Последние новости

Խորհրդարանի մաքրուհիները շարունակում են բողոքել

Առավոտից Ազգային ժողովում մաքրուհիները շարունակում են բողոքել աշխատավարձի իջեցումից:

«Մեզ նախապես չեն ասել, որ աշխատավարձը իջեցնելու են: Ուրբաթ օրն են ասել, որ 40 հազար պիտի ստանանք», - բողոքեց նրանցից մեկը` դիմելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին:

Վերջինս լսեց մաքրուհիների բողոքը, ապա խնդրեց նրանցից երկուսին կոնտակտներ թողնել, որպեսզի նիստից հետո կարողանա խոսել նրանց հետ խնդրի շուրջ:

Մաքրուհիները պնդում են, որ իրենք չեն ցանկանում երկու ժամից ավելի աշխատել` պահանջելով պահպանել իրենց նախկին աշխատավարձը:

Հիշեցնենք, որ նախկինում ԱԺ շենքի մաքրությունը երկու ժամ ապահոված մաքրուհիները վճարվել են 65 հազար դրամ, մինչդեռ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ՍՊԸ հետ, որը իր պարտականությունների կատարմանն անցնելու է ապրիլի 1-ից ու հայտարարել է, որ իր հաշվարկով 105 հազար դրույքաչափը պահպանելով` երկու ժամ աշխատելու դեպքում մաքրուհիների աշխատավարձը 40 հազար դրամ է կազմում:

ՍՊԸ ղեկավարը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ առաջարկել է մաքրուհիներին նրանց այլ աշխատանքի տեղավորել երկուժամյա աշխատանքից հետո և ավելի վճարել, մինչդեռ մաքրուհիները մերժում են այս առաջարկը` պահանջելով պահպանել նախկին աշխատավարձը երկուժամյա աշխատանքի դիմաց:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀԱՆՋԸ
      2021-02-08 20:38

      Վերջին զվարճալի նորությունը. «Իր ուսապարկերը» խմբակցությունը հանդիպել է վարչապետի հետ և որոշել, որ «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: Նրանք վճռել են, թե իրենք կարող են ինչ-որ բան վճռել։ «80+ ուսապարկերը որոշել են, թե կարելի է ապաշնորհ տանուլ տալ պատերազմը, ծնկի գալ թշնամու առաջ, վաճառել հայրենիքն ու շարունակել մնալ իշխող կուսակցություն»։

    • ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ՈՒՂՂԱԹԻՌԻ
      2021-01-29 17:35

      Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ առաջադրվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ անկախ նրանից, թե երբ դրանք տեղի կունենան, հաղորդում է Panorama.am-ը։

    • ԿՐԿԻՆ՝ ՈՒՐԻՇԻ ՎՇՏԻ ՇԱՀԱՐԿՈ՛ՒՄ
      2019-06-15 07:55

      2 հանձնաժողով, 1 նախագահ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ուսումնասիրման համար Անդրանիկ Քոչարյանի և Սեդա Սաֆարյանի նախագահությամբ փաստահավաք խմբի ձևավորման հետ միաժամանակ, զոհվածների հարազատները սկսեցին ակտիվորեն ներգրավվել ՀԱԿ-ի ակցիաներում՝ նախագահի նստավայրի, խորհրդարանի պատերի, Գլխավոր դատախազության շենքի մոտ։

    • ՎԵՆԴԵՏԱ՝ ՆՈՒՅՆ ՁԵՌՔՈՎ
      2019-06-11 15:19

      «Անհրաժեշտ են կոնկրետ ապացույցներ…» Հատուկ քննչական ծառայությունը դադարեցրեց ՀՀ ողջ տարածքում դատարանների միաժամանակյա արգելափակման հետ կապված փաստերի քրեական հետաքննությունը՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների գործողություններում, որոնք նրա կոչով կաթվածահար արեցին պետության ողջ դատական համակարգի աշխատանքը, հանցակազմը բացակայում է։