ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ Է ԲԱՑԵԼ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մարզային մասնաճյուղերի շարքը: Նորաբաց «Աբովյան» մասնաճյուղն իր դռներն է բացել հաճախորդների առջև Կոտայքի մարզում, ք. Աբովյան, Սահմանադրության հրապարակ 7/2 հասցեում: «Աբովյան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Աբովյանի» մասնաճյուղում մինչև 2019 թ.-ի հուլիսի 31-ը ներառյալ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց Ամերիաբանկի տարածքային ստորաբաժանումների վարչության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը, նոր սակագները կգործեն Աբովյանի բոլոր բնակիչների և տեղական ձեռնարկությունների համար:
Նոր արտոնյալ պայմաններ
«Մասնաճյուղի նոր հաճախորդների ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար, կգործեն հատուկ սակագներ: Հաշիվ բացելու դեպքում նոր իրավաբանական անձանց կտրամադրենք ինտերնետ-բանկինգի և մոբայլ-բանկինգի ծառայություններ, կտրամադրենք Business տեսակի քարտ` մեկ տարվա անվճար սպասարկմամբ: Բացի այդ, ընկերության երկու ղեկավարին/իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտ տրամադրվի (բացառությամբ` Platinum կամ Infinite տեսակի քարտերի)` մեկ տարվա անվճար սպասարկմամբ», - ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա, ինտերնետ-բանկինգի և մոբայլ-բանկինկի ծառայությունները մեկ տարվա անվճար սպասարկմամբ, ինչպես նաև քարտերի բոլոր տեսակները, բացառությամբ` Platinum և Infinite, կստանան մասնաճյուղում հաշիվ բացած ֆիզիկական անձինք:
«Մենք նոր առաջարկություններ ենք ներկայացնում Հայաստանի բոլոր մարզերում և փորձում ենք տրամադրել բոլոր մեր հաճախորդներին նոր ծառայություններ և որակյալ սպասարկում` մրցակցություն ստեղծելով տվյալ տարածաշրջանում և ֆինանսավորելով նոր նախագծեր», - ասաց նա:
Ամերիաբանկի մանրածախ բանկային ծառայությունների տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ արտոնյալ պայմաններ տրամադրվում են բանկի բոլոր մասնաճյուղերի բացման ժամանակ։
«Նոր տարածաշրջանում կամ քաղաքում գործունեութուն սկսելիս մենք ակցիա ենք անցկացնում նոր հաճախորդների ներգրավման ուղղությամբ: Այդ արտոնությունները կապված են, հիմնականում, հաշիվների և բանկային քարտերի սպասարկման սակագների հետ», - ասաց նա:
Մասնաճյուղերի ցանցի և ծառայությունների ընդլայնում
Բարսեղյանը հայտնեց, որ հաջորդ մասնաճյուղը կբացվի Էջմիածին քաղաքում, իսկ մոտ ապագայում Ամերիաբանկը մտադիր է մասնաճյուղեր բացել Հայաստանի ևս մի քանի քաղաքներում:
«Մենք մտադիր ենք ընդլայնել մեր մասնաճյուղերի ցանցը և լայնորեն ներկայացված լինել Հայաստանի բոլոր մարզերում», - ասաց նա:
Միաժամանակ Բարսեղյանը նշեց, որ, բացի մասնաճյուղերի ցանցի ընլայնումից, բանկն աշխատում է ծառայություների որակի բարելավման վրա, այդ թվում` մասնաճյուղերի և ծառայությունների աշխատանքի ժամակի երկարացման ուղղությամբ:
«Ապրիլի 16-ից մեր կոնտակտային կենտրոնն աշխատում է շուրջօրյա և ամբողջ շաբաթվա ընթացքում, ինչը նույնպես կարևոր պայման է մեր քաղաքացիների սպասարկման համար, նրանց համար արտակարգ իրավիճակներում կամ նրանց օգնության կամ աջակցության անհրաժեշտության դեպքում», - ասաց նա:
Ըստ նրա, նոր մասնաճյուղը 19-րդն է, և մարզերում տնտեսական ակտիվության աճի հետ համատեղ Ամերիաբանկը, ինչպես նաև մյուս բանկերը, նոր հնարավորություններ կօգտագործի իր գործունեությունն ընդլայնելու համար:
«Հիմնվելով այս տրամաբանության վրա` այս տարվա առաջին կիսամյակում մենք բավականին ակտիվ կլինենք մարզերում: Մենք մտադիր ենք մասնաճյուղեր բացել բոլոր այն քաղաքներում, որտեղ տենում ենք պոտենցիալ հաճախորդներ և մեր ծառայությունները նրանց մատոցելու հնարավորություն», - ասաց նա:
Սոցիալական պատասխանատվություն
Բարսեղյանի խոսքով, նոր մասնաճյուղի բացումը կնպաստի Աբովյանում 15 նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Մասնաճյուղը սկսել է աշխատել 15 աշխատողներով, բայց բիզնեսի ընդլայմանը զուգահեռ նրանց թիվը կաճի մինչև 25-ը: Հաշվի առնելով այլ մասնաճյուղերի օրինակները` մենք մտադիր ենք ընդլայնել մեր բիզնեսը և անգամ հատել այդ սահմանը», - ասաց նա:
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն իր հերթին հույս հայտնեց, որ բանկի մասնաճյուղի բացումը կարող է բիզնեսի համար խթան դառնալ ոչ միայն քաղաքում, այլ նաև հարևան համայնքներում: Միաժամանակ նա կարևոր համարեց այն հանգամանքը, որ բանկի աշխատակիցների մեծ մասը տեղի բնակիչներ են:
«Աբովյանի բնակիչները երկու ամիս վերապատրաստվել են բանկում աշխատելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում մնացած աշխատատեղերը կհամալրեն աբովյանցիները», - ասաց նա:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց Ամերիաբակի գործունեության կարևորությունը մարզում իրականացվող բնապահպանական, գյուղատնտեսական և սոցիալական ծրագրերի վարկային աջակցության հարցում:
«Կարևոր է, որ մասնաճյուղի ընդլայմանը զուգընթաց բանկը մտադիր է ավելացնել նաև աշխատակիցների թիվը: Ինչպես տեսնում ենք` բանկն արդյունավետության ընդլայնման և մեծացման հսկա ներուժ ունի», - ասաց նա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 10:30
Dialogorg.ru представляет статью Елены Шуваевой, написанную в ноябре 2020 года, после 44-дневной карабахской войны.
-
2025-04-09 17:29
Америабанк запустил новое банковское приложение MyAmeria Star, предназначенное для лиц в возрасте от 6 до 18 лет. MyAmeria Star – это безопасное и удобное банковское решение для детей и подростков, с полным родительским контролем.
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-04-09 17:31
Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։
-
2025-04-05 10:47
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-03-28 16:08
Ամերիաբանկը հինգշաբթի բնակարանի վկայագրով է պարգևատրել «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանին։
-
2025-03-24 10:09
Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն: