Последние новости

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ» ԾՆՎԱԾՆԵՐԸ

Կատակ Զադորնովից. «Նրանք, ովքեր նեգրերի դեմ են, կոչվում են ռասիստներ, ովքեր հրեաների դեմ են՝ հակասեմիթներ։ Դա արդարացի է։ Բայց ինչո՞ւ են նրանք, ովքեր ռուսների դեմ են, կոչվում իրավապաշտպաններ»։

Կատակը՝ կատակ, բայց երբեմն բախվում ես այնպիսի երևույթների, որ հումորը չի փրկում։ www.7or.am կայքին հղումով՝ ցանցում տեղեկատվություն է տարածվում, որ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դրա նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ «Հոկտեմբերի 27»-ի հանցագործությունը բացահայտված է. «Պատվիրատուները հայտնի են։ Դա արել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները՝ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ»։

Մեծ հույս կա, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Քանզի եթե նման բան իսկապես կարող էր ասել պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, ապաԱյդ դեպքում եկեք իրերն անվանենք իրենց անուններով. ուրեմն նա ոչ միայն պարզապես կատարյալնա մեր հայկական երկու պետությունների թշնամին է։

Նորից ենք կրկնում. մեծապես հուսով ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ խոսքերը ոչ միան պարզապես բացարձակ զառանցանք են. «Հոկտեմբերի 27»-ի գործում կետերը դրված են, և եթե այսօր Անդրանիկ Քոչարյանը նման վարկած է արտահայտում, ապա դա ոչ ավելին է, քան նողկալի խաղ մարդկանց զգացմունքների և հույզերի վրա, դավադրությունների տեսության հավերժական ձգտման շահարկում։ Բայց եթե դա միանգամայն թույլատրելի է խոհանոցում, ապա նման դատարկախոսությունը վայել չէ խորհրդարանականին, առավելևս խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարին։ Բացարձակ անապացուցելի այդօրինակ հայտարարությունները միայն հարվածի տակ են դնում մեր պետականությունը։ Եվ ցավալի է, որ դա չի հասկանում խորհրդարանական կարևոր հանձնաժողովի մի ամբողջ նախագահ։

Հույսը, որ այդ լուրը պարզապես փչոց է կամ չափազանցում, մարում է ժամ առ ժամ. հոգեպես առողջ երկրում պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի հոգեպես առողջ նախագահը, կարդալով իրեն վերագրվող այդպիսի խոսքերը, առաջին հերթին կվազեր մամլո ասուլիս հրավիրելու և հերքելու, հերքելու, հերքելուՀերքում առայժմ չկա։

Փոխարենը արդեն կա բացարձակ հավաստի տեղեկատվություն, որ քայլող մեկ այլ պատգամավոր՝ Նարինե Թուխիկյանը կոչ է անում Հայաստանի տարածքում սահմանափակել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը։ Ընդ որում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պատասխանում է. «Ես ձեզ հետ համամիտ եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար»։

Փոխարենը կա «Երկրապահ»-ի համագումարի տեսանյութը, որտեղ հենց նույն Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե «երկրապահները» 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո առաջին անգամ վերադառնում են իրենց ակունքներինԻսկ այն ողբերգական օրը Պաշտպանության նախարարությունում հայտնի հավաքի ժամանակ նրա զինակից Վաղարշակ Հարությունյանը է՛լ ավելի հեռուն է գնում և անառարկելի տոնով հայտարարում, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին «երկրապահները» կանխել են Արցախի և Հայաստանի կորուստը

Բայց մի՞թե միայն Քոչարյանը, Հարությունյանն ու Թուխիկյանն են մեղավոր իրենց անպատասխանատու խոսքերի համար։ Օբյեկտիվ լինենք. իհարկե ոչ։ Չէ՞ որ անպատասխանատու և էժանագին պոպուլիզմը պարզապես մոդայիկ թրենդ է, որի հիմքերը դրել է գործող վարչապետը։ Հենց նրա օրոք հայտարարութուններում և գործերում ցուցաբերվող բացարձակ անպատասխանատվությունը քաղաքական կյանքում դարձավ սովորական երևույթ. դուրս տուր՝ ինչ մտքովդ անցնի

«Փաստ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փակ հանդիպում է անցկացրել «Իմ քայլը» խմբակցության հետ և մեղադրել իր դրածոներին այն բանում, որ նրանք չեն կարողանում խոսել նույնիսկ ամենատարրական թեմաների մասին։ Պարբերականի տեղեկություններով, վարչապետը հայտարարել է, որ նրանք ձախողվում են քարոզչական դաշտում։ Մեծ ու զարհուրելիի ցասումը հասել է այն աստիճանի, որ նա հայտարարել է. «Չգիտեմ, թե որն է ավելի լավ. երբ դուք լռում եք, թե՞ խոսում»։

Ուշ է, թանկագինս, ուշ էԴու ես նրանց ծնել, նրանք էլ քեզ կթաղեն։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАПИТУЛЯЦИЯ В ДАВОСЕ
      2020-12-01 14:59
      808

      Ряд экспертов продолжает недоумевать. Так, эксперт клуба "Валдай" Василий Кашин говорит: "С армянской стороны явно не было проявлено серьезного отношения к подготовке обороны, долговременной фортификации, маскировке, разведке... Причем все эти недостатки в армянском планировании были видны еще по итогам предыдущих вспышек конфликта с Азербайджаном, начиная с 2016 года, но никаких выводов они не сделали… Одна сторона подготовилась очень хорошо, шла к этому десятилетиями, другая сторона была слабее и готовилась кое-как".

    • ДИСКОТЕКА ЦЕНОЙ В ПОТЕРЯННЫЙ КРАЙ И ТЫСЯЧИ ЖИЗНЕЙ
      2020-11-30 13:47
      1713

      Можете себе представить, как вела бы себя одна редкостная тварь, если бы в 2011-м был подписан Казанский документ? И пять районов перешли бы к Азербайджану взамен размытого промежуточного статуса? Как эта тварь прыгала бы по крышам гаражей с истошными воплями по обвинению в предательстве, как грызла бы микрофон в парламенте и какие бы проклятия призывала на голову властей в своей газетенке?

    • КОМАНДИРОВКА НАЧАЛЬНИКА СЛУЖБЫ ПРОТОКОЛА
      2020-11-28 12:37
      1613

      Премьер-министр Армении Никол Пашинян подписал решение, согласно которому начальник службы протокола аппарата премьера Армении Эдуард Арутюнян командируется в Российскую Федерацию (Москву) с 30 ноября по 4 декабря включительно с целью подготовки визита премьер-министра Республики Армения. В решении отмечается, что начальник службы протокола аппарата премьера в трехдневный срок после возвращения из командировки должен представить аппарату премьер-министра отчет о результатах командировки.

    • РЕЗОЛЮЦИЯ ФРАНЦУЗСКОГО СЕНАТА: ДО СВАДЬБЫ ЗАЖИВЕТ
      2020-11-26 10:29
      2197

      Важная резолюция. В ней говорится не только о необходимости признания независимости Нагорного Карабаха, но и осуждается агрессия Азербайджана, вкупе с Турцией и наемниками. Говорится о необходимости вернуться к границам на момент подписания соглашения о прекращении огня от 1994-го года… И другие полезные положения.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՄՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ։ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԿԱՐԳԱԽՈՍՆ Է. «ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ»
      2020-12-01 20:04
      78

      Ոստիկանությունը ուժ կիրառեց Նոյեմբերի 30-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները ցույց տվեցին, որ վարչապետը արձակել է ոստիկանության ձեռքերն ու կարգադրել ցուցարարների դեմ պայքարում դիմել ցանկացած միջոցների, ընդհուպ մինչև օրենքի խախտում։

    • ԿՈՐՍՎԱԾ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ ԱՐԺԵՑԱԾ ԴԻՍԿՈՏԵԿ
      2020-12-01 10:01
      103

      Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես իրեն կպահեր ոմն բացառիկ ճիվաղը, եթե 2011-ին ստորագրվեր Կազանի փաստաթուղթը։ Եվ հինգ շրջաններն անցնեին Ադրբեջանին՝ միջանկյալ անորոշ կարգավիճակի դիմաց։ Ինչպես այդ արարածը կցատկոտեր ավտոտնակների տանիքներին՝ աղեկտուր ճիչեր արձակելով դավաճանության մեղադրանքով, ինչպես կկրծոտեր խոսափողը խորհրդարանում և ինչ լուտանքներ կթափեր իշխանությունների գլխին իր թերթոնում։

    • ԱՆՈՄԱԼԻԱՅԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ
      2020-11-30 20:19
      33

      Բախումնայնությունը՝ բնակության սովորական միջավայր ԳԱԱ նախագահություն, ԵՊՀ խորհուրդ, Սփյուռքի 20 հասարակական կազմակերպություններ, 17 կուսակցություններ, ընդդիմադիր երկու խմբակցություններ, նախագահ Արմեն Սարգսյան…

    • Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
      2020-11-27 21:53
      274

      «Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։