Последние новости

ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻ

Ոչ այնքան վաղուց, խորհրդարանում և կառավարությունում իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչների հայտարարություններիի շարանից հետո, որոնք բուռն արձագանք առաջացրեցին սոցցանցերում, ԶԼՄ-ները գրում էին այն մասին, որ ճարպկորեն բարձր պաշտոնների ճախրած ջահելներին այսուհետ արգելված է հրապարակավ արտահայտվել, որպեսզի չխայտառակեն իշխանությանը։

Ըստ երԵՎույթին, դա իրոք այդպես է. խոսակցական վրիպումները նկատելիորեն նվազել են, թեև ոմանք այնուամենայնիվ չեն կարողանում զսպել իրենց, որ նորից չինքնադրսևորվեն «ինտելեկտուալ» ողջ շուքով։ Կան, սակայն, պաշտոնյաներ, որոնց կարելի է ռեկորդակիրներ անվանել անցած մեկ տարուց քիչ ավելի ժամանակահատվածում թույլ տված վրիպումների քանակով։ Եվ երկրի համար ցավալի այդ ցանկում առաջին հորիզոնականի անվերապահ հավակնորդը Ռուբեն Ռուբինյանն է, որի անունը կրկին անդադար շոշափվում է՝ կապված ԵԽԽՎ ամառային նստաշրջանում սկանդալի հետ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը «դեմ» քվեարկեց Ռուսաստանի Պետդումայի պատվիրակության վերադարձին ԵԽԽՎ։ Այնուհետ նա հայտարարեց, որ իրականում «կողմ» է քվեարկել, սակայն տեխնիկական սխալի հետևանքով իր ձայնը սխալ է հաշվարկվել։ Ի ապացույց սեփական խոսքերի, երիտասարդն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ զետեղեց ռուսաստանյան պատվիրակության անդամների հետ և գրեց, թե իբր՝ «ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել»։ Սակայն վատ խաղի ժամանակ դեմքին լավ արտահայտություն տալու փորձերը նրան չօգնեցին մի շարք էական պատճառներով։

Նախ, ԵԽԽՎ-ում, այն բանից հետո, երբ պատգամավորը սեղմել է համապատասխան կոճակը, նա ունի ամբողջ 10 վայրկյան, որպեսզի հաստատի կամ, հակառակը, փոխի իր ընտրությունը պատահական սխալի դեպքում։ Թե ինչն է խանգարել Ռուբինյանին օգտվել այդ հնարավորությունից, մնում է առեղծված։ Բացի այդ, հայկական պատվիրակության մեկ այլ անդամ՝ փորձառու հհշական Հովհաննես Իգիթյանը (Ռուբինյանի տեղակալը հանձնաժողովում) ձեռնպահ մնաց քվեարկությունից։ Ստացվում է, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներից միայն երկուսը՝ Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանն են քվեարկել ռուսաստանյան պատվիրակության լիազորությունների վերականգնման օգտին։

Բացի այդ, բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Ռուբինյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպմանը։ Նույնիսկ դեսպանության ներկայացրած պարզաբանումներից հետո պատգամավորը բարձրահունչ անվանեց դա «Ռուսաստանի միջամտություն Հայաստանի ներքին գործերին», որից հետո անհարմար վիճակի մեջ դրեց ՀՀ ԱԳՆ-ին, անձամբ հաղորդելով Ֆեյսբուքում, թե Կոպիրկինին այդ առիթով կանչել են նախարարություն։

Այս խորապատկերին բնավ չեն զարմացնում ԶԼՄ-ներում և սոցցանցերում հնչող այն պնդումները, թե իրականում «Իմ քայլը» խմբակցության երկու անդամների քվեարկությունը Հայաստանի իշխանությունների դեմարշն էր Ռուսաստանի դեմ։ Ավելին, Blognews կայքը, վկայակոչելով սեփական աղբյուրները, հավաստիացնում է, որ իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի ուկրաինացի պատգամավոր Վլադիմիր Արյևը (որը ժամանակին հիշատակվում էր խավիարային դիվանագիտության մասին զեկույցում) և վրացի պատգամավոր, Սահակաշվիլիի զինակից Դավիդ Բաքրաձեն քվեարկությունից առաջ Ստրասբուրգում առանձին հանդիպում են ունեցել Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի հետ։ Հեղինակի կարծիքով, հենց այդ հանդիպումն էլ ազդել է կառավարող կուսակցության երկու ներկայացուցիչների քվեարկության վրա։ Դժվար է դատել, թե որքանով է տվյալ տեղեկատվությունը համապատասխանում ճշմարտությանը, սակայն հերքում առայժմ չի եղել։ Ինչպես որ չկա մեկնաբանություն այն փաստի վերաբերյալ, որ Հովհաննես Իգիթյանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Թե ինչպիսին կլինեն դրա հետևանքները ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության համար, որի դաշնակիցներն այդ կառույցում առանց այդ էլ շատ չեն, ցույց կտա ժամանակը։ Սակայն այս պատմությունը հերթական անգամ ողջ սրությամբ դնում է առհասարակ հայկական պետության համար Ռուբեն Ռուբինյանի կարգի քաղաքական գործիչների գործունեութան հետևանքների հարցը։ Քանզի պատասխանատու պաշտոններում մեկ տարուց քիչ ավելի իր աշխատանքի ընթացքում այդ երիտասարդն աչքի է ընկել միայն և բացառապես տարօրինակ, մեղմ ասած, հայտարարություններով, որոնց արդեն գումարվեց նույնքան անըմբռնելի պահվածքը Հայաստանի համար կարևոր եվրոպական կառույցում, ընդ որում՝ մեր երկրի ռազմավարական դաշնակցի նկատմամբ։

Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն ժամանակ 28-ամյա անդամը, չունենալով պետական ծառայության չնչին իսկ փորձ, նշանակվեց, ոչ ավելի, ոչ պակաս՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնում։ Միակ բանը, ինչով նա աչքի ընկավ կառույցի ղեկավարներից մեկի դերում, պատասխանն էր Ջոն Բոլթոնի աղմկահարույց հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։ Ռուբինյանը հրաժարվեց դա անել լոկ այն պատճառով, որչցանկացավ։ Այնուհետ, ըստ երևույթին՝ ավելի լուրջ վրիպումներից խուսափելու համար, նրան տեղափոխեցին «պակաս պատասխանատու» հատված՝ խորհրդարան, նշանակելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, և հետևաբար՝ նաև ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար։ Այստեղ Ռուբենը չհապաղեց կրկին աչքի ընկնել Վեհաժողովում Հայաստանի առաքելության նկատմամբ արտասովոր մոտեցումով։ Նա հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն կարող է լինել հրապարակ, որտեղ Հայաստանը ոչ թե կսովորի, այլ կսովորեցնի ժողովրդավարություն։ «Եթե նախկինում ԵԽԽՎ-ն մեզ համար եղել է մի վայր, որտեղ մեզ սովորեցնում էին, թե ինչ է ժողովրդավարությունը, այժմ այն կարող է լինել հարթակ, որտեղ մենք ենք սովորեցնում, թե ինչ է ժողովրդավարությունը»,- ասաց երիտասարդ պատգամավորը, այդպիսով հող նախապատրաստելով Արարատ Միրզոյանի համար, որը վերջերս հռչակեց մեր երկիրը «ժողովրդավարության համաշխարհային բաստիոն»։

Եթե փորփրենք համացանցը, ապա հաստատ կարելի է գտնել Ռուբեն Ռուբինյանի այլ արտահայտություններ ևս, որոնք վկայում են միայն մեկ բանի մասին. այդ երիտասարդը բացարձակապես օժտված չէ պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ ունակություններով։ Դե, չունի նա դրա համար ո՛չ մտավոր տվյալներ, ո՛չ համապատասխան գիտելիքներ, ո՛չ էլ, բնականաբար, փորձ։ Չէ՞ որ կարելի է նրան վստահել ավելի ցածր աստիճանի պաշտոններ, որտեղ հնարավոր կլինի կամաց-կամաց ձեռք բերել և՛ գիտելիքներ, և՛ փորձ, և՛ պատասխանատվություն զգալ սեփական խոսքերի ու արարքների համար։ Հասկանալ, որ պետական գործիչը պետք է ոչ թե թեթևամտորեն շաղակրատի, այլ լավ մտածի ու կշռադատի յուրաքանչյուր բառն ու յուրաքանչյուր արաքը, քանի որ վերջիններս ընկալվում են ոչ թե որպես իր անձնական կարծիք, այլ որպես երկրի դիրքորոշում։ Եթե չկա այդ ըմբռնումը, նշանակում է՝ մարդն իր տեղում չէ, անկախ կիլոմետրերի քանակից, որ նա քայլել է վարչապետի հետ։

Բնականաբար, խնդիրը չի սահմանափակվում միայն Ռուբինյանով. այդպիսի թերհաս քաղաքական գործիչները «Իմ քայլը» խմբակցությունում քիչ չեն, և իրենց անմիտ, բայց անպայման ինքնավստահ ծլվլոցով բազմիցս շոկի մեջ են գցել հասարակությանը, մշտական ծաղր ու ծանակի օբյեկտ դարձնելով իրենց խմբակցությունն ու կուսակցությունը։ Ի վերջո, բուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և ընդհանրապես իշխանության մեջ պետք է լինի սկանդալների մեջ թաղված ահա այսպիսի պատգամավորների պատճառով իմիջն ու վարկանիշը գցելու անթույլատրելիության ըմբռնումը։ Չենք խոսում արդեն պետության շահերի և հեղինակության մասին

Սակայն քվեարկության հետ կապված պատմության մեջ կա նաև մեկ այլ տեսանկյուն։ Միանգամայն հնարավոր է, որ Ռուբինյանը գիտակցված է «դեմ» քվեարկել, հատկապես Իգիթյանի «ձեռնպահության» խորապատկերին։ Ամեն դեպքում լավ կլինի, եթե երիտասարդ պատգամավորը հասկանա, թե որն է իր համար ավելի վատ. քվեարկության պարզունակ ընթացակարգը հաղթահարելու անընդունակ հիմարիկ երևալ, թե՞ հակառուսական քաղաքական գործչի անուն հանել, որն ապաշնորհ փորձում է թաքցնել իր դիրքորոշումը և արդյունքում է՛լ ավելի ընդգծում դա։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЧТО ПРОИСХОДИТ ВОКРУГ БЕРДЗОРА И АВТОДОРОГИ ГОРИС-СТЕПАНАКЕРТ?
      2020-11-26 14:53
      1459

      Согласно злосчастному трехстороннему заявлению от 9 ноября, до 1 декабря армянская сторона должна сдать Кашатахский (Лачинский) район Арцаха. Вместе с тем, в заявлении, подпись Пашиняна под которым, еще раз подчеркнем, подавляющим большинством правоведов воспринимается как нелегитимная, отмечается: "Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации".

    • КАКИМ ОН ЕЩЕ БЫВАЕТ, КОЛЛАПС ВЛАСТИ?
      2020-11-25 11:19
      1275

      Служба нацбезопасности РА 24 ноября распространила заявление относительно тиражируемых в сети видео армянских пленных. Согласно заявлению, многие из этих видео имеют "сомнительное происхождение и не имеют никакого отношения к военным действиям в Республике Арцах". Отметим, что Омбудсмен РА, наоборот, подчеркивает, что большинство этих видео – подлинные. СНБ также отмечает, что распространение "намеренно смонтированных" видеоматериалов создает панику и отрицательно влияет на общественные настроения".

    • ПОЧЕМУ ЭТИ ДВОЕ ЕЩЕ НЕ НА СКАМЬЕ ПОДСУДИМЫХ?
      2020-11-24 10:57
      1732

      23 ноября прошла информация: в Службу национальной безопасности был приглашен архиепископ Аршак Хачатрян. Канцелярия Первопрестольного Св. Эчмиадзина подтвердила этот факт. По данным прессы, священнослужителя вызвали из-за его записи в Фейсбук, где говорилось: "Никол Пашинян провалил процесс управления страной и должен уйти во избежание столкновений между народом и правоохранителями и кровопролития, что является самым опасным. Пора пожертвовать личной безопасностью ради будущего государства". Муссируются также сведения о том, что в ведомстве пытались угрозами заставить архиепископа замолчать.

    • ПРИЗНАНИЕ АРЦАХА ПОСТОЯННЫМ ЧЛЕНОМ СБ ООН МОЖЕТ ПРИВЕСТИ К ДЕЙСТВЕННОМУ РАЗРЕШЕНИЮ КОНФЛИКТА
      2020-11-21 09:43
      3582

      25 ноября Сенат Франции рассмотрит проект резолюции, в которой содержится обращение к правительству страны с просьбой признать независимость Республики Арцах. Согласно французским СМИ, вероятность принятия документа велика, однако резолюция будет иметь рекомендательный характер. Как сообщает агентство France Press, сенаторы предлагают "признать Нагорно-Карабахскую Республику, сделав это признание инструментом для начала переговоров с целью установления прочного мира", требуют отвода азербайджанских военных сил с территорий, занятых ими с момента начала военных действий 27 сентября.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ