ՀԱՐՑԵՐ՝ Ն.Փ.-Ի ՀԱՐՑԵՐԻՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն հայտնի էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դատարանին դիմելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի մտադրության մասին, բայց միջամտել այդ հարցին ինքը մտադիր չէ։ Այդ մասին Փաշինյանը ասաց ուրբաթ օրը՝ ռուսաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է News.am-ը։
Այն հարցին, թե չի՞ անդրադառնա արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործի նկատմամբ տեսակետների տարբերությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերությունների վրա, պարոն Փաշինյանը պատասխանեց զգուշորեն, գրում է «Կոմերսանտը»։
Քաղաքական գործչի խոսքերով, ինքը կարող է հասկանալ պարոն Սահակյանին «բարոյական տեսանկյունից», սակայն «քաղաքական տեսանկյունից որոշ հարցեր են առաջանում»։ «Օրինակ, եթե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դատարանում որևէ գործ լինի, ինչպես նրանք կվերաբերվեին, եթե ես էլ նույն կերպ փորձեի որևէ մեկի համար երաշխավորել: Եվ պետք է հստակեցնել՝ որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»,- նշեց Հայաստանի վարչապետը։ Նա պարզաբանեց, որ տեղյակ էր Բակո Սահակյանի գալուստի մասին և անձնական զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը նրա արարքի նկատմամբ։ Սակայն թե հատկապես ինչպիսին էր դա, պարոն Փաշինյանը հրաժարվեց մանրամասնել։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատաքննությունը ամենալայն աջակցություն է վայելում հայ հասարակության մեջ, իսկ ոմանք նույնիսկ կցանկանային մեղադրյալի աթոռին տեսնել ևս մեկ նախկին նախագահի՝ Սերժ Սարգսյանին. «Ես անկեղծ կասեմ. մարդիկ ինձ ուղղակիորեն քննադատում են նրա համար, որ Սերժ Սարգսյանը մինչև հիմա ազատության մեջ է: Պարզապես մարդիկ չէ, այլ ԶԼՄ-ներ, հասարակական կազմակերպություններ»։ Բայց պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ նման հարցերը որոշում են քննչական մարմինները, և ոչ քաղաքական նկատառումներով։ Հակառակ դեպքում, Հայաստանի վարչապետի խոսքերով, «Սերժ Սարգսյանը վաղուց բանտում կլիներ»։
Բայց անհնար է լռել. այսօր, երբ դատարանն արդեն ընդունել է որոշումը, Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, հայկական դատարաններն արգելափակված են վարչապետի կողմնակիցների կողմից, Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ արած հայտարարություններին անդրադառնալը կարծես թե արդեն արդիական չէ։ Անցած շաբաթ օրվանից Հայաստանը, Արցախը և ընդհանրապես ողջ հայությունը նոր օրակարգ ունեն, նոր մտավախություններ ու նոր մարտահրավերներ։ Այժմ ուրվագծվեց գործող իշխանության կողմնակիցների և հակառակորդների միջև կոշտ բախումների իրական հեռանկար։ Նկատեք, դեռ շաբաթ ցերեկով խոսքը վերաբերում էր դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների առճակատման մասին, իսկ երեկոյան… հարձակում թատերական հրապարակում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա, և հետո, ինչպես ասում են, գնա՜ց։ Այս իրավիճակում ակներև է, որ իրադարձությունները զարգանում են այնպիսի կատաղի տեմպով, որ բառացի երեկվա իրադարձություններն այսօր արդեն կարելի է համարել հնացած։
Այդուհանդերձ, չնայած այդ հանգամանքին, ռուսաստանյան լրագրողների հետ ուրբաթօրյա հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն արժանի են հատուկ ուշադրության, առաջացնելով հարցեր…
ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ. Արցախի նախկին և գործող նախագահները բացառապես օրենսդրության շրջանակներում են երաշխավորել, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի տեղ չի փախչի։ Դա զուտ իրավական ընթացակարգ է, նախատեսված, կրկնեմ, գործող օրենսդրությամբ։ Եվ եթե այդ տեսանկյունը չի վիճարկվում վարչապետի կողմից, եթե բարոյական տեսանկյունից նույնպես նրան հասկանալի է Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի քայլը, ապա ի՞նչ կապ ունի այստեղ ընդհանրապես «քաղաքական տեսանկյունը»։ Իրավական գործընթացում քաղաքական տեսանկյուն չպետք է լինի։ Առավելևս գործի այն մասով, որը վերաբերում է միայն խափանման միջոցին։ Իսկ եթե կա քաղաքական տեսանկյուն, ապա միանգամայն տեղին են պնդումները քաղաքական հալածանքի մասին։
ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ. առհասարակ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Հայաստանի նախկին նախագահն է, այլև Արցախի նախկին նախագահը, և ցանկացած տեսանկյունից Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը բոլոր հիմքերն ունեին երաշխավորելու իրենց նախկին նախագահի համար։ Ճիշտ այնպես, ինչպես եթե Նիկոլ Փաշինյանը երաշխավորեր, օրինակ, Ստեփանակերտում մեղադրյալի աթոռին հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Ինչ է, չէ՞ր երաշխավորի։
ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ. Արցախի գործող և նախկին նախագահները հաստատ և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավաբանական շատ ավելի իրավունքներ ունեն երաշխավորելու Ռոբերտ Քոչարյանի համար, քան հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ անմիջականորեն մասնակցելու Հայաստանում իշխանափոխության գործընթացին։ Մեկ տարի առաջ մենք բախվում էինք դրան գործնականում ամեն օր։ Մերթ ԱՄՆ-ի քաղաքացի Սերժ Թանկյանը, մերթ Կանադայի քաղաքացի Արսինե Խանջյանը ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում այդ գործին։ Իսկ այստեղ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ընդամենը երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանը փախուստի չի դիմի, և Հայաստանի վարչապետի մոտ հարցեր առաջացան…
ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ. ահավասիկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իբր պետք է ճշտել՝ «որ հարցում են նրանք աջակցում Ռոբերտ Քոչարյանին»։ Չգիտեմ, թե վարչապետի համար ինչու այնքան էլ պարզ չէ այդ հարցի պատասխանը, բայց ակնհայտ է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը աջակցում են հայկական օրենսդրության լոկ այն նորմին, որը նախատեսում է անձնական երաշխավորություն։ Այստեղ ընդհանրապես խոսք չկա աջակցության մասին, այստեղ խոսքը միայն այն մասին է, որ այդ մարդիկ երաշխավորում են, որ Քոչարյանը չի փախչի արդարադատությունից։
Բայց տվյալ դեպքում խոսքը նույնիսկ այդ մասին չէ։ Խոսքն, ըստ էության, այն մասին է, որ երբ հայկական խորհրդարանի պատգամավորները երաշխավորում էին «Սասնա ծռեր» խմբի գրոհայինների համար, Նիկոլ Փաշինյանի մոտ ցանկություն չէր առաջանում ճշտել, թե հատկապես որ հարցում են ժողովրդի ընտրյալներն աջակցում դատապարտյալներին։ Իսկ այստեղ… պետք է ճշտել։
Սրանք Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի քայլի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի արձագանքին առնչվող լոկ մի քանի հարցեր են։ Բայց այդքանն էլ բավական է՝ արձանագրելու համար ակնհայտը. իշխանության այսպիսի մոտեցումների, այսպիսի երկակի չափանիշների պարագայում Հայաստանի՝ որպես իրավական պետության մասին խոսելն անիմաստ է։ Անիմաստ է խոսել օրենքի գերակայության մասին, եթե այդ սկզբունքը պետք է կողմնորոշվի «քաղաքական տեսանկյունով»։ Եվ առավելևս, երբ «օրենքի գերակայության» պայմանով տեղի են ունենում ինքնադատաստան տենչացողների հարձակումներ երեխաների հետ զբոսնող մարդկանց վրա։
Ասենք, եկավ երկուշաբթին, դատարանները վարչապետի կոչով արգելափակեցին նրա կողմնակիցները, դատական համակարգի աշխատանքը կաթվածահար է, արդարադատությունն՝ ընդհանրապես կոլապսի մեջ։ Այստեղ արդեն իրավական պետության մասին միտքն անգամ խորշելի է թվում։
Մինչդեռ միանգամայն ակնհայտ է, որ երկրի ներսում ստեղծված իրավիճակը չի կարող չանդրադառնալ արտաքին ճակատների վրա։ Եվ այստեղ խոսքն առաջին հերթին ռազմական սպառնալիքի մասին է։ Հարևանները դժվար թե բաց թողնեն երկրում այսօր արդեն չափազանց վտանգավոր դրսևորումներ ստացած ներհայկական պառակտումից և ապակայունացումից օգտվելու հնարավորությունը։ Հարևանները սեփական փորձով գիտեն, որ հասարակական-քաղաքական ներքին գործընթացները, ցնցումներն ու ապակայունացումը ռազմական հաջողություններ ակնկալելու հնարավորություն են տալիս հակառակորդին։ Կրկնեմ, նրանք գիտեն դա սեփական փորձով, 25-ամյա վաղեմության իրադարձություններով, երբ իրենց ներքին ցնցումները պարտությունների էին հանգեցնում ռազմաճակատներում։
Եվ էլի մի բան։ Այսօր իշխանության կողմնակիցները փորձեր են ձեռնարկում ներքաղաքական իրավիճակի սրման, հասարակության մեջ բաժանարար գծերի առաջացման և այլ մեղքերի համար պատասխանատվությունը բարդել Քոչարյանի վրա։ Իբր՝ հանուն այն բանի, որ հայտնվի ազատության մեջ, նա ինքը ծայրաստիճան սրեց իրավիճակը։ Փորձերն այդ, ասենք ուղղակի, ողորմելի են։ Քանի որ երկրի կայունության, սահմանադրության գործողության, հասարակական տրամադրության համար պատասխանատու է նախևառաջ գործող իշխանությունը, այլ բնավ ոչ նախկինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 09:42
То, что происходило вечером в четверг в Ереване, многие называли транспортным коллапсом. Отчасти это верное определение. Но только отчасти. На самом деле столица в очередной раз столкнулась с коллапсом системы управления, по сути приведшей к локдауну. Утром в пятницу практически не работал наземный транспорт, были отменены занятия в школах и вузах, работодателей власть призвала перейти на «удаленку». Разве не напоминает локдаун эпохи ковида? Только вот тогда в страну пришла глобальная проблема опасной пандемии, уносящей сотни тысяч человеческих жизней по всему миру, а сейчас просто выпал снег. Причем снег выпал зимой. Причем за несколько дней до этого все знали о грядущем изменении погоды…
-
2025-02-21 10:07
Правительство Армении одобрило законопроект, предлагающий увеличить допустимый лимит штрафных баллов для водителей с 9 до 13, передает Sputnik Армения.
-
2025-02-20 09:12
Чем больше представители правительства Армении и ее начальник пытаются продвигать идею всеобщей декларации доходов, тем меньше остается оснований считать внедрение этой системы разумным, актуальным, оправданным. Уж лучше бы совсем молчали, нежели пиарили новшество так, как это делают сейчас. Для них лучше - для тех, кто хочет навязать обществу очередной бредовый план. Тем не менее, они молчать не хотят и постоянно приводят какие-то аргументы в поддержку практики декларирования доходов населения, которые на самом деле становятся контраргументами.
-
2025-02-19 09:43
Министр экономики Армении Геворг Папоян опроверг распространяющуюся информацию о том, что внешний долг Республики Армения достиг $12 миллиардов. Как сообщает Арменпресс, об этом министр сказал в видео, опубликованном на его странице в Facebook, передает Арменпресс. «В последнее время я получаю от вас много писем, комментариев на страницах в социальных сетях и беспокойств по поводу того, что мы будем делать или как так получилось, что внешний долг Республики Армения составил $12 миллиардов. Уважаемые соотечественники, внешний долг Республики Армения составляет не $12 миллиардов, внешний долг Республики Армения составляет $5 миллиардов 962 миллиона. Люди, которые распространяют эту цифру в $12 миллиардов, либо не информированы, либо намеренно манипулируют, чтобы получить политические дивиденды, предоставляя вам неверную информацию», - сказал Папоян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։