Բուսական յուղ` հինգ տեսակի թթվասերում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում թթվասերի շուկայում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, թթվասերում բուսական յուղի առկայությունը պարզելու նպատակով, լաբորատոր փորձաքննության է հանձնվել Երևանի խոշոր իրացման ցանցերից («Երևան Սիթի», «Էվրիկա գրուպ», «Նոր Զովք», «Տիտան», «Սաս Գրուպ») հսկիչ գնման միջոցով նմուշառված հետևյալ 16 ապրանքանիշի թթվասեր՝ «Էջմիածին կաթ» (20%), «Մարիլա» (18%), «Թամարա» (18%), «Թամարա և Անի Մասլովնա» (18%), «Մուլտի Ագրո» (18%), «Չանախ» (Պրեզիդենտ, 30%), «Մարիաննա» (18%), «Մարիաննա» (բիոթթվասեր 10%), «Մարիաննա» (15%), «Բոնիլատ» (17%), «Բիոկաթ» (20%), «Աշտարակ» (կովիկ,13%), «Բանդիվան կաթ (18%), «Աշտարակ» (դասական, 18%), «Չանախ» (20%), «Արզնի կաթ» (20%):
Համաձայն ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրությունների՝ նմուշառված արտադրատեսակներից 5-ը՝«Սմետանա Մասլովնա» (18%)` արտադրող՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 07.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ, (արտադրության օրը՝ 27.03.19թ., պիտանի է մինչև՝ 03.04.19թ.), «Կովիկ» (13%) արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Պարգև» ՍՊԸ, (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 06.04.19թ.), թթվասեր 18%-ոց` արտադրող՝ «Բանդիվան կաթ» ՍՊԸ (արտադրության օրը՝ 28.03.19թ., պիտանի է մինչև՝ 04.04.19թ.), ճարպաթթվային կազմով (բուսական յուղի առկայության ցուցանիշով) չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 033/2013-ով սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին և անվանմանը:
Տեսչական մարմինը նշում է, որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակները համարվում են կեղծված սննդամթերք:
Կեղծված է համարվում այն սննդամթերքը` որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության, որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության, որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով, որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին, որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն շղթան ամբողջացնելու նպատակով, ստուգումներ կանցկացնի «Թամարա և Անի» ՍՊԸ-ի, «Մուլտի Ագրո» ԳԱԿ ՍՊԸ-ի, «Պարգև» ՍՊԸ-ի և «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրություններում:
2019թ. հունվարի 16-ից ուժի մեջ են մտել ԵԱՏՄ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի այն դրույթները, որոնք սահմանում են պարտադիր պահանջ. կաթնայուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը պետք է կոչվի «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով»: Տուփի վրա մեծ տառաչափով պետք է նշվի, որ արտադրանքը պարունակում է բուսական յուղեր: Մակնշման բաղադրության մեջ պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչ բուսական յուղ է օգտագործվել:
Կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգը թույլատրում է կաթնայուղը փոխարինել ոչ ավել քան 49 տոկոսի չափով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 06:00
Европейский совет Всемирной федерации борьбы признал золотого, серебряного и бронзового призера Олимпийских игр, четырехкратного чемпиона мира, 7-кратного чемпиона Европы Артура Алексаняна лучшим борцом греко-римского стиля Европы в 2024 году. Об этом сообщается на странице в Facebook Федерации борьбы Армении.
-
2025-04-07 05:57
Россия открыта для сотрудничества с Арменией и готова ко всему, к чему готова армянская сторона, заявил журналистам в Ереване спецпредставитель президента РФ по международному культурному сотрудничеству Михаил Швыдкой, передает РИА Новости.
-
2025-04-07 05:54
Страны Европейского союза в ближайшие дни попытаются выступить единым фронтом против тарифов, введенных президентом США Дональдом Трампом, и, вероятно, одобрят первый пакет целенаправленных контрмер в отношении импорта из США на сумму до 28 миллиардов долларов - от зубной нити до бриллиантов, пишет агентство Reuters.
-
2025-04-07 05:52
Грузия, Турция и Азербайджан создадут формат трехстороннего сотрудничества на уровне спикеров парламентов. Такая договоренность была достигнута в ходе встречи председателя парламента Грузии Шалвы Папуашвили с турецким коллегой Нуманом Куртулмушем, передает Первый канал Грузии со ссылкой на пресс-службу НС. Встреча прошла в рамках 150-й Ассамблеи Межпарламентского союза в Ташкенте (IPU) – столице Узбекистана.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-01-15 21:54
Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը լի է հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու և այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ասվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Իր ֆեյսբուքյան էջում նա հրապարակել է ադրբեջանցիների գրառումների լուսապատճենները։ Վերջիններս գրում են, թե պետք է սպանել հայ երեխաներին, խմել նրանց արյունը, խոշտանգել և այլն։ Ընդ որում տարածվում են հայ երեխաների լուսանկարներ, որոնց տակ ադրբեջանցիները հարցում են անցկացնում. կսպանեի՞ք նրանց։ Այս բոլոր փաստերը արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է այլատյացության և հայատյացության դրսևորումներն Ադրբեջանում՝ Արցախում պատերազմի ժամանակ։
-
2019-09-05 15:39
Իրավիճակը սննդամթերքի անվտանգության հետ կապված ոչ միայն չի լավանում, այլև շարունակում է վատանալ։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդային շղթաների ռիսկերի գնահատման դեպարտամենտի ղեկավար Դավիթ Պիպոյանը։
-
2019-07-13 07:30
Ունենալով բարձր մակարդակի գիտական կենտրոն, Հայաստանը չի օգտագործում դրա հնարավորությունները ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնին կից գործող Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը այսօր միակ կառույցն է Հայաստանում, որը կարող է միանգամայն հավաստի և գիտական հիմքի վրա գնահատել արտահանվող և երկրի բնակչության կողմից օգտագործվող սննդային արտադրանքը։
-
2019-05-16 12:23
Ռուսական կողմն օրեր առաջ հայտարարեց՝ Հայաստանից երկու ընկերությունների կողմից ներկրված ձկներում մկնդեղի ավելցուկ կա։ Թե ինչ է արվել ձկան այդ խմբաքանակի հետ ռուսական կողմը չի տեղեկացրել։