Ադրբեջանը նման մենաշնորհ չունի և չի ունենա
«Ժողովուրդներին պատրաստել խաղաղության» արտահայտության հեղինակները փոքր-ինչ այլ միտք են դնում այդ արտահայտության մեջ, իսկ Հայաստանում այն այլ կերպ է ընկալվում: Խաղաղությունը ընկալվում է որպես պարտություն: Դա նույն անկայուն անվտանգային միջավայրով ու նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքով է պայմանավորված:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում։
«Թերևս դա երկար տարիներ պաշտպանողական կեցվածք ունենալու, եղածով բավարարվելու մոտեցման հետևանք է»: Մեր հասարակությունում ոմանք չեն գիտակցում, թե ինչ է կատարվել մինչև 1994 թվականը, երբ հաստատվեց զինադադարը: Մարդիկ հաճախ լավ չեն պատկերացնում, թե մենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիր ենք լուծում, ինչ առաքելություն ունենք: Ինձ համար շատ վիրավորական է, երբ ծնողները, երբեմն, ասում են. «Ինչո՞ւ պետք է իմ որդին ծառայի Պաշտպանության բանակում» կամ ծառայությունն Արցախում ընկալում են որպես պատիժ կամ փորձանք:
Մենք խնդիրներ ունենք հասարակությունում, որոնք պետք է լուծենք: Հաղթանակի կարևորությունը պետք է գիտակցվի և գնահատվի»,–ասել է Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով` մարդիկ, երբեմն, հայտնվում են հարևան երկրի վարած տեղեկատվական քաղաքականության ազդեցության տակ. Ադրբեջանը պնդում է, որ իրենք շատ ուժեղ են, հզոր են: «Ադրբեջանին թվում է, որ մենաշնորհ ունեն խոսելու հաղթանակների կամ տարածքների մասին: Նման մենաշնորհ իրենք չունեն և չեն ունենալու»,–ընդգծել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Անդրադառնալով բանակցային գործընթացին վերաբերյալ իր տեղեկացվածության մասին հարցին, Տոնոյանը նշել է, որ ունի բավարար տեղեկություններ և գիտելիքներ, որոնք իրեն ու Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել աշխատանքը:
«Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում»,–ասել է Տոնոյանը:
Խոսելով գրոհային ստորաբաժանումների քանակն ավելացնելու մասին, որոնք «կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում»`նախարարը մանրամասնել է, որ դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու են իր տարածքում:
«Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»,–ասել է Տոնոյանը:
Խոսելով հարազատ որդու ամսին, որն այսօր ծառայում է Արցախում ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ զգում է, որ որդին` Էդգարը, իր ուշադրության պակասն ունի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-28 08:41
Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:
-
2020-07-21 16:44
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։
-
2019-08-02 19:25
2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուն նախորդած իր ճառում Նիկոլ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց այն մասին, թե ինքը կտրուկ կրճատելու է բանակում զոհվածների վիճակագրությունը։ Վերջին շաբաթների իրադարձութունները ցույց տվեցին, որ Փաշինյանի այդ խոստումը նույնպես իրականում սուտ գտնվեց։
-
2019-07-18 14:52
Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. այս մասն Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը: