ՉԿԱ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑ. ԿԱ ԱՐՑԱԽԻ ՊԱՏԱՍԽԱՆ
«Լեգիտիմությունն ամենափխրուն կատեգորիան է քաղաքականության մեջ։ Դատելով վարչապետի ելույթի նկատմամբ մարդկանց երեկվա արձագանքից, նրա վարկանիշն ընկնում է. համաձայն որոշ գնահատականների, Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչին արձագանքել է 1000-ից քիչ ավելի մարդ։ Այսինքն ժողովրդի մեջ կա այն ըմբռնումը, որ իշխանությունների այդպիսի գործողությունները դուրս են օրենքի շրջանակներից»,- հայտարարեց «ԳԱ»-ին Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ։
Վարչապետի ելույթի Արցախին վերաբերող մասը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ նա նշեց, որ կա մի քանի պատճառ, թե ինչու այդ ելույթն այդչափ լայն արձագանք հարուցեց հասարակության մեջ։
«Նախ, երկրի ղեկավարն իր ելույթում առաջադրում է բացարձակ անհիմն, անհասցե և ավելի շատ թերթի հոդված հիշեցնող մեղադրանքներ։ Նման դեպքերում այդ կարգի մեղադրանքներին պետք է հաջորդեն ուղղորդված և կոնկրետ գործողություններ։
Ընդգծեմ. հայ քաղաքական և հասարակական ոչ մի գործիչ իրավունք չունի իրեն թույլ տալ աշխարհաքաղաքական այսչափ բարդ իրավիճակում շռայլել չափազանց բարձր գին ունեցող տերմիններ։ Ըստ էության, կառավարության ղեկավարը կասկածներ արտահայտեց և մեղադրանքներ ներկայացրեց դավաճանության մեջ՝ Քրեական օրենսգրքի գործնականում միակ հոդվածի, որն ակնհայտ քաղաքական երանգ ունի, ընդ որում չունենալով կամ չներկայացնելով ո՛չ անցկացված նախաքննության փաստեր, ո՛չ էլ հստակ ու հիմնավորված տվյալներ։ Եթե նույնիսկ կոնկրետ անձանց մասին այդպիսի տվյալներ կան, ապա ակներև է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումը, ինչը, պետք է ասել, արդեն մասշտաբային բնույթ է ընդունել երկրում։
Անցնենք առաջ, պետք է հստակ գիտակցել. միջազգային հանրությունը սևեռուն հետևում է, թե ինչպես է Հայաստանի լեգիտիմ ընտրված ղեկավարությունն իրականացնում իր իշխանությունը։ Լեգիտիմությունն ամենափխրուն կատեգորիան է քաղաքականության մեջ։ Դատելով վարչապետի ելույթի նկատմամբ մարդկանց երեկվա արձագանքից, նրա վարկանիշն ընկնում է. համաձայն որոշ գնահատականների, Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչին արձագանքել է 1000-ից քիչ ավելի մարդ։ Այսինքն ժողովրդի մեջ կա այն ըմբռնումը, որ իշխանությունների այդպիսի գործողությունները դուրս են օրենքի շրջանակներից։
Առանձնահատուկ նշեմ, որ դա բացարձակապես չի բխում մեր երկրի շահերից։ Հակառակը, հասարակությունը վաղուց սպասում է, թե երբ են գործող իշխանությունները վերջապես ունենալու խորհրդականներ, սփիչռայթերներ, որոնք կարող են տալ քաղաքական և իրավական իմաստով կոռեկտ և իրողություններին համարժեք ձևակերպումներ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ վարչապետի ելույթը անմիջապես հաջորդեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի ավտոմեքենայի բավական տարօրինակ կանգնեցմանը։ Հիմք ընդունելով այդ միջադեպի հայտնի հանգամանքները, պետք է ենթադրել, որ ոստիկանությունը գործել է կա՛մ անօրինականորեն, կա՛մ պարզապես սեփական հայեցողությամբ։ Բայց երկու դեպքում էլ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մինչդեռ այդ մասին ոչ մի խոսք չկա, ինչպես որ առ այսօր հայտարարված չէ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման միջադեպի առիթով գործ հարուցելու մասին։
Եթե դիտարկենք բոլոր այս դեպքերն ամբողջությամբ, ապա պարզ է, որ ընթանում են երկրի համար բավական վտանգավոր գործընթացներ։ Ես չգիտեմ այդ գործընթացների նպատակները, բայց դրանց արդյունքները՝ հասարակության պառակտման և տարանջատման տեսքով, արդեն ակներև են։ Ակներև են նաև հայ հասարակությանը ամենևին ոչ բնորոշ ագրեսիվությունն ու չարացածությունը, ինչպիսիք վերջին 31 տարիներին, նույնիսկ 2008 թվականի գարնանը, ոչ մի անգամ չեն դիտարկվել։ Ընթանում է ոչ թե պարզապես դեգրադացիա, այլ հասարակական մշակույթի իսկական փլուզում»,- համարում է իրավապաշտպանը։
Պատասխանելով այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն կարծիքը, որ Արցախի հարցում վրա է հասել մի ինչ-որ կրիտիկական ժամանակաշրջան, Լ.Ալավերդյանը հայտարարեց, որ դա ավելի շուտ վերաբերում է տվյալ հարցում Հայաստանի դիրքորոշման կոնկրետացմանը։
«Իշխանափոխությունից հետո անցել է մեկ տարի, այդ ժամանակահատվածում վարչապետի կողմից հնչել են ամենատարբեր հայտարարություններ, այդ թվում նաև բավական արժանավայել ու գովելի։ Օրինակ, անցած տարի նա խոսում էր այն մասին, որ գալիք ժամանակաշրջանը պետք է դառնա Արցախի մասին ճշմարտությունն աշխարհին ճիշտ ներկայացնելու շրջան։ Բայց մենք այդպես էլ չտեսանք այդ ուղղությամբ տարվող աշխատանքի նույնիսկ ակնարկներ։ Ընդհակառակը, որքան ավելի շատ ժամանակ է անցնում նախորդ տարվա հայտարարություններից, այնքան ակներև է դառնում ձևակերպումների անորոշությունը։
Անդրադառնամ վարչապետի վերջին դրույթներից մեկին. իբր՝ ժողովրդի մեջ կոնսենսուս չկա Արցախի հարցում։ Դա իրականության բացարձակ խեղաթյուրում է։ Պետք է հստակ արձանագրել. չկա Ղարաբաղի հարց, կա Արցախի պատասխան։ Այդ պատասխանի համար են մեր հայրենակիցները պայքարել և իրենց կյանքը զոհաբերել վերջին 30 տարիների ողջ ընթացքում։ Կոնսենսուս ոչ միայն պարզապես գոյություն ունի. այն ձևակերպված է Արցախի պատասխանի տեսքով, և Հայաստանից հստակ աշխատանք է պահանջվում դրա ամրագրման ուղղությամբ։ Հենց այդ պատճառով էլ Մինսկի խմբում Հայաստանը հանդես է գալիս որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։
Այլ հարց է, որ ժողովրդի մեջ առկա կոնսենսուսը կարիք ունի քաղաքական ձևակերպման, քանզի հենց քաղաքական դաշտում է, սկսած առաջին նախագահի ժամանակներից, այն բացակայում։ Պատահական չէ, որ 2017 և 2018 թվականների խորհրդարանական վերջին ընտրությունների ընթացքում ԱԺ եկած քաղաքական ուժերից գործնականում ոչ մեկը չներկայացրեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սեփական հստակ տեսլական։
Այստեղից եզրահանգում. ամենից արդիական խնդիրը բնավ ժողովրդին վկայակոչելը չէ, որը վաղուց արդեն ցույց է տվել Արցախին սատարելու և նրա անկախությունը պաշտպանելու անհրաժեշտ պասիոնար մակարդակը, ինչպես նաև այդ մակարդակը ցանկացած պահի վերահաստատելու պատրաստակամությունը։ Եվ հակառակը, ներքաղաքական դաշտում կոնսենսուսի բացակայությունը սասանում է հասարակական հիմքերը և, թե կուզեք իմանալ, պետական կարգը երկրում։ Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային շահերի կարևորագույն տարրը հենց ժողովրդական կոնսենսուսի առկայությունն է, որի վրա է հիմնվում ինչպես Արցախի անկախության ճանաչման համար պայքարը, այնպես էլ ընդհանրապես ազգային շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում։
Դա չհասկանալն իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:13
"Пашинян окончательно присоединился к нашей кампании по выведению террористов в рясе на чистую воду», - так откровенно прокомментировал один из бакинских Телеграм-каналов ситуацию, сложившуюся в Армении после последних, мягко говоря, скандальных заявлений представителей властей. Слово «скандальный» в данном контексте действительно звучит слишком мягко, не отражая всей недопустимости и беспрецедентности сути, содержания, направленности и формы происходящего.
-
2025-05-28 09:42
«Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.
-
2025-05-26 09:49
Армянские правозащитники и представители гражданского общества выступили с заявлением о неприемлемости участия в конференции «Ереванский диалог» старшего советника Центра внешней политики Великобритании Крейга Олифанта. Авторы заявления требуют от МИД Армении объяснений по поводу приглашения в Ереван лица, принимавшего участие в форуме, состоявшемся в здании Арцахского государственного университета в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-24 10:14
22 мая пресс-секретарь пашиняновского МИД Ани Бадалян прокомментировала Арменпресс последние заявления Алиева. Вопрос звучал так: «Вчера на одном мероприятии прозвучало заявление Алиева, в котором вновь было озвучено словосочетание «западный Азербайджан». Как вы ответите на это»? Ответ: «На территории Республики Армения нет «западного Азербайджана», «западный Азербайджан» – это западные районы Азербайджанской Республики».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։