Последние новости

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՊՏՈՒՂՆԵՐԸ. «ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ» ԵՎ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ»

Հետհեղափոխական Հայաստանում, «անցումային արդարադատության» մասին մեխանիզմների մշակման շրջանակում, ցանկանում են ներդնել «մեղավորության կանխավարկածի» ինստիտուտը նրանց հանդեպ, ովքեր չեն կարող հիմնավորել իրենց կուտակած ունեցվածքի օրինականությունը։ Խոսքը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին է։ Օրերս Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակեց «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման մասին» հայեցակարգը, գրում է EADaily-ն։

Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է ձգձգվել

Հանրապետության իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, այս նախաձեռնության անհրաժեշտությունը բացատրում են «ապօրինի հարստացման ճանապարհով ժողովրդից և պետությունից գողացված միջոցների» վերադարձի գործընթացն էապես արագացնելու ցանկությամբ։

Նոր «իրավական» մեխանիզմի թիրախում, որը որոշ ընդդիմադիր ուժեր հասցրել են կնքել որպես «մեղավորության կանխավարկած» և «տրոցկիզմ», ամենայն հավանականությամբ, կհայտնվեն միլիոնավոր, իսկ ոմանք էլ՝ միլիարդավոր դոլարներ վաստակած նախկին պաշտոնյաները, նրանց մերձավորներն ու նրանց միացած և երկրաչափական պրոգրեսիայով հարստացած գործարարները։

Այս ենթադրությունն իր վերջերս ունեցած մեծ մամուլի ասուլիսում հնչեցրեց ոչ այլ ոք, քան անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Եթե գնանք օրինական ճանապարհով, ապա պայքարը կոռուպցիայի դեմ կարող է ձգձգվել երկար տարիներ։ Այս համակարգի քննադատները մտածում են ոչ թե ներդրումների, այլ այն մասին, թե ինչ կլինի իրենց ամառանոցի, Հյուսիսային պողոտայի տան և այլնի հետ։ Այդ ամենը կբռնագանձվի»։

Ըստ էության, Փաշինյանը, որ իշխանության եկավ հեղափոխական քաղաքական գործընթացների ճանապարհով, արդյունքների սուր կարիք ունի, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի դանդաղումը ոչ մի կերպ չի ծառայում այդ նպատակին։ «Ամբողջ թալանվածը մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձվի ժողովրդին»,- բազմիցս հայտարարել է Փաշինյանը։

Սկզբում իշխանությունները գիտակցեցին, որ ապօրինի կուտակած գույքի վերադարձի դատական տույժերը կարող են ձգվել ամիսներ, անգամ տարիներ, և սկսեցին խոսել «անցումային արդարադատության» ինստիտուտի մասին։ Հետո ավելի հետաքրքիր է. որպես «անցումային արդարադատության տարր» առաջարկվում է ստեղծել օրենսդրական նախադրյալներ առանց դատավճռի ապօրինի կուտակած գույքի բռնագանձման համար։

Փաշինյանի «հեղափոխական կառավարության» աշխատանքի ՕԳԳ-ն, որը պատերազմ է հայտարարել կոռուպցիային, առայժմ չի տպավորում ոչ կողմնակիցներին, ոչ հակառակորդներին։ Ինքը՝ վարչապետը նույնպես գոհ չէ։ Իրավապահ մարմինները, նրա խոսքով, այս ուղղությամբ պետք է աշխատեն առավել ակտիվ։

«Ձեզ հայտնի պատճառներով, սկսած հոկտեմբերից, քաղաքական գործընթացների արդյունքում ես փոքր-ինչ շեղվեցի այդ գործընթացից։ Դա որոշակի լճացման առիթ տվեց»,- վերջերս խոստովանել է Փաշինյանը։

Ցայժմ Հայաստանի իշխանություններին հաջողվել է պետբյուջե վերադարձնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ և մի շքեղ հյուրանոց Ծաղկաձորում, որի սեփականատերը Հայաստանի Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանն է։ Պետությանը վերադարձվելու գործընթացում են նաև բանտում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գույքն ու հողատարածքները։ Իշխանությունների պնդմամբ՝ կոռուպցիայի և «ժողովրդից թալանված հարստությունների» իրական ծավալները պարզապես անասելի են։

Սակայն, օրինակ, պետությանը Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր «մութ ծագմամբ մոտ 20 մլն դոլարի վերադարձի» գործընթացը տևեց կես տարի։ Եվ թեև իշխանությունները պահանջում էին նրանից վերադարձնել 30 մլն դոլար (փողերը Ալեքսանդր Սարգսյանի հաշվին էին գտնվում հայկական բանկերից մեկում), նա արդյունքում փոխանցեց միայն 20 մլն դոլար։ Եվ, ինչպես հետո պարզվեց, ոչ թե Հայաստանի պետբյուջե, այլ, իբր, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կարիքների համար։ Իրո՞ք այդ միջոցները փոխանցվել են ղարաբաղյան բանակին, թե՞ խոսքը լոկ աչքակապության և մեդիա-ցուցադրանքի համար է՝ այնքան էլ հեշտ չէ ստուգել։ Համենայնդեպս, փաստը մնում է փաստ, որ Ալեքսանդր Սարգսյանի դեմ, որը նրա եղբոր՝ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում բացասական անուն էր, որևէ լուրջ պատժամիջոց կամ գործողություն Հայաստանի իշխանությունները չնախաձեռնեցին։

«Տրոցկիզմ» կամ ժամացույցի մեխանիզմով ռումբ

Առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին Փաշինյանի հայտարարությունից «տրոցկիզմի հոտ է գալիս», կարծում է փաստաբան՝ հանրապետության արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ կառավարության փաստարկները այս մեխանիզմի ներդրման մասին համոզիչ չեն, քանի որ դրանցում չկա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործելակերպի վերլուծություն, որի օրինակով կցուցադրվեր,որ նման մեթոդներն ընդունելի են ՄԻԵԴ չափորոշիչներով։

Այնինչ, մարտի 1-ին Հայաստանի կառավարության ղեկավարը ստեղծեց աշխատանքային խումբ այս նոր հայեցակարգի իրականացման համար, իսկ հանրապետության Կենտրոնական բանկը ներկայացրեց նոր մեխանիզմի ներդրման իրավական հիմնավորումը։ Խոսքը ՄԱԿ կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրոպայի խորհրդի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման դեմ պայքարի մասին») միջազգային կոնվենցիաների մասին է, որոնք Հայաստանը վավերացրել է 2007-2008 թվականներին։

ԿԲ փաստարկներին համաձայն չէ Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Գույքը կոռուպցիոներներից վերցնելով ժողովրդին վերադարձնելու գաղափարը, ըստ Հովհաննիսյանի, գովելի է, բայց ընտրված ճանապարհը ճիշտ չէ։ «Այս հայեցակարգի «որակի» լուծումներ տալու դեպքում՝ բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը»,- պարզաբանում է Հովհաննիսյանն իր դիրքորոշումը։

Նրա խոսքով՝ չի կարելի որևէ մեկի գույքը համարել ապօրինի միայն այն պատճառով, որ «ձեր կարծիքով այդ մարդը չի կարող ունենալ այն»։ «Ներդրողների մասին այս դեպքում նույնպես ստիպված ենք միանշանակ մոռանալ»,- համոզված է նախկին նախարարը։

Մինչդեռ, հայեցակարգը, նրա կարծիքով, որը դրված է նշված աշխատանքային խմբի հիմքում, «դանդաղ գործողության ռումբ» է ոչ միայն հայկական պետականության, այլև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։

Փաշինյանի զինակից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի կիսում Արփինե Հովհաննիսյանի երկյուղները։

«Այս մեխանիզմն ամենայն հավանականությամբ անհրաժեշտ կլինի ոչ թե մեզ, այլ ուրիշ երկրների իրավապահ մարմիններին։ Սա մեր միջազգային պարտավորությունն է։ Օրինակ, փողերի լվացման հետ կապված հանցագործություն կատարած մարդը գտնվում է Հայաստանում։ Մենք պետք է ունենանք մեխանիզմ այն բանի համար, որպեսզի կալանք դնենք նրա գույքի վրա և սկսենք բռնագանձման գործընթաց առանց դատավճռի։ Չեմ կարծում, թե մենք նման գործեր կունենանք, քանի որ Հայաստանն այն երկիը չէ, որտեղ կարելի է փողերի լվացման միջոցով ձեռք բերված միջոցներ պահել»,- նշում է Բաղդասարյանը։

Իհարկե, նրա հայտարարությունն այնքան էլ չի հարաբերակցվում առանց դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտից Հայաստանի ներկայիս ղեկավարի ակնկալիքներին, քանի որ նա հստակ հասկանալ է տվել, թե ինչի համար է այն ներդրվում։ Այն է՝ ապօրինի ճանապարհով կուտակած գույքի բռնագանձման։ Հակառակ դեպքում ինչո՞ւ ուժեր, միջոցներ և ժամանակ ծախսել այդքան բարդ բարեփոխման վրա, եթե պետությանն այն, ինչպես ասում է Բաղդասարյանը, ոչինչ չի տա։ Ավելի շուտ՝ Նիկոլայ Բաղդասարյանը փորձում է այս դեպքում շեղել ուշադրությունը նորամուծության իսկական նպատակից։

Ինչո՞ւ է պետք շրջանցել դատարանները

Տեսության մեջ, ինչպես նշում են բարեփոխման կողմնակիցները, «անցումային շրջանի արդարադատությունը» բնավ նոր ու գերհզոր դատական ատյանի ստեղծում չէ, այլ ավելի շուտ՝ միջոցների համալիրի ներդրում՝ կապված մարդու իրավունքների պարբերական կամ զանգվածային խախտումների հետ։ Իշխանությունների մտահղացմամբ՝ այդպիսով կարելի կլինի ապահովել խախտումների զոհերի փոխհառուցումը, ինչպես նաև ստեղծել «հնարավորություններ քաղաքական համակարգի, հակամարտությունների և այլ պայմանների փոխակերպման համար, որոնք, գուցե, ընկած էին չարաշահումների հիմքում»։

Նախորդ պարբերական կամ զանգվածային խախտումները դիտարկելիս անցումային շրջանի արդարադատությունը հետապնդում է երկու նպատակ. «ապահովել արդարադատության որոշակի մակարդակ զոհերի համար և ամրապնդել հնարավորություններ խաղաղության, դեմոկրատիայի ու հաշտեցման համար»։ Պատկերավոր ասած՝ խոսքը նախկին ռեժիմի հարստահարիչների և նրանց զոհերի հաշտեցման հարթակի ստեղծման մասին է խախտված իրավունքների վերականգնման ճանապարհով։ Գործընթացը ներառում է քրեական, վերականգնողական և սոցիալական արդարադատության տարրեր։ Այսինքն՝ գործընթացի նպատակը հաշտեցումն է, ոչ թե պատժեը։ Պատժամիջոցները, թերևս, գործընթացի գործիքն են, ոչ թե նպատակը։

«Հայաստանում անցումային շրջանի ներդրման թեմայի շուրջ բանավեճերը չափազանց քաղաքականացված են։ Իդեալական տարբերակում խոսքը հարթակի ստեղծման մասին է, որպեսզի նախկին ռեժիմի զոհերը կարողանան արտահայտվել, ցուցմունքներ տալ, խոսել։ Օրինակ, եթե նախկին ռեժիմի այս կամ այն պաշտոնյան պարբերաբար խախտել է մարդու իրավունքները, խլել որևէ մեկի բիզնեսը, տունն ու գույքը, ապա անցումային արդարադատության միջոցով ստեղծվում է հարթակ, որպեսզի զոհն արտահայտվի, իսկ նրա իրավունքները խախտողը զղջա և վերադարձնի թալանածը։ Խոսքը այսպես կոչված «ճշմարտության հանձնաժողովների» ստեղծման մասին է։ Այս գործընթացի նպատակը պետք է դառնան հաշտեցումը, վստահության մթնոլորտի ամրապնդումը հասարակությունում»,- նշում է իրավաբան Արտյոմ Գեղամյանը, որը մասնագիտացել է Հարվարդի համալսարանում և «անցումային շրջանի արդարադատության» հարցերի փորձագետ է։

Նրա խոսքով՝ նշված մեխանիզմների ներդրումը նույնպես ապրիորի հանգեցնում է երկու մտքի՝ կամ գործող դատական համակարգը ի վիճակի չէ լուծել նախկինում մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված խնդիրները, կամ նրան չի վստահում նոր կառավարությունը։ Մյուս կողմից՝ ըստ նրա, առայժմ պարզ չէ, թե Հայաստանի արդի պատմության որ պահից պետք է դիտարկել գործերը՝ անցած 10, 20, թե՞ 30 տարվանից։

«Ինչպիսի՞ն պետք է լինի չափորոշիչը։ Ո՞ր թվականից սկսել։ Մենք քաղաքակիրթ ձևով ընթացել ենք եկամուտների և ունեցվածքի հայտարարագրման ճանապարհով, և դա այն է, ինչը նորմալ գործընթաց է դեմոկրատական պետություններում։ Այժմ կլինեն ինչ-որ մարդի՞կ, ովքեր կորոշեն, թե ումից հարցնեն, ումից՝ ոչ։ Կարելի՞ է արդյոք երաշխավորել, որ սա ինքնին չի դառնա կոռուպցիայի հզոր գործիք»,- հարցնում է Ռուբեն Մելիքյանը։

«Նորարարության» հակառակորդները պնդում են, որ այսպես կոչված «անցումային արդարադատությունը» Հայաստանում լոբբիի է ենթարկվում Ջորջ Սորոսի կառույցների, ինչպես նաև Հայաստանի Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից, որի ղեկավարությունում «թավշյա հեղափոխությունից» հետո տեղ են գտել նրա սաները։ Նպատակը՝ հայկական էլիտային ակտիվներից և փողերից զրկելն է։

Ի դեպ, ամբողջ աշխարհում, Ավստրալիայից մինչև ԱՄՆ ու Գվատեմալա և ՀԱՀ, հարմարեցրել են անցումային շրջանի արդարադատության միջոցները անցյալի անարդարության պարբերական դրսևորումների փոխհատուցում ստանալու համար։ Միջոցների մեջ հաճախ կիրառվել է և ապօրինի կուտակած գույքը բռնագանձելու ինստիտուտը, բայց գործնականում ոչ մի տեղ չի հաջողվել «մինչև վերջին կոպեկը» վերադարձնել թալանածը։

Օրինակ, Համաշխարհային բանկի գնահատականներով՝ Ինդոնեզիայից նախկին ռեժիմը ժամանակին դուրս է տարել մոտ 35 մլրդ դոլար, մոտ 5 մլրդ՝ Կոնգոյից, նույնքան էլ՝ Ֆիլիպիններից։ Նշված բոլոր երկրներն անցել են անցումային արդարադատության ոլորապտույտ ճանապարհով, բայց նրանց հաջողվել է երկիր վերադարձնել նախնական գնահատականները տասնապատիկ զիջող գումարներ։

NEWS.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։