ՀԱՊԿ. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԵՐ ՁԳՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԸ
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմել է բնավ ոչ օգնության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի արձագանքը հայ-ադրբեջանական սահմանի վրա Ադրբեջանի գործողություններին:
«ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը։ Խոսելով իրավիճակը լիցքաթափելու ՀԱՊԿ-ի կոչի մասին, փոխնախարարը նշել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե լարվածությունը չթուլանա, և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն միջամտել։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ըստ էության, Քոչարյանը սպառիչ պատասխան տվեց նրանց, ովքեր հայ-ադրբեջանական սահմանին վերջին ահագնացման բառացիորեն առաջին իսկ րոպեից նետվեցին դատապարտելու... ոչ թե Ադրբեջանին՝ ագրեսիայի հերթական ակտի համար, այլ ՀԱՊԿ-ին, մեղադրելով կազմակերպությանն անգործության մեջ և կոչ անելով դադարեցնել Հայաստանի անդամակցումը դրան (կազմակերպությանը): Իբր՝ մեր ինչի՞ն է պետք ՀԱՊԿ-ը, եթե չի կարողանում աջակցել մեզ՝ ռազմաքաղաքական դաշնակցին։ Ասել է թե՝ պետք է շտապ դուրս գալ այդ անօգուտ միավորումից։
Հիմա դատողություններ չենք անի, թե ով և ինչու է շահագրգռված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցում։ Դա վաղուց է հայտնի։ Չենք խոսի նաև այն մասին, որ երկրի ելքը անվտանգության մի համակարգից դեպի... ոչ մի տեղ, շատ լուրջ խնդիրներ է ստեղծում նրա համար։ Նամանավանդ Հայաստանի պարագայում, որը շրջապատված է բացահայտ թշնամական պետություններով։ Այս ամենը ակնհայտ է։ Տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է. իր պատասխանատվության գոտում նման սրացումների նկատմամբ կազմակերպության արձագանքի համարժեքության և հայտարարությունների մակարդակով իր դաշնակցին ցուցաբերվող միանշանակ ու անվերապահ աջակցության բացակայության։ Այն, ինչում հաճախ են մեղադրում ՀԱՊԿ-ին։
Պետք է խոստովանել, որ խնդիրն իսկապես գոյություն ունի և բնավ ոչ մեկ տարի։ Ավելին, հայկական կողմն ավելի վաղ հնչեցրել է դա բազմիցս։ Դեռևս 2015 թվականին, երբ թուրքական ՌՕՈՒ-ն խոցեց ռուսաստանյան Սու-24-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:
Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների, ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք։ Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ»։
Չէինք ասի, թե Երեվանի կշտամբանքն այն ժամանակ անմիջապես տվեց ակնկալվող արդյունքը, թե ՀԱՊԿ երկրները սկսեցին համերաշխորեն դատապարտել Բաքվի ագրեսիվ գործողությունները։ Բայց խնդիրը մատնանշվեց, ընդգծվեց և արդիականացվեց։ Իսկ գլխավորը. Հայաստանը ցույց տվեց իր շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման ու ամրապնդման, նրա վարկի և հեղինակության բարելավման հարցում։ Սակայն արմատապես հակառակ գործընթաց ծավալվեց, ինչպես հայտնի է, թավշե իշխանության հաստատումից հետո։ ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործը լուրջ վնաս հասցրեց կազմակերպության հեղինակությանը և հաստատ չամրապնդեց Երևանի դիրքերը բուն ՀԱՊԿ-ում։
Այստեղ, ի դեպ, ընդգծենք մի փոքր, բայց պերճախոս հանգամանք։ Այդ պայմաններում (Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործ, նրան պաշտոնից հետ կանչելու նախաձեռնում Երևանի կողմից) հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքը բավական հստակ էր։ Մասնավորապես, 2018 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպության մամլո ծառայությունը հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ահագնացումը հայ-ադրբեջանական սահմանին։ «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև դրան սահմանակից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծության հաճախակի դարձած դեպքերի առիթով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Հաշվի առնելով ՀԱՊԿ-ին կից Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկատվությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին մշտական խորհրդի նիստի ընթացքում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության թեժացումը` ՀԱՊԿ անդամ պետության` Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի ավելացում թույլ չտալու նպատակով»,- ասվում էր հայտարարության մեջ:
Այսօր հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության թեժացման համատեքստում գնալով ավելի բարձր են հնչում ՀԱՊԿ-ի անօգտակարության, իրադարձությունների նկատմամբ կազմակերպության անհամարժեք արձագանքի և այդ միավորումից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարությունները։ Այո, կրկին իսկ, խնդիրներ կան կազմակերպությունում միասնական դիրքորոշման, «մեկը՝ բոլորի և բոլորը մեկի համար» նույն այն սկզբունքի առումով: Բայց արժե, թերևս, հարցեր տալ. վերջին երկու տարիների ընթացքում ի՞նչ է արել Երևանը՝ այդ խնդիրը լուծելու և ընդհանրապես բարձրացնելու համար այդ կազմակերպության գործունեության արդյունավետությունը, որի անդամ է։ Ի՞նչ քայլերով է Երևանը ցույց տվել իր շահագրգռվածությունը ՀԱՊԿ-ի ամրապնդման հարցում։ Բացի ՀԱՊԿ-ի հեղինակությանը հարված հասցնելուց և սեփական դիրքորոշումը թուլացնելուց, հայկական կողմը վերջին երկու տարիներին ոչ մի ավանդ չի ներդրել կազմակերպության աշխատանքում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.
-
2025-06-09 10:17
Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-05-28 08:41
Նոր փաստաթուղթը նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածն է Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Մովսես Հակոբյանը, որին հայ հասարակությունը երախտապարտ է 44-օրյա պատերազմի ընթացքում կապիտուլյանտի գործողությունների աղմկահարույց բացահայտումների համար, վերջերս հայտարարեց, որ Տավուշի մարզի 5 գյուղերն ու Տիգրանաշենը (Արարատի մարզ) ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթն ունի իր նախապատմությունը:
-
2020-10-23 09:23
Ցեղասպանություն, փուլ 3-րդ Եթե Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության առաջին փուլը (1878-1914) նպատակ էր հետապնդում մեծամասնություն կազմող հայ բնակչությանը դարձնել փոքրամասնություն, ապա երկրորդի (1915-1922) նպատակը հայերի իսպառ ոչնչացումն էր որպես էթնիկ բաղադրիչ՝ Օսմանյան կայսրության և Արևելյան Հայաստանի ողջ տարածքում: Ցեղասպանության նպատակը Կովկասի, Միջին Ասիայի, Պովոլժիեի, Ղրիմի թյուրքալեզու ահռելի շրջանների զավթման պանթյուրքիստական ծրագրի իրականացումն էր...
-
2019-08-02 19:25
2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուն նախորդած իր ճառում Նիկոլ Փաշինյանը երկրի ամենաբարձր ամբիոնից հայտարարեց այն մասին, թե ինքը կտրուկ կրճատելու է բանակում զոհվածների վիճակագրությունը։ Վերջին շաբաթների իրադարձութունները ցույց տվեցին, որ Փաշինյանի այդ խոստումը նույնպես իրականում սուտ գտնվեց։
-
2019-07-18 14:52
Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է. այս մասն Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը, թե հայկական կողմը Նոյեմբերյանի Զորական համայնքի մոտից խախտել է հրադադարի ռեժիմը: