Последние новости

ԱՐԴՅՈՔ ՃԱՆԱՉԵ՞Լ ԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական աշխարհը նշում է Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ավելորդ է ասելը, թե ինչ նշանակություն ունի այդ ողբերգությունը հայ ժողովրդի պատմության համար և որքան է այն արմատավորվել մեր պատմական հիշողության մեջ: Այս թեմաներով գրվել են հարյուրավոր մենագրություններ, նկարահանվել են գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմեր, գրվել են երգեր և ստեղծվել ասոցիացիաներ:

Տվյալ վերլուծական էսսեի շրջանակներում կցանկանայի դիտարկել այս իրադարձության որոշ քաղաքական ասպեկտներ, որոնք մեզանից հատուկ ուշադրություն և վերլուծություն են պահանջում: Սովորաբար այդ օրվանից մի քանի ամիս առաջ և որոշ ժամանակ հետո կարելի է տեսնել տարբեր երկրների իշխանական կառույցներում ընթացող քննարկումներ, որոնք ավարտվում են այդ վշտալի օրը հայ ժողովրդին կարեկցանք արտահայտող որևէ օրենսդրական ակտի կամ բանաձևի ընդունմամբ: Ցեղասպանության հետևանքներից մեկը դարձավ երկրագնդի տարբեր անկյուններում՝ արևոտ ամերիկյան Կալիֆոռնիայից մինչև ռուսաստանյան Սիբիրի ձյունոտ դաշտավայրեր սփռված նոր խոշոր համաշխարհային սփյուռքի ձևավորումը:

Այլ երկրներում ծնված և մեծացած հայերի համար միշտ կարևոր է եղել 1915-1923թթ. իրադարձությունների հանդեպ իրենց բնակության երկրի վերաբերմունքը: Ավելին, ելնելով հենց Ցեղասպանության հանդեպ դիրքորոշումից էլ մեծ հաշվով ձևավորվում էր հայ համայնքի կողմից այդ երկրի ընկալումը՝ անկախ գտնվելու վայրից: Հարյուրամյակի օրը ամերիկահայերն իրենց հիացմունք էին արտահայտում Ռուսաստանի և այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը ժամանեց Երևան մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով: Միևնույն ժամանակ, Մոսկվայում, Թեհրանում, Սիդնեյում և Կահիրեում հայերը հոտնկայս ծափահարում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը հայտարարեց, որ այդ օրը Երևանից բացի այլ վայրում գտնվել չէր կարող: Հեռավոր 80-ականներին նախագահ Ռոնալդ Ռեյգանի ելույթից հետո, որում առկա էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, շատ ընտանիքներ սկսեցին իրենց նորածին երեխաներին անվանակոչել Ռոնի կամ Ռեյգան: Նույնը կարելի էր տեսնել նաև ֆրանսիական ուղղությամբ, երբ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գրանցվում էին Նիկոլա կամ Սարկոզի անունները (Նիկոլա Սարկոզին այն ժամանակ Ֆրանսիայի նախագահն էր): Նմանատիպ օրինակներն անթիվ են, և ամեն տարի աշխարհասփյուռ հասարակ հայերն ակնկալում են նոր ճանաչումներ:

Այդ մարդկանց հույզերը կարելի է հասկանալ. նրանց համար այդքան էլ կարևոր չէ, որ Ռեյգանը Հայոց ցեղասպանության մասին հատուկ հայտարարությամբ հանդես չի եկել, այլ պարզապես հիշատակել է դրա մասին Հոլոքոսթի զոհերին նվիրված իր ելույթում (որը գրել էր ճառագիր Քեն Խաչիգյանը): Նշանակություն չունի, որ քրեականացման մասին օրենքը փաստացի չի աշխատումՓերինչեքի» հայտնի պարտված գործից հետո), իսկ օտար պետությունների կողմից ընդունված փաստաթղթերի մեծ մասը պարտադիր բնույթ չի կրում: Թուրքիայի արձագանքը նյարդային է, և թվում է, թե դա լիովին բավարար է: Սակայն ոչ ոք այդպես էլ չասաց, որ Անկարան չի կարող չարձագանքել, չէ՞ որ դրա համար են ստեղծվել բյուրոկրատիան և դիվանագիտությունը. երկիրը պարտավոր է նման դեպքերում դժգոհություն արտահայտել՝ բողոքի նոտաներ հանձնելով կամ ետ կանչելով դեսպաններին: Սակայն արդյոք եղե՞լ են իրական քաղաքական, տնտեսական կամ այլ լծակներ, որոնք կստիպեին պաշտոնական Անկարային այլ կերպ նայել հարցին: Ոչ, չեն եղել: Ֆրանսիան և Ռուսաստանը մարդկության դեմ հանցագործությունը ժխտելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չեն կիրառում, այլ ակտիվորեն զարգացնում են երկկողմ և բազմակողմ կապերը: ՆԱՏՕ-ի քաղաքակիրթ եվրոպական անդամները չեն շտապում ճնշում գործադրել թուրքական կողմի վրա և առհասարակ վտարել նրան կազմակերպությունից: Աշխարհը հայտարարել է, որ ճանաչում է մեր ողբերգությունը, սակայն հետևանքների հաղթահարման հարցում (հենց այն, ինչ իրական արժեք ունի) մեզ չի օգնելու:

Ինձ համար այդ դիրքորոշումը միանգամայն հստակ է: Տարբեր պատճառներով այդ հարցում ոչ մեկ շտապողականություն չի ցուցաբերում: Ինչո՞ւ ֆրանսիացիները պետք է վերադառնան այնպիսի ցավոտ թեմաներին, ինչպիսին է Լոզանի պայմանագիրը, բրիտանացիները և ամերիկացիները չեն ուզում իրենց ծանրաբեռնել «Մոսուլի նավթի» մասին հիշողություններովԿարմիր գծի» մասին համաձայնագիրը), իսկ Ռուսաստանը, հանդիսանալով Սովետական Միության իրավահաջորդ, որևէ կերպ չի ձգտում վերադառնալ Մոսկովյան և այլ պայմանագրերի շուրջ քննարկումներին: Թուրքական իշխանությունների դեմ առկա այդպիսի քաղաքական մահակից զրկվելու որևէ պատճառ ևս չկա. չէ՞ որ պատմությունը ցիկլիկ է, իսկ հերթական աճուրդը կարող է մեկնարկել ցանկացած պահի: Եվ ահա, այս պահին ինձ մոտ հարց է առաջանում, որն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ. «Արդյոք մենք ինքներս ճանաչե՞լ ենք Ցեղասպանությունը»: 1.5 միլիոն մարդ և իր բնական ֆիզիկական բնօրրանի զգալի մասը կորցրած ազգի համար ճանաչումը պետք է նշանակի մեծ քաղաքականության իրական և դաժան դասերի սերտում: Եվ ամենևին էլ ոչ աշխարհը նման հանցագործությունների կրկնվելուց փրկելու նպատակով, քանի որ Հոլոքոսթի միջազգային ճանաչումը չփրկեց ոչ թութսիներին Ռուանդայում, ոչ Կամբոջայի ժողովրդին Պոլ Պոտից, ոչ էլ Դարֆուրի աֆրիկյան բնակչությանը:

Առաջին դասը քաղաքականության հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի անհրաժեշտության մեջ է: Իմոն դե Վալերան՝ Իռլանդիայի հիմնադիր հայրերից մեկը, ծայրահեղ իրատես էր և անընդհատ համոզում էր իր զինակիցներին, որ հզոր բրիտանական կայսրության հետ պայքարում սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր իռլանդական ազգի հաջողությունը կախված է որակյալ քաղաքական ռազմավարությունից: «Բռունցքները լավ բան են, եթե ուղեղն ուղղում է դրանք ճիշտ նպատակների»,- գրել էր նա իր ընկեր Մայքլ Քոլինզին, որը դիմադրության առաջին տարիներին պահանջում էր դիմել ռադիկալ քայլերի: Դե Վալերան շատ բաներ ընդօրինակել է սիոնիստական շարժման առաջնորդներ Թեոդոր Հերցելից և Մաքս Նորդաուից, իսկ անկախ Իսրայելի ապագա հայր Դավիդ Բեն Գուրիոնը հաջողությամբ միախառնել է երկրագնդի տարբեր անկյուններից իր բոլոր նախորդների փորձը: 104 տարի անց մենք դարձե՞լ ենք քաղաքական ազգ, որը քաղաքական պաշտոններին նշանակելու համար անհրաժեշտ ցենզեր է սահմանել: Ըստ իս՝ ոչ:

Պաշտոնները դիտարկվում են ոչ թե որպես առաջընթաց ձևավորելու, ռազմավարություններ մշակելու, սպառնալիքներ չեզոքացնելու և ազգին դեպի ապագա ուղղորդելու հնարավորություն, այլ որպես աշխատատեղեր՝ աշխատավարձ ստանալու և տարբեր բնույթի դիվիդենտներ կորզելու նպատակով դիրքը օգտագործելու համար: Մինչ օրս անկախ Հայաստանի որևէ վարչակազմ այդպես էլ չկարողացավ ներկայացնել երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Համազգային նպատակների և խնդիրների հստակ գիտակցումը հանդիսանում է սեփական գոյության ոչ միայն մետաֆիզիկական ընկալման, այլև ամենօրյա անվտանգության՝ ֆիզիկական, հոգևոր, գաղափարախոսական հիմնավոր պայման: Օսմանյան տիրապետության 6 դարերի ընթացքում հայերին հետևողականորեն զինաթափում էին՝ արիստոկրատիայից կազմելով փոքրամասնություն, որն անջատված էր իր մեծամասնությունից: Տարբեր խմբերի միջև անդունդն այնքան մեծ էր, որ երիտթուրքերին հաջողվեց համեմատաբար հեշտ կերպով նրանց առանձին-առանձին կոտորել: Այսօրվա էլիտաները պետք է հիշեն այդ դասը՝ չդասակարգելով առանց այդ էլ մասնատված ազգն ըստ գույների և այլ սուբյեկտիվ «համային» ցուցիչների: Ապագա գաղափարախոսական հենքի գլխավոր նարատիվը պետք է ելնի այն մտքից, որ ազգի և պետության համար պատասխանատվության զգացումը պետք է գերիշխի միմյանց հանդեպ ատելության նկատմամբ: Եթե մենք սրանում չհաջողենք, ապա միլիոնավոր զոհերն իզուր էին, և մեր հետագա գոյությունը մեծ հարցականի տակ է:

Երկրորդ դասը պետական շահերի առաջնահերթությունն է: Պետականության առկայությունը պատմության անգին պարգև է: Հենց դրա անվնասությունը պետք է համայն հայության համար ալֆա և օմեգա դառնա: Այսօր մեր պետականության գոյատևումը ուղղակիորեն կախված է նրանից, թե կկարողանանք արդյոք պահպանել Արցախի ազատագրման համար մղված մարտերում ձեռք բերած հաղթանակը: Հենց այդ ձեռքբերումը թույլ տվեց կոտրել դատապարտված և սեփական հողում ոչնչացված ազգին վերաբերող ամենավտանգավոր հոգեբանական արգելքներից մեկը: Եթե անկեղծ լինենք, ապա կտեսնենք, որ ադրբեջանական իշխանությունները փորձում էին նույն հնարքը մեր դեմ կիրառել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում: Նրանք ոչնչացնում էին խաղաղ բնակչությունը՝ վստահ լինելով, որ հայերը, հիշելով 1915 թվականի իրադարձությունների մասին, կփախչեն և 75 տարի անց իրենց տարածքները կթողնեն օտարին: Այս անգամ նրանց հաշվարկները սխալ դուրս եկան, և տասնամյակներով կուտակված արդար ցասումը հակառակորդին հանկարծակիի բերեց: Նրանցից ոչ մեկը չէր սպասում, որ հավաքական «Մոնթե Մելքոնյանը» նահանջելու և զիջելու փոխարեն կհարձակվի և կազատագրի: Իսկ այժմ մենք վերածել ենք այդ սուրբ ժառանգությունը քաղաքական առուծախի առարկայի՝ հնարավոր համարելով (ինչն ինքնին ազգային դավաճանություն է) այն միտքը, որ կարող ենք որևէ բան հանձնել:

Արևմտյան և մասամբ նաև ռուսաստանյան հայ համայնքներն այդպես էլ չկարողացան իրենց ինքնությունը Ցեղասպանության նարատիվից փոխակերպել Արցախյան հաջողության: Ապրիլի 24-ը մեծ ամբոխներ է հավաքում, իսկ Շուշիի ազատագրման օրը՝ հատուկենտ մարդկանց: Աշխարհով մեկ հայտնի հայերը ապրիլի 24-ին իրենց թվիթերյան էջերում գրառումներ են կատարում, հանդես են գալիս միջազգային դատապարտման անհրաժեշտության մասին հայտարարություններով, սակայն նույն կերպ չեն վարվում Արցախի անկախության օրը, ոչ այդքան լայնորեն են հիշում հերոսների և նրանց իսկական մեծ սխրանքի մասին: Բարերարները գումարներ չեն ծախսում որակյալ գեղարվեստական ֆիլմեր նկարահանելու համար այնպիսի անհատների մասին, ինչպիսին էր Մոնթե Մելքոնյանը, բայց ուրախությամբ միլիոնավոր դոլարներ են ուղղում օտարազգի քաղաքական գործիչներին անպետք փաստաթղթեր ընդունելու համար, որոնցում խոշոր տառերով նշված կլինի Ցեղասպանություն բառը: Քանի դեռ մենք չենք տեսնում հակառակ պատկերը, մեր մոտ լուրջ խնդիրներ կլինեն (խոսքը Սփյուռքի համայնքների մասին է): Հայտնի պատճառներով աշխարհին ձեռնտու է մասնատված և լացող հայությունը, բայց ինչո՞ւ ենք մենք 104 տարի հանդուրժում դա:

Ժամանակն է, որպեսզի կանգ առնենք և ինքներս ճանաչենք Ցեղասպանությունը: Հենց այդպես մենք կկարողանանք արժանապատվորեն հարգել մեր նախնիների հիշատակը: Երբ թշնամիները տեսնեն ուժեղ հայկական պետականություն և իրենց շահերի շուրջ համախմբված սփյուռքահայ համայնքներ, վստահորեն կկարողանանք ասել՝ այլևս երբեք:

mediamax.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕЗРАЗЛИЧИЕ ЗАПАДА – УРОК ДЛЯ АРМЕНИИ
      2020-10-06 11:11
      380

      Президент Азербайджана считает, что столица Армении принадлежит азербайджанцам и что когда-нибудь они ее себе вернут. Таким образом, существуют реальные угрозы выживанию армянской нации и сохранению армянской государственности

    • БЕЗ «ИЗМОВ», НО С ДЕМОКРАТИЕЙ?
      2019-06-26 11:34
      1361

      Представители действующих властей в большинстве своих интервью и на международных площадках активно подчеркивают, что прошлогодние события способствовали установлению истинной или подлинной демократии в стране. Именно этот товар лидирующая политическая сила, старательно отрицающая «измы», пытается продать на внутреннем (успешно) и внешнем (менее успешно) рынках. И проблема даже не в том, что подобной скорости достижения демократии позавидовали бы многие, включая Соединенные Штаты или Францию. Тут немного другое, а если быть точнее -  абсолютное непонимание нюансов столь сложного и противоречивого феномена, как демократия.

    • ПРЕЗИДЕНТСКАЯ ЛОГИКА
      2019-06-04 14:50
      1242

      Способность отличать личное и общее, чиновничье и государственное – главный признак национальной зрелости. Последние события, связанные с выдвижением президентом Арменом Саркисяном очередного кандидата на вакантную должность в Конституционный суд, стали ярким индикатором сохранения абсолютного беспорядка в головах и действиях разных политических сил. И вопрос даже не в личности и противоречивости Ваге Григоряна, а в более глубинных проблемах, которые продолжают разъедать армянскую государственность. Очевидно, что в современной Армении действуют две системы координат, и каждый политик, эксперт, врач, учитель и таксист должны сделать совершенно конкретный выбор: вы "белый" либо "черный", "революционер" или "контрреволюционер", хотите успеха условного коллективного "Пашиняна" или всей душой болеете за противоположные команды. Это некая внутренняя игра с нулевой суммой, где победа одних автоматически означает поражение других. Ситуация предопределила кончину нейтралитета, а с ней и возможности хладнокровного мышления и анализа.

    • ПРИЗНАЛИ ЛИ МЫ ГЕНОЦИД АРМЯН?
      2019-04-25 13:17
      2054

      Армянский мир отмечает 104-ю годовщину геноцида в Османской империи и Турции в период 1915-1923 гг. Будет излишним говорить о том, какое значение имеет эта трагедия в истории армянского народа и насколько она укоренилась в нашей исторической памяти. На эти темы написаны сотни монографий, сняты художественные и документальные фильмы, сложены песни и созданы ассоциации.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ