություն ստեղծելով վերջնականապես ուժով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը՝ պարզապես այն ոչնչացնելով:
-Ձեր «Ադրբեջանանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքում դուք պարզորոշ ցույց եք տալիս Ղարաբաղի դեմ Բաքվի իրականացվող ճնշման քաղաքականությունը: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող են լինել հետեւանքներն այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը սնուցող գետերի ակունքները հայտնվեն հակառակորդի ձեռքում
-Սա ամենավառ օրինակներից մեկն է, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ, եթե մեր երկրի անվտանգության համակարգը թուլանա: Ադրբեջանը, անշուշտ, անմիջապես կսկսի ճնշում գործադրել՝ չխորշելով ամենաանմարդկային մեթոդներից, ինչպիսին հիդրոահաբեկչությունն է: Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է նման մեթոդների, ինչը մենք չենք մոռացել եւ չպետք է մոռանանք:
-Ձեր կարծիքով՝ հայկական կողմերը բավականաչափ ուշադրություն դարձնու՞մ են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացմանը
-Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին եւ տարբեր միջազգային հարթակներում: Չնայած, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին ներքին լրատվադաշտում, հանրային, գիտավերլուծական շրջանակներում:
-Մի փոքր Արցախում ներքին քաղաքականության մասին: Վերջերս Դուք ստեղծել էիք Արցախի Պահպանողական կուսակցությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքը մինչեւ ընտրությունները եւ հետագայում օրենսդիր մարմնում:
-Բնականաբար, բավականին մեծ եւ քրտնաջան աշխատանք է սպասվում, որը նույնպես շատ պատասխանատու է եւ հետաքրքիր: Մենք ունենք կամք, էներգիա, այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն:
-Որո՞նք են ձեր կարծիքով Արցախի հիմնական սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները
-Խնդիրները շատ դինամիկ երեւույթ են: Ցանկացած պետությունում եւ հասարակությունում դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն: Ավելին՝ մեկ հարցի լուծումը նոր խնդիրներ է ստեղծում եւ դրանց լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտություն:
Ցանկացած, նույնիսկ ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծման բանաձեւը կազմված է մի շարք բաղադրիչներից, որտեղ առանցքային դեր ունի պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, պարկեշտությունը, երկրի եւ ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ինչպես նաեւ լավատեսությունը եւ անսասան կամքը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-08-29 14:51
Եվ այսպես, Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը հանձնվեցին։ Այս շաբաթ, ինչպես հայտարարում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կհանձնվի նաև Լաչինով անցնող ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը լռում է։
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…
-
2021-02-05 08:41
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի հեռուստատեսությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է այն լուրերը, թե Ստեփանակերտի պետական շենքերի վրա տեղադրվելու են ադրբեջանական դրոշներ, թե ադրբեջանցիները գնումներ են կատարում Ստեփանակերտի առևտրի կետերում, իսկ քաղաքի առանձին թաղամասեր բնակեցվելու են ադրբեջանցի ընտանիքներով:
-
2019-07-02 14:21
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն լրացում է ներկայացրել հօգուտ Արցախի վերաբերյալ «Ռոյս-Էնգելի» առաջարկի։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։