ԱՐԵՎԸ ՈՍԿԵՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ
Հայաստանի կլիմայական բարենպաստ պայմանները սահմանապահ գյուղերին ծառայեցնելը դարձել է կարևոր նպատակ: Գործընկեր կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հերթական արդյունքն են արձանագրել այդ ուղղությամբ:
Ամիսներ առաջ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մանկապարտեզում աշխատանքներ էին իրականացվում. ջեռուցման ավանդական համակարգը համալրվում էր նոր տեխնոլոգիաներով: Աշխատանքներն արդեն ավարտվել են. արևային ջրատաքացուցիչ համակարգը պատրաստ է շահագործման:
13,8 ԿՎտ/ժ հզորությամբ գործող արևային ջրատաքացուցիչ համակարգը կարևոր ձեռքբերում է սահմանապահ գյուղի համար: Մինչև արևային համակարգի շահագործումը, հինգ տարի շարունակ, ջեռուցվել է մանկապարտեզի շենքի միայն մեկ հարկը: 50-60 սանի փոխարեն, սպասարկվել է 30 սան: Այժմ հնարավոր կինի ջերմություն ապահովել շենքի ամբողջ տարածքում, ընդ որում՝ զգալիորեն տնտեսված միջոցներով: Ջեռուցման ծախսը կկրճատվի առնվազն 40%-ով: Տեղադրվել է նաև 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք.մանկապարտեզում օգտագործվող տաք ջուրն այսուհետև հնարավոր կլինի ստանալ առանց հավելյալ ծախսերի:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ծրագրի համակարգող ՄարտինՄարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Ոսկեվանի վարչական տարածքի ղեկավար Վլադիմիր Ղազինյանն ու մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Մուրադյանը:
«Մենք ապրում ենք մի երկրում, որի հանդեպ բնությունն առատաձեռն է գտնվել: Մեզ բաժին հասած արևը հարկավոր է օգտագործել: Նոր տեխնոլոգիաների կիրառումը դա թույլ է տալիս: Այդ լուծումը բխում է նաև մեր երկրի շահերից: Տարիներ շարունակ իրականացված ծրագրերի արդյունքում եկել ենք այն համոզմանը, որ արևային էներգիայի կիրառումն արդյունավետ է և՛ բնապահպանական և՛ տնտեսական առումով: Կարող եմ արձանագրել, որ գործընկեր կառույցի հետ արդեն հերթական դարձած ձեռքբերում ունենք ևս մեկ սահմանապահ գյուղում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այլընտրանքային էներգիայի կիրառման արդյունավետությունը բազմիցս ապացուցվել է ամբողջ աշխարհում: Գործընկեր կառույցները ևս, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքում, հասցրել են համոզվել դրանում: Նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս կրճատել համայնքի ծախսերը: Ծրագրի բնապահպանական և տնտեսական արդյունավետությունը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել հատկապես սահմանապահ գյուղերին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2021-01-19 13:18315
Уважаемые соотечественники! Завершен процесс голосования в рамках инициативы "Армения 2021". Важные итоги:
-
2021-01-19 12:05175
Количество внешних воздействий на железнодорожную систему страны, управляемой компанией "Южно-Кавказская железная дорога", с начала 2021 года возросло.
-
2021-01-18 20:10602
Ключевых вопросов, касающихся будущего Арцаха Армении, так много, что сверхзадача избавиться от банды заговорщиков, которая довела нас до сегодняшнего состояния, очевидна, написал на своей странице в ФБ заместитель председателя РПА Армен Ашотян, обратившись к озвученным сегодня министром иностранных дел России Сергеем Лавровым заявлениям. По словам республиканца, сегодняшние заявления и оценки министра иностранных дел России Лаврова очень примечательны и важны.
-
2021-01-18 17:42509
"У них теперь уже нет власти, они ничто, кучка бесславных лузеров, которые сдали Арцах и погубили 5000 солдат. Из их так называемой власти осталась только инерция по привычке жрать деньги налогоплательщиков", - написал на своей странице в Фейсбук бывший депутат НС РА Мигран АКОПЯН, комментируя сегодняшние скандальные заявления членов властной парламентской фракции "Мой шаг".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-12-25 10:05358
Երևանի «Նարեկացի» արվեստի կենտրոնում իրարանցում էր և չնայած որ բոլորը խիստ զբաղված էին, այնուամենայնիվ ինձ անհամբեր սպասում էին «տան տերերը» և իրենց մտերիմները՝ կենտրոնի հիմնադիր Նարեկ Հարությունյանը, իր եղբորորդի Արամը, ԱՄՆ-ից ժամանած ընկերներ Հարություն Աղավյանն ու Գրեգ Բադիշխանյանը և «Նարեկացու» Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը: «Նարեկացին» լի էր արցախցիներով՝ Շուշիից և Արցախի այլ բնակավայրերից, որոնք ներառվել են այս արվեստի կենտրոնի բարեգործական ծրագրերի ցուցակում՝ ի նպաստ փախստականների և տեղահանվածների:
-
2020-12-21 12:2098
Դեկտեմբերի 14-20-ին Artscoops հարթակում կայացավ «Պահպանենք Արցախը», կամ Protect ARTsakh անվանումը կրող բարեգործական աճուրդը՝ Արցախին օգնության ձեռք մեկնելու նպատակով: Աճուրդին մասնակցեցին արվեստագետներ աշխարհի 4 մայրցամաքներից: Ողջ հասույթը կփոխանցվի Արցախում պատերազմից վնաս կրած մեր հայրենակիցների ընտանիքների օգնությանը:
-
2020-08-07 18:15929
Անբաժան զուգահեռներ Հայաստանում և Լիբանանում տեղի ունեցած աղետների միջև «Դու ինչ է, մտադիր ես մեկնել Բեյրո՞ւթ». Հոլիվուդյան այս հանրահայտ հումորային կաղապարը, որպես կանոն, ուղղված էր բազմազան հանդերձավորմամբ գերբեռնված, իսկ երբեմն էլ նաև զինված ամերիկացիներին, որոնք ընդամենը պատրաստվում էին որսի գնալ, մեկնել քաղաքից դուրս կամ մանր քրեական հաշվեպարզումի։
-
2019-06-11 14:45663
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնելու գործում։