Փաշինյանը հանդես կգա ելույթով Ստրասբուրգում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:
Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:
ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-27 19:32
Ոչ այնքան վաղուց, խորհրդարանում և կառավարությունում իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչների հայտարարություններիի շարանից հետո, որոնք բուռն արձագանք առաջացրեցին սոցցանցերում, ԶԼՄ-ները գրում էին այն մասին, որ ճարպկորեն բարձր պաշտոնների ճախրած ջահելներին այսուհետ արգելված է հրապարակավ արտահայտվել, որպեսզի չխայտառակեն իշխանությանը։
-
2019-06-25 21:02
ԵԽԽՎ-ում ընթացող քննարկումների ժամանակ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է չճանաչված պետությունների և մասնավորապես Արցախի ժողովրդի կրթական և առողջապահական իրավունքի իրացման խնդիրը։
-
2019-06-25 14:32
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ով դեմ էր քվեարկել Վեհաժողովում Ռուսաստանի վերադարձի վերաբերյալ բանաձևին, հայտարարել է, որ քվեարկության ժամանակ սխալմունք է տեղի ունեցել։
-
2019-06-25 13:42
ԵԽԽՎ-ն հրավիրել է Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել հունիսի նստաշրջանին, բայց պահպանելով ռուսական պատվիրակության լրազորությունների բողոքարկումը: Համապատասխան բանաձևն ընդունվել է լույս 25-ի գիշերը: Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։