Последние новости

ԵԱՀԿ ՄԽ և երկու երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը

Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները:

«Նրանք մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի քանի առանցքային հարցերի և էական գաղափարների շուրջ:

Երկու առաջնորդները կարևորվեցին խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը ` հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար:

Կրկին հիշելով Դուշանբեում տեղի ունեցած իրենց զրույցը, առաջնորդները կրկին պարտավորվեցին ամրապնդել հրադադարի ռեժիմը և բարելավել ուղիղ հաղորդակցության մեխանիզմները: Նրանք նաև համաձայնեցին մի շարք քայլեր մշակել մարդասիրական ոլորտում:

Վարչապետը և նախագահն իրենց նախարարներին հանձնարարել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որն առաջին անգամ անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ Իգոր Պոպովի` Ռուսաստան, Էնդրյու Շոֆերի` ԱՄՆ, Ստեֆան Վիսկոնտիի` Ֆրանսիա և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, տեղեկացնում է Panorama.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • «ԱՊԱԳԱ ԿԱ». ՏԱՆԴԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
      2021-12-27 20:12

      Արցախյան շարժման նորագույն պատմությունը սկսվել է 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել։ Փոխվել են Հայաստանի և Արցախի առաջնորդները։ Փոխվել են Ադրբեջանի առաջնորդները։ Փոխվել են միջնորդները։ Նախկին փորձագետներին փոխարինելու են եկել նորերը։ Բայց ողջ այդ ընթացքում ոչ ոք. ո՛չ հայկական կողմից, ո՛չ փորձագետներից (ինչպես անկախ, այնպես էլ կախյալ), և նույնիսկ ադրբեջանական կողմից որևէ մեկն այնքան ոգևորված չի համոզել, թե Հադրութն ու Շուշին պետք է ադրբեջանական լինեն, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ։

    • ՆԱ ՆՈՐԻՑ ԿՉՔՄԵՂԱՆԱ
      2021-10-13 21:42

      Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լույոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ։ Կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում շարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու (Հայաստանի ու Ադրբեջանի) արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց իրականում հսկայական քայլ է։ Հուսով ենք՝ նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն և կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք՝ ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ, գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը»։

    • ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՓՉՈՑՆԵՐԸ
      2021-10-08 18:13

      Խորհրդարանում Նիկոլի վերջին հայտնությունները շատ բանի մասին են վկայում։ Մասնավորապես, թե Երևանից ստացվող ինչ դրական ազդանշանների մասին է խոսում Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի առաջարկի կապակցությամբ։