Последние новости

ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Freedom House միջազգային կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն Նեյթ Շենկկանը մեկնաբանել է հանրապետության տարածքում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

Փորձագետը նշել է, որ ՀՀ վարչապետն ընկնում է պոպուլիզմի մեջ։ «Հետհեղափոխական Հայաստանում վտանգը միշտ ամփոփված է եղել նրանում, որ Փաշինյանը, անկարող լինելով արագ կամ կայուն վերափոխել երկիրը, նորից ընկնելու է պոպուլիզմի մեջ, որը նրան բերեց իշխանության։ Եվ ահավասիկ»,- գրել է Շենկկանը Twitter-ի իր միկրոբլոգում։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Freedom House-ի փորձագետի հետ կարելի է մասամբ համաձայնել։ Ճիշտ է, վտանգը ոչ միայն և ոչ այնքան պոպուլիզմի մեջ ընկնելն է, որքան երկրի անկումը դեպի ապակայունացում, իսկ հասարակությանը՝ դեպի պառակտում։ Բայց տվյալ դեպքում սույն հայտարարությունը հետաքրքրություն է ներկայացնում միանգամայն այլ պատճառով։ Դա (հայտարարությունը) միջազգային միակ արձագանքն էր Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Իրադարձություններն այդ, ըստ էության, բացառիկ են համաշխարհային պրակտիկայում։ Չէ՞ որ երբ իշխանության մի ճյուղը կոչ է անում կաթվածահար անել մյուս ճյուղին, դա արդեն անհեթեթություն է։ Երբ արդարադատության որակից դժգոհ կառավարության ղեկավարը փաստորեն ժամանակավորապես չեղարկում է դա (արդարադատությունը) երկրում, դա անհեթեթություն է։ Երբ կառավարության ղեկավարը երկրի քաղաքացիներին զրկում է արդարադատության իրավունքից, իսկ հետո ներողություն խնդրում դրա համար, նույնպես անհեթեթություն է։

Մի խոսքով, ակներև է, որ Հայաստանում տեղի ունեցածը համաշխարհային մասշտաբի բացառիկ երևույթ է։ Մինչդեռ զարմանալի է, որ «համաշխարհային մասշտաբը» կյանքի ոչ մի նշաններ չի ցուցաբերում։ Դեռևս ոչ ոք չի արձագանքել հայրենի արդարադատության համակարգում «վիրահատական միջամտություն» կազմակերպել պատրաստվող Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Լռում են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, լռում են միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունները։ Կարող էին թեկուզ ողջունել «ժողովրդական արդարադատության» հասնելու Փաշինյանի ձգտումը, շնորհակալություն հայտնել արդարադատության համաշխարհային պրակտիկայում նոր խոսքի համար, էլ չասենք՝ դատապարտել դատական ողջ համակարգի կաթվածահարումը։ ԲայցԼռում են։

Բնականաբար, լռում են ոչ այն պատճառով, որ ասելիք չունեն։ Եվ ոչ էլ այն պատճառով, թե չեն հետևում այստեղ տեղի ունեցող գործընթացներին։ Իհարկե, հետևում են, իհարկե, տեսնում են։ Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե ինչ աղմուկ կբարձրացնեին օտարերկրյա կազմակերպություններն ու ներկայացուցչությունները, եթե նման մի բան պատահեր, ասենք, մեկուկես տարի առաջ։ Ինչպե՞ս կարձագանքեին, օրինակ, ժողովրդավարության ու մարդու իրավունքների արևմտյան քարոզիչները, եթե իշխանությունն այսքան բացահայտ ոտնձգություն կատարեր մարդու հիմնական իրավունքներից մեկի՝ արդարադատության իրավունքի դեմ։ Սա, թերևս, հռետորական հարց է։ Իսկ այսօրոչ մի արձագանք։ Կրկնեմ, նույնիսկ խրախուսական։ Ի վերջո, ըստ վարչապետի վարկածի, խոսքը ժողովրդավարական արժեքների ներդրման չափազանց վառ դրսևորման մասին է։ Գոնե երախտագիտություն հայտնեին։

Ի դեպ, օրերս Երևանում կայացավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության, կողմերը քննարկել են, մասնավորապես, ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական ընդհանուր արժեքների խթանման գծով համագործակցության հարցերը։ Ահա ուրեմն, այսօր, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը ցուցադրեց արդարադատության համակարգում «ժողովրդավարական արժեքների խթանման» բացառիկ օրինակ, մի տեսակ չափազանց տարօրինակ է, որ ամերիկյան գործընկերներն իրենց գնահատականը չեն տալիս դրան

Դատելով համապատասխան արձագանքի բացակայությունից, Հայաստանի դատական համակարգի «ժողովրդավարականացման» գործում վարչապետի մեթոդներին օտարերկրյա գործընկերներն առանձնապես չեն հավատում։ Եվ միանգամայն հնարավոր է, որ մի որոշակի պահի կասեն հայկական կառավարության ղեկավարին այն ամենը, ինչ մտածում են այդ մասին։ Բայց կասեն ոչ միայն պարզապես ասած լինելու համար։ Կասեն, որպեսզի առաջ մղեն սեփական շահերը։ Իսկ դրանք (շահերը) բոլորի պարագայում տարբեր են և ոչ միշտ են համապատասխանում մեր շահերին։

 ՀԳ ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցման ի պատասխան հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Լրատվամիջոցը դիմել էր ԱՄՆ դեսպանատուն՝ պարզելու ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության գործունեությունը սահմանափակելու, մասնավորապես՝ դատարանները արգելափակելու և դատավորների վեթինգ անցկացնելու վարչապետի հայտարարության վերաբերյալ։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДОЛГ РАСТЕТ БЫСТРЕЕ ВВП
    2025-06-10 09:38

    Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.

  • ВРЕМЕННОЙ ОКАЗАЛАСЬ ДИВЕРСИФИКАЦИЯ
    2025-06-09 10:17

    Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.

  • УДОВЛЕТВОРЕННЫЕ БЕДНОСТЬЮ
    2025-06-06 09:36

    В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.

  • СОКРУШИТЕЛЬНЫ ДЛЯ КОГО?
    2025-06-05 10:04

    Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։