Последние новости

…ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ՄԵՐ ԲԱՆԱԿՈՒՄ

Մեղրիում տեղի ունեցած արտակարգ պատահարը չէր լուսաբանվում այնքան ժամանակ, մինչև որ անցած շաբաթ օրը կառավարության շենքի մոտ եկան պատժված զինվորների ծնողները, որոնք էլ պատմեցին, որ Մեղրիում տեղակայված ստորաբաժանումներից մեկում զինծառայողների բավական տպավորիչ մի խումբ լքել է զորամասն ու հետ վերադարձել միայն ճանապարհին պատահաբար հանդիպած իրենց հրամանատարի հորդորների արդյունքում։

Հապճեպ քննությունից հետո, երբ բացահայտվել են հրահրիչները, նրանց մի մասը որպես պատիժ ուղարկվել է Կապանի կարգապահական զորամաս, մի մասը՝ նույնպիսի ստորաբաժանում Ստեփանակերտում, իսկ այնտեղից էլ՝ առաջնագիծ։ Հենց դա էլ հարուցել է ծնողների վրդովմունքը. նրանցից ոմանք չեն կարողացել կապվել որդիների հետ, որից հետո էլ միջադեպի մասին տեղեկատվությունը ներթափանցել է ԶԼՄ-ներ։ Ծնողները մեղադրում են հրամանատարներից մեկին, որն իբր սադրել է միջադեպը չհիմնավորված պահանջներով։

Ավելի ուշ որոշ պարզաբանումներով հանդես եկավ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ քանի որ քննությունը շարունակվում է, ողջ տեղեկատվությունը տրամադրել չի կարող, բայց հայտնեց, որ մի քանի զինվորներ փորձել են պարտադրել իրենց կամքը և հաստատել 90-ական թվականների նմուշի կարգեր։ Նա հաստատեց, որ մի շարք զինծառայողներ պատժվել են. նրանց տեղափոխել են կարգապահական ստորաբաժանումներ, իսկ այնտեղից էլ՝ Արցախի և Հայաստանի առաջնապահ դիրքեր։ Հովհաննիսյանի խոսքերով, պատժվել են նաև պատասխանատու սպաները։

Տեղեկատվությունը ճնշող է, և այստեղ կա մի քանի տեսանկյուն։ Նախ, հիշեցումը 90-ականների մասինԱյսօր միայն ալարկոտը զուգահեռներ չի անցկացնում Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանում տիրող անարխիայի, անցյալի վարկաբեկման և պետական կառույցների ու ինստիտուտների կենսագործունեութան փլուզման և դեպի համընդհանուր խառնաշփոթ տանող այն ուղեգծի միջև, որ հետևողական քայլերով իրականացնում է դիլետանտների ներկայիս կառավարությունը։ Եվ ահա հերթական տխուր զուգահեռը

Նշենք, որ բացառությամբ մեկ դրվագի, մենք չենք մտաբերում հայկական բանակում տեղի ունեցած այնպիսի սկանդալ, որ զինծառայողներն ամբողջ խմբով ինքնակամ լքած լինեն իրենց զորամասը։ Հիշո՞ւմ եք, երբ անցած տարի Նիկոլ Փաշինյանի «թավշե, սիրո և համերաշխության ոչ բռնի հեղափոխության» ժամանակ իր զորամասի սահմանները ինքնակամ լքեց խաղաղարար բրիգադն ու միացավ ցուցարարներին։ Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտեց այդ քայլը և խոստացավ պատժել մեղավորներին։ Բայց թե ինչով այդ ամենն ավարտվեց, պատիժ կրեցին արդյոք խաղաղարարները, մնաց անհայտ

Եվ ահա նոր արտակարգ պատահար։ Դարձյալ ստիպված ենք խոսել 2018-ի ապրիլին շշից բաց թողած ջինի համախտանիշի մասինԱյն իրադարձություններից հետո, ըստ երևույթին, շատերը որոշել են, որ հիմա թույլատրելի է ամեն ինչ։ Եվ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում հետ քշել այդ ջինին. բաց թողնելն ավելի հեշտ է, քան կրկին փակելը։

Սրան ավելացնենք զինվորականներին հասցեագրված պարբերական բարձրահունչ մեղադրանքները, որոնք ամենևին չեն նպաստում հրամանատարների հեղինակության աճին։ Իսկ այն հորդորներին, որ չի կարելի վարկաբեկել բանակը հորինված կամ ծայրահեղացված մեղադրանքներով, թե «գեներալ Մանվելն առաջնագծում մսի պահածո է գողացել զինվորներից», «գեներալ Արթուրն իր հյուրերին ռեստորաններում հյուրասիրել է անաշխատ եկամուտների հաշվին», իսկ ոչ գեներալ «Քոչարյանը կաշառք է վերցրել Սիլվա Համբարձումյանից», որին երբեք չի տեսել, պատասխանում էին, թե դա «պայքար է կոռուպցիայի դեմ»։ Եվ քանի որ ցանկացած այլ ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից իշխանությունները տեսանելի նվաճումներ չունեն, ապա ստացվում է, թե ամենակոռումպացված կառույցը մեզանում բանակն էր, իսկ ամենից չարանենգ կոռուպցիոներներ հայտարարված են մարդիկ, որոնք անձնական ավանդ ունեն Արցախյան պատերազմում տարած հաղթանակի գործում. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Յուրի Խաչատուրով, Մանվել Գրիգորյան, Արթուր Աղաբեկյան, Սեյրան Օհանյան, Միքայել ՀարությունյանՈւրեմն արժե՞ արդյոք զարմանալ Մեղրիում տեղի ունեցած միջադեպի վրա։

Եվս մեկ ահազանգ է ՊՆ-ի պաշտոնական կառույցների կողմից ընդունված այն փաստը, որ միջադեպի մեղավորներին որպես պատիժ ուղարկել են առաջնապահ դիրքեր։ Որպես պատիժԵվ ծնողները դրանից վրդովված ենՉենք մեկնաբանի, կսահմանափակվենք լոկ փաստի արձանագրումով։

Կարելի է ասել, որ Մեղրիում տեղի ունեցած միջադեպը ցավալի թյուրիմացություն է, և չարժե դրանից եզրահանգումներ անել բանակային կարգապահության մակարդակի անկման մասին, ինչի պատճառով էլ, ի դեպ, անցած դարասկզբին Հայաստանը զրկվեց բազմաթիվ տարածքներից։ Սորոսի հիմնադրամն այն ժամանակ, ճիշտ է, չկար, բայց կային այլ կազմակերպություններ ու կուսակցություններ, որոնք այնքան եռանդագին էին քարոզում հանդուրժողականություն, մարդու իրավունքներ և այլն, որ Կարսը տվեցին առանց մարտի

Սակայն շեղվեցինք թեմայից։ Եթե Մեղրու միջադեպը համարենք ցավալի թյուրիմացություն ու ենթադրենք, թե մնացյալ առումներով ամեն ինչ լավ է, ապա այդ դեպքում ինչպե՞ս մեկնաբանել հետևյալ իրավիճակը, որի մասին կպատմենք, մեջբերելով «Երկրամաս» թերթի կայքը։

«Լրատվամիջոցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմին, որոշ հայտարարություններ էր արել, որոնց կապակցությամբ 168.am կայքը մեկնաբանության խնդրանքով դիմել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին»։

-Պարոն Մնացականյան, շուտով կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարեդարձը: Տարիներ հետո էլ Ապրիլյան պատերազմի հետ կապված իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվում լրատվամիջոցներում: Մասնավորապես, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, անդրադառնալով այդ դեպքերին՝ նշել է. «…Ապրիլյան քառօրյայից 6 ամիս, այնուհետև 3 ամիս, ավելին՝ 1 օր առաջ հետախուզությունը նախազգուշացրել ու տեղեկացրել էր թշնամու քայլերի մասին: Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը հետախուզությունը դարձյալ տեղեկացրել էր Պաշտպանության բանակի ղեկավարությանն ու Արցախի Հանրապետության նախագահին, որն էլ ապրիլի 1-ին, գիշերը ժամը 00:00-ին, հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու հետախուզության հաղորդածը: Մինչդեռ սահմանափակվել են մասնակի հանձնարարականներով՝ կարևոր ու էական նշանակություն չտալով հետախուզության տեղեկատվությանը: Այդ մասին ապրիլի 7-ին, այնուհետև՝ ապրիլի 9-ին Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարը ԶԼՄ-ներին պարզաբանում են տվել: Հետևաբար, հանրությանը ապակողմնորոշել ու ասել, թե հետախուզությունն ապրիլին ձախողել է, դա բացահայտ սուտ է և բացարձակ դիտավորություն…»։ Ծանո՞թ եք այս տեքստին, հայտարարություններին:

– Իհարկե, ծանոթ եմ:

– Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Անկեղծ ասած՝ ինձ արդեն չեն զարմացնում բոլոր այն տարօրինակ մեկնաբանությունների հեղինակները, որոնք ոչ միայն անտեղյակ են տվյալ օրերի դեպքերի զարգացման իրական ընթացքին, այլև անզոր են գիտակցելու, որ ամեն մի հորինվածք արժանի է ուշադրության, եթե այն չափի մեջ է: Սակայն առավել քան ցավալի է, երբ նման մեկնաբանությամբ հանդես է գալիս հանրապետության պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնատար անձը, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարի խորհրդականը: Երկար տարիների զինվորական իմ կենսագրությունն ու ռազմական գաղտնիքի պահպանման հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումն ինձ հուշում են լինել հավասարակշռված և համբերատարությամբ վերաբերվել իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին: Կարծես թե ոմանց համար հեշտ է լինել խորհրդատու և, «անհրաժեշտության դեպքում», հանդես գալ ինչ-որ մեկի չարածն արածի տեղ ներկայացնողի դերում:

Ի՞նչ կարելի է ասել։ Մեղրիում տեղի ունեցած միջադեպը, իհարկե, թյուրիմացություն է։ Անչափ ցավալի։ Իսկ մնացյալ առումներով, հիասքանչ մարկիզուհի, հայկական բանակում ամեն ինչ շատ լավ է

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК СДЕЛАТЬ ЕЩЕ БОЛЕЕ ЧЕРНЫМ ЧЕРНЫЙ ДЕНЬ КАЛЕНДАРЯ
      2024-04-26 10:12

      Трудно как-то комментировать, чем запомнился день 24 апреля 2024 года в Армении. День 109-й годовщины Геноцида армян. Обычно это день единения, когда люди молча отдают дань памяти жертвам Геноцида. На этот раз день запомнился атмосферой истерии, которую в очередной раз создала действующая власть. Собственно, эта атмосфера периодически сопровождает шаги власти, начиная с апреля 2018-го года…

    • ШТРИХИ К ПОРТРЕТУ МАНКУРТА
      2024-04-23 13:56

      Никол Пашинян дал интервью английским журналистам. Благодаря профессиональным вопросам английских коллег добавилось несколько новых штрихов к уже известному портрету манкурта.

    • ТРЕТИЙ КРИЗИС
      2024-04-22 11:58

      Правительство Пашиняна официально обязалось передать в ближайшее время Азербайджану территории, требуемые Баку на севере Армении. Вооруженные силы Азербайджана без каких-либо усилий займут позиции, позволяющие им контролировать северные области Армении у армяно-грузинской границы. Эти решения "бастионом демократии" приняты, не считаясь с мнением жителей приграничных сел и всей Армении.

    • БАСТИОН ПОЗОРНЫХ ЛЮДЕЙ
      2024-04-18 10:06

      Кажется, видели уже все, но, выходит, нет. Выходит, нет предела мерзости нынешней власти.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։