ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԿՆ Է՝ ԴԵՊԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ԽՈՒՑ
Հայկական արտահանման ցուցանիշներն անխոտոր ընկնում են, շարք մտցված արտադրական նոր հզորությունների մասին ոչինչ չենք լսում, իսկ բիզնեսի հետ տարվող անշնորհք աշխատանքը շարունակվում է։ «Թղթային» կասկածելի հաշվարկների հիման վրա բացահայտվում են հարկային ինչ-որ թերավճարումներ, որից հետո ձեռնարկատերերը, սովորական քրեականների պես, իսկույն հայտնվում են ճաղերի հետևում։ Բիզնեսի հետ աշխատելու այլ մեթոդներ չգիտե՞ն։
Իրականում էլեկտրոնային վերահսկման մեթոդները, որոնք ներկայացվում են որպես համադարման, հեռու են կատարյալ լինելուց, արգելակում են բիզնեսի աշխատանքը և շոշափելի օգուտ չեն բերում։ Նման մեթոդներով հարկերը հաշվարկելն ու թերվճարումների չափերը որոշելը բարդ է ցանկացած երկրի հարկային աշխատողների համար։ Էլ ինչ խոսենք հայրենի հարկային տեսուչների մասին, որոնց կադրային կազմից շատ ավելին կցանկանայինք սպասել։ Հարկերն անուղղակի մեթոդներով արդարացիորեն, ճշգրիտ հաշվարկելու համար պետք է աստվածատուր ձիրքով օժտված տեսուչ լինել։ Իսկ ո՞ւր են նրանք, այդ աստվածատուրները։ Ընդ որում պետք է հիշել, որ բոլոր կասկածները պետք է փարատվեն հօգուտ հարկատուի։ Բայց կասկածներ չկան. բոլորն անխտիր մեղավոր են. ու վե՛րջ։
Իսկ չէ՞ որ խելացի մարդիկ խորհուրդ են տալիս. սկզբում ձևավորիր արդարացի համակարգ, փակիր կոռուպցիոն սողանցքերն ու գորշ սխեմաները օրենսդրության մեջ և նոր միայն պահանջիր կանոնների պահպանում։ Մինչդեռ մեզ մոտ, հեռու լինելով իդեալական լինելուց, նախընտրում են դիտարկել բոլորին մեղավորության կանխավարկածի տեսանկյունից։ Այդպես ավելի հեշտ է։
Այ, ոլորեցին «Սպայկա»-ի տիրոջ թևերը, գյուղատնտեսական աշխատանքների շեմին սպառնալիքի տակ դնելով ագրարային արտադրանքի մթերման և արտահանման գծով խոշոր ընկերության գործունեությունը։ Մի ամբո՜ղջ ոլորտ։ Ոչ մի զրույց, ոչ մի կանչ պարզաբանումներ տալու համար, փոխադարձ դժգոհությունները հասկանալու և վերլուծելու ոչ մի ցանկություն։ Ճանապարհը մեկն է. ուղիղ դեպի նախնական կալանքի մեկուսարան։
Ավելին, գործին առնչվողները դժգոհությունների և կալանավորման վերաբերյալ որոշումների մասին հաճախ տեղեկանում են… ԶԼՄ-ներից։ Մամլո ասուլիսներ են հրավիրում, հարց տալով. «Բացատրեք վերջիվերջո, ի՞նչ եք ուզում մեզանից»։ Ամեն ինչ անիմաստ է, ձեռնաշղթաներն արդեն պատրաստ են։Որտե՞ղ է նման բան տեսնված։ «Սպայկա»-ի տիրոջ հարցում զգուշորեն փորձեց միջամտել նույնիսկ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը. այսինքն, ստուգումները՝ ստուգումներ, բայց գուցե կարելի՞ է ինչ-որ կերպ յոլա գնալ առանց ձերբակալության։ Ո՛չ, չի կարելի, ոչ մի կերպ չի՛ կարելի…
Ասում են, թե Հայաստանում սեփականության վերաբաշխում տեղի չի ունենալու, և այդ նույն «Սպայկա»-ի պարագայում էլ ոչ մի մտադրություն չկա, այսպես ասած, վերաբաշխելու այն հօգուտ այլ անձի։ Բայց բառերն ու հայտարարությունները մեկ բան են, իսկ կատարվող ամենի փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում։
Կոպիտ հարձակումները կայացած ընկերությունների վրա, որոնք հսկայական դեր են խաղում երկրի տնտեսության մեջ, իշխանությունն անհոգաբար փորձում է փոխհատուցել նոր արտադրություններով. այսինչ տեղում հեռուստացույցներ են հավաքելու, այնինչ տեղում՝ ավտոմեքենաներ։ Բա ո՜նց։ Հետաքրքիր է, այդ ո՞ւմ են ցանկանում զարմացնել համաշխարհային շուկաներում «հայկական» հեռուստացույցներով ու ավտոմեքենաներով։
…Վերջերս եղա Վանաձորում, որտեղ վարչապետ Փաշինյանը մի երկու ամիս առաջ մեծ հանդիսավորությամբ կատարեց կոմպոզիտային գազաբալոնների արտադրության և իրանական ավտոմեքենաների հավաքման նոր գործարանի բացումը։ Ձեռնարկությունը չի աշխատում, թեև կանոնավորապես աշխատանքի ընդունման հայտարարություններ է տալիս։ Ցանկացողներին պատասխանում են՝ թափուր տեղեր չկան…
Բայց չէ՞ որ հարկային բարձր աստիճանավորները շարունակ կրկնում են, թե իրենց գերատեսչությունը զուտ պատժիչ մարմնից պետք է վերածվի հարկատուների օգնականի և գրեթե բարեկամի, խորհուրդներ տա նրանց, փոխգործակցի, մի սխալ գործելու դեպքում՝ ուղղի։ Մինչդեռ Պետեկամուտների կոմիտեի գործունեության մեջ գնալով ավելի է հաճախ է դրսևորվում ճանապարհաշինական գլանիվի էֆեկտը, և այդ գլանիվի վրա՝ դրա արագությամբ հանդերձ, երկիրը հեռուն չի գնա։ Քամելով բոլոր հյութերը կայացած բիզնեսներից, կարելի է հայտնվել պետբյուջեի եկամտային մասի կոտրած տաշտակի առջև։
Կամ վերցնենք ցեմենտային անմիտ մարտերը խորհրդարանում։ «Վառոդի հոտ չառած» պատգամավորները, որոնք շատ հեռու են արտադրական խնդիրներից, բայց դատելով ելույթներից՝ ինչ-որ բան լսել են այսպես կոչված լիբերալ արժեքների մասին, չէին կարողանում իրենց համար պարզել մի բան. փոքրածավալ տնտեսության մեջ, էներգակիրների սեփական ռեսուրսներ չունեցող և ըստ որում շրջափակման կիսապատերազմական պայմաններում գտնվող երկրում այսօր արտադրվող ապրանքներն ինքնարժեքով միշտ էլ տանուլ են տալու ավելի բարօրի երկրներում արտադրված համանման ապրանքներին (իսկ բարձր հավելյալ արժեք ունեցող ինովացիոն արտադրանքի մասին առայժմ խոսք անգամ լինել չի կարող)։
Իհարկե, կարելի է փակել ազգային բոլոր արտադրությունները և կիպ նստել էժանագին ներկրման ասեղին. չէ՞ որ սպառողը կշահի դրանից։ Բայց ընդ որում միայն տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էր փորձում բացատրել, որ այդ դեպքում հենց նույն իրանական ցեմենտը, տեղացի մրցակիցներ չունենալով մեր ներքին շուկայում, շատ շուտով գնով կգերազանցի մերին։ Սպառողը, ստանալով կարճաժամկետ արդյունք, կսարսափի, բայց արդեն ուշ կլինի, և ԱԺ-ի տնտեսագետները, այլընտրանքային տեղական արտադրությունների բացակայության պայմաններում, պարզապես չեն կարողանա հաշվեկշիռ պահպանել։ Կեր այն, ինչ տալիս են դրսից, հենց այնտեղ սահմանված գնով…
Այս խորապատկերին արդեն մի տեսակ տարօրինակ է լսել իշխանությունների հավաստիացումները գործազրկության դեմ պայքարի մասին։ Հազարավոր կրճատվող աշխատատեղեր հենց նույն «Արարատցեմենտ» կամ «Հրազդան-ցեմենտ», «Գազպրոմ Արմենիա» և այլ ընկերություններում, չենք խոսում արդեն պետկառավարման համակարգից դուրս մնացող հաստիքների մասին. ահա թե ինչ է մեզ սպասում, մինչ ինքներս սպասում ենք Վանաձոնրի գազաբալոնների գործարանում 15 աշխատատեղերի բացման…
Ի դեպ, հետդարձի ճանապարհին ես հարցրեցի տաքսու տեղացի վարորդին, թե հասե՞լ է արդյոք վերջապես «հեղափոխությունը» Հայաստանի երրորդ քաղաքին։ Նա հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դա ընդհանրապես որևէ տեղ հասե՞լ է»։ Լռեցինք։ Յուրաքանչյուրս մեր մտքերի հետ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 10:28
После «покорения космоса» Пашинян спешит в очередной раз «поделить шкуру неубитого медведя» Пашинян, отложив в сторону повестку, начал заседание правительства 12-го июня с новости о том, что в Армении будет построен Центр обработки данных с применением искусственного интеллекта (ИИ/AI) - AI data center, в создание которого компании Firebird и Nvidia инвестируют полмиллиарда долларов США. И хотя проект начнет реализовываться только с 2026 года, Пашинян уже сегодня «выжал» из этой новости все, что только возможно. Очень напоминает его историю «покорения космоса» с запуском первого армянского спутника, о которой сегодня представители властей предпочитают помалкивать…
-
2025-06-13 10:18
Правительство собирается дегустировать вина, а крестьянин подсчитывает убытки Заместитель по «расстрельной» аграрной части министра экономики Арман Ходжоян на днях анонсировал, что его шеф скоро вернется в Армению с хорошей новостью. Геворг Папоян в момент написания статьи еще был в отъезде, а новость уже известна. Через год, а точнее, 21-23 мая наша страна примет международный винный форум Concours Mondial de Bruxelles (CMB 2026), а именно порядка 350-370 гостей из полусотни стран, в числе которых профессиональные винные эксперты, сомелье, байеры-покупатели, импортеры, а также журналисты, блогеры и преподаватели. Об этом стало известно в ходе аналогичного мероприятия CMB 2025 в китайском городе Инчуан, на котором и присутствовал армянский министр экономики…
-
2025-06-12 09:43
Правительство Пашиняна проело $7 млрд госдолга, а посмотреть-то и не на что! Вот хоть убейте, не могу понять, куда делись набранные правительством Пашиняна за 7 лет $7 млрд государственного долга, за который уже приходится сегодня вытаскивать из госбюджета еще по $1 млрд в год на его обслуживание! Что, помимо щироко разрекламированного асфальта, который во многих случаях приходится постоянно перекладывать и чинить, добавилось зримого в нашей стране – того, что можно наблюдать невооруженным взглядом? Такие мысли одолевают, когда слушаешь в эти дни высокопарные выступления в парламентских комиссиях высших чиновников, отчитывающихся за исполнение госбюджета 2024 года... Наверное, неслучайно, что в ходе недавней пресс-конференции второй президент Армении Роберт Кочарян заявил, что из $7 млрд набранных Пашиняном долгов, как минимум, $2 млрд распылены неизвестно на что и для страны фактически потеряны – исчезли без следа.
-
2025-06-11 09:40
Правительство Пашиняна по праву можно назвать «островом невезения», а точнее – «островом некомпетентности». «Что б они ни делали, не идут дела – крокодил не ловится, не растет кокос», и еще много чего остается на бумаге и в помыслах дилетантов во власти. Казалось бы, и деньги расходуются немерено, и программ господдержки куча, а взглянешь на состояние экономики - и на языке одна нецензурная лексика… Расходы одного только Министерства экономики в прошлом году составили 72,4 млрд драмов из выделенных 90 млрд драмов. Как сообщил 9-го июня в ходе парламентских обсуждений отчета об исполнении госбюджета-2024 министр финансов Ваге Ованнисян, «министерство (экономики) смогло реализовать только 10 программ с 63 мероприятиями из изначально предусмотренных 68-ми». Но что дали армянской экономике даже реализованные программы господдержки, кроме пущенных на ветер средств налогоплательщиков?
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-22 17:08
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
-
2021-04-06 21:29
Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։
-
2020-11-27 09:44
Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։