ՀՈԳ ՉԷ՞, ԹԵ ԻՆՉ ՆԱ ԿԱՆԻ, ՄԻԱՅՆ ԹԵ ԲԱՆՏ ՉՆՍՏԵՑՆԻ
Վերջերս գնում էի տաքսիով, իսկ միացրած ռադիոյից հնչում էր հերթական, հանկարծակի հայտնաբերված անօրինական սեփականաշնորհման, հերթական աղմկալի մերկացման մասին։ Եվ հանկարծ մի տեսակ վշտացած մտածեցի. Աստված իմ, որքա՜ն է ձանձրացրել։
Եվ այստեղ հարցը բնավ իմ անձնական բարոյական ձևափոխումը չէ, որը թույլ չի տալիս ուրախանալ օրինականության հաղթանակի առթիվ։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է ու ծավալուն։ Շփոթմունքը վրա հասավ անսպասելիորեն և համակեց բոլորին։ Նույնիսկ «ճնշող մեծամասնությունը» հայտնվեց սրտնեղված վիճակում։ Չէ՞ որ այն, ինչը մատուցվում էր որպես համարձակ մերկացում կամ խելացի քաղաքագիտություն, ինչպես պարզվեց, ընդամենը գրագետ պիար է։ Այն, ինչը թարմ էր և սուր, ինչպես պարզվեց, պարզամիտ է, պրիմիտիվ ու մակերեսային։ Այն, ինչը համարվում էր էություն, ինչպես պարզվեց, դեկորացիա է…
Մեր իշխանությունը գնալով ավելի է նմանվում հյուրի՝ հենց այն ապագայից, որի մասին այսօր այդքան շատ են խոսում. ապագա, որտեղ իշխում է արհեստական ինտելեկտը։ Միայն թե այդ ինտելեկտի մեջ ինչ-որ կայծկլտուն-ցինիկ գիտնական մոնտաժել է մեն-միակ ծալք, մեկ կոճակ։ Կոճակը կոչվում է «Պայքար կոռուպցիայի դեմ»։ Եվ ուրիշ ոչինչ, ավա՜ղ, չկա։ Այնինչ դեռ աշնանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ, մեզ բազմիցս հավաստիացրել են, թե բոլոր խոստումներն ու պարտավորությունները կատարված են, և կոռուպցիային վերջ է տրված հիմնավորապես ու անդառնալիորեն։ Արդեն ժամանակն է սթափվել, ինքդ քո համար բացահայտել, որ «Շուրջը կյանքն է», ինչպես ժամանակին պատկերել է նկարիչ Յարոշենկոն, որ կյանքում կան բազմաթիվ խնդիրներ և դրանք պետք է լուծել, այլ ոչ թե բանավիճել նախկին իշխանության հիմա արդեն ուրվականի հետ։ Մանավանդ որ ներկայիս իշխանությունն արդեն հնարավորություն է ստացել սեփական փորձով համոզվելու, որ եթե «իշխանություն» բառը ապրիորի դրվի բացասական ենթատեքստում, ապա բանավիճելն ախր շատ հեշտ կլինի։ Եվ ահավասիկ, նրանց համար շատ հեշտ է իմ՝ սովորական քաղաքացու գլուխը մտցնել, թե ցանկացած բացասական իրավիճակ ունի մեկ բացատրություն. կոռուպցիան կա՛մ հաղթահարված է, կա՛մ չկա։
Թեև քաղաքակիրթ մարդու տեսանկյունից միանգամայն ակնհայտ է, որ կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել, չունենալով ամենաուղղակի, ամենածանրակշիռ, ամենաանժխտելի ապացույցներ։ Ասենք, ինչպես մենք արդեն հնարավորություն ունեցանք համոզվելու, մեր իշխանության համար դա կատակ չէ։ Կբզզան մի բանի վերևում ու կթռչեն դեպի մյուսը. բոլոր հիմնավորումներում այնպիսի՜ թեթևություն կա։ Դեռևս մի քանի ամիս առաջ նման մոտեցման և մեր պատմական փորձի պարագայում, երբ օրենքն ու կարգը սերտաճել են ստալին-հիտլերական նմուշի Օրդունգի հետ, կար միայն մեկ լուրջ մտավախություն. «հոգ չէ, թե ինչ նա կանի, միայն թե բանտ չնստեցնի», ինչպես կերգեր Վինի Թուխը։ Փա՜ռք Աստծո, թեթե պրծանք։ Պիար՝ ամեն առիթով ու ամենի հաշվին։ Եվ ուրիշ ոչինչ…
Իսկ ուրիշ ոչինչ կարծես թե պետք էլ չէ։ Չէ՞ որ ոչ ոք պատրաստ չգտնվեց, որ խոսի մեր բազմաթիվ խնդիրների մասին լրջորեն ու պրոֆեսիոնալ կերպով։ Կոռուպցիայի արձանագրումից հետո ախր պետք է ինչ-որ բան անել։ Վերլուծել բնավ ոչ «ինչքան էլ թալանեք, ամբողջը չեք թալանի» մակարդակով։ Ունենալ ամենևին ոչ որսորդական կեցվածք հիշեցնող դիրքորոշում, իբր՝ բռնի՛ր դրան։ Իսկ շուրջը կյանքն է, և այսօրվա իրավիճակը չի կարելի, անհնար է ընդունել ինչպես մեկ տարի առաջ, «ուռա՜» և «դուխո՛վ» գոչյուններով։ Ոստիկաններին ծափահարություններով ողջունելու ժամանակն ավարտվել է։ Եկել է ժամանակը, որ հացթուխը կարկանդակ թխի, կոշկակարը կոշիկ կարի, ոստիկանները վնասազերծեն հանցագործներին, որ իրական չարիքն իրապես պատժվի… Եվ որ հանցագործների ու ազնիվ քաղաքացիների իրավունքները… այ հիմա շունչ կառնեմ ու կհամարձակվեմ… դե այո, հավասար չլինեն։
Միայն թե ազնիվ չափահաս քաղաքացիների առումով, չհաշված իշխանությանն ու իր նմաններին, իրավիճակը երկրում, ինչպես պարզվում է, բարդ է։ Ընդհանրապես «թավշե հեղափոխության» արդյունք դարձավ մի չափազանց պարադոքսալ մշակութաբանական ֆենոմեն։ Բարոյականության միակ կրող դարձավ ոչ եկեղեցին, ոչ արվեստը, ոչ դպրոցը։ Բարոյականության միակ կրող դարձավ իշխանությունը։ Կմերժենք «հին աշխարհը», իսկ ինքներս մեզ կանվանենք Սպիտակ Լեռան Արքաներ։ Եվ յուրաքանչյուրին, ով ոտնձգություն կկատարի մեր կոչման դեմ, կանվանենք «սև»։ Եկեք մենք լինենք «ազատությունը», իսկ բոլոր նրանք, ովքեր մենք չեն, թող լինեն «հակահեղափոխություն»։ Ու կխարանե՛նք։
Եվ ախր ինչն է հիասքանչ ազատության ջատագովների մեջ. այն, որ դրանք ահավոր անազատ մարդիկ են, որոնք չեն հանդուրժում ոչ մի ժողովրդավարություն։ Մեր բոլոր զոմբիացված ճշմարտասերները ավելի շուտ իրար փոր կթափեն (հարակիրի նրանք չեն անի երբեք), քան կճանաչեն թեկուզ մեկ առաքինության ուրիշների իրավունքը։ Իսկ առկա իրողություններում ամենից վնասաբեր առաքինությունն է դարձել պրոֆեսիոնալիզմը։ Տրամաբանությունը պարզ է. եթե մարդն ինչ-որ բանի է հասել, ապա ոչ թե հմտությունների, գիտելիքների ու եռանդի շնորհիվ, այլ որովհետև նա գո՛ղ է։ Եվ ստացվում է, որ գրեթե ամբողջ երկիրն աշխատում է ոչ թե արդյունքի ուղղությամբ, այլ կոռուպցիոն ռիսկերի բացահայտման. դարձյալ նույն, միակ ծալքը։ Եթե մարդը ճանապարհ է կառուցում, նրան ստուգում ու հետևում են այնքան ժամանակ, մինչև որ նրա մոտ սաստիկ ցանկություն է առաջանում կիսատ թողնել գործն ու ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը։ Ի դեպ, մի առիթով վիճակվել է կարդալ, թե ինչպես են կառուցում բետոնե ճանապարհներն Ամերիկայում։ Շինարարության ավարտից հետո ֆրի-ուեյ են թողնում մեքենա, որի կապոտին ջրով լի տարա է ամրացված։ Եթե մեքենան սահուն չընթանա ինչպես յուղի վրայով ու ջուրը ցայտի, ապա ճանապարհը կքանդեն, և կապալառուն ստիպված կլինի ամբողջը նորից սարքել սեփական միջոցներով։ Ահա և ողջ ստուգումը։
Վե՛րջ տվեք անցյալի կոռուպցիայի պիարին, տղերք։ Պիարը միայն ընդգծում է, որ դուք չկարողացաք առաջարկել ապագայի ոչ մի այլ նախագիծ։ Ուրիշ ոչինչ, բացի ավերումից։ Իսկ ցանկացած հասարակության մեջ, քանի դեռ նա ողջ է, քանի դեռ գործում են ինքնապահպանման նրա բնազդները, դա վաղ թե ուշ սկսում է լարվածություն առաջացնել։ Հավանաբար ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ձեր զավակները, հասակ առնելով, կարող են հարցնել. «Հայրիկ, դա ինչ է, միակ մի՞տքն էր, որին դուք հանգեցիք։ Ինչ է, Հայաստանում ապրելն այդքան վա՞տ էր»։ Բայց ձեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ ժողովուրդը, որին դուք այդքան սիրում եք վկայակոչել, դժվարըմբռնելի և ոչ հաստատուն կատեգորիա է, և նա գնալով ավելի հաճախ է սկսել կրկնել ժամանակին տարածված արտահայտությունը. «Ինչ լա՜վ էինք մենք վատ ապրում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-11 09:38
"Слепые вожди слепых; а если слепой ведет слепого, то оба упадут в яму", - сказано в Евангелии от Матфея. Суть этих слов еще в 16 веке проиллюстрировал гений Северного Ренессанса Питер Брейгель Старший, написав вечную картину "Притча о слепых". И еще со времен Возрождения, особенно в сатирах, возникает образ предводителя слепых, лишь притворяющегося незрячим: вождь-пастух, который вроде оберегает от невзгод и параллельно обирает свою несчастную паству... Словом, у тренд-сеттерской программы "Мода на образование" многовековая история.
-
2025-04-09 10:24
"Возможно, главное, что происходило и происходит по сей день на гуманитарном пространстве всей постсоветской территории, происходит не столько благодаря бюрократическим усилиям, сколько оттого, что они движимы естественными человеческими усилиями людей, которые знают, уважают и любят друг друга десятки лет.
-
2025-04-08 10:11
С 3 по 5 апреля в Санкт-Петербурге в шестой раз проходила Международная конференция Ассоциации деятелей русских театров зарубежья, которую уже по традиции реализовывает Театр-фестиваль «Балтийский дом». Директор ереванского Международного фестиваля Armmono и советник директора нашего Русского драматического театра им. К. Станиславского Марианна МХИТАРЯН, постоянный участник этой конференции уверена, что это сотрудничество имеет не только культурное, но и весьма прикладное значение.
-
2025-04-01 10:32
Празднование Международного дня театра и награждение главной театральной премией "Артавазд" пройдет в Капане - царь Артавазд едет на встречу с князьями Сюника! Эта фраза утрачивала метафоричность, становилась почвой и судьбой еще до начала праздника - беседующие с Небом на "ты" горы, Татев и Ваанаванк, история страны и ее театра, параллели и пересечения, воспоминания и перспективы... И от того, что, а главное, как происходило в огромном капанском Доме культуры, на церемонии "Артавазда", рождалось золотое марево надежды - мы были, мы есть, мы будем!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։