ՔԱՈՍԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության վերջին նիստը և այդուհետ գործադիր իշխանության ներկայացուցիչների ճեպազրույցները կարելի է համարել բավական խորհրդանշական։ Իսկ խորհրդանշում էին դրանք այն, ինչի բացակայության համար կշտամբում են ներկայիս իշխանությանը. գաղափարախոսությունը։ Իրականում հինգշաբթի օրը պարզ դարձավ, որ գաղափարախոսություն կա, պայմանականորեն այն կարելի է բնորոշել խորհրդային հանրահայտ հիթի տողով՝ «մենք ծնվել ենք, որ հեքիաթը դարձնենք իրականություն»։ Ճիշտ է, այստեղ կա մի կարևոր շտկում։ Իշխանությունը պարզապես իրականություն է անվանում հեքիաթը։
Նիստում, բացի ամենայնից, քննարկվում էր նաև բնության մեջ այն ձեռնարկության գոյության հարցը, որ մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ բացեց վարչապետը։ Մի քանի շաբաթ առաջ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ իշխանական քարոզչության կողմից պիարավորված կենցաղային տեխնիկա արտադրող ձեռնարկությունը ոչ այլ ինչ է, քան հերթական ֆեյքը, որ իրականում այն չի գործում։ Եվ ահա հինգշաբթի օրը կառավարությունն ամենայն լրջությամբ ու երկար խոսում էր այն մասին, թե իրականում տվյալ արտադրությունը գոյություն ունի և շատ շուտով կթողարկի արտադրանքի առաջին խմբաքանակը։ Արդեն այն, որ մի ամբողջ կառավարություն իր թանկարժեք ժամանակը նվիրում է նրան, որ փարատի օբյեկտի իրական գոյության վերաբերյալ կասկածները, արտառոց է ի սկզբանե։ Բայց… Այդպիսիք են «նոր Հայաստանի» դաժան իրողությունները։
Այնքան էլ կարևոր չէ, կա այդ ձեռնարկությունը, թե ոչ։ Կարևոր է այն, որ կառավարությանը կասկածեցին ստի մեջ, և այժմ նա փորձեր է ձեռնարկում ազատվելու այդ կասկածներից։ Մինչդեռ հենց հաջորդ հարցը, որ քննարկվեց հինգշաբթի օրը, բացատրում է, թե ինչու է ընդհանրապես կարելի կասկածի տակ առնել այն ամենը, ինչ ասում է գործող իշխանությունը։
Խոսքը դարձյալ 51 հազար աշխատատեղերի մասին է, որ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իբրև նոր, հեղափոխությունից հետո բացված տեղեր։ Ահա ուրեմն, այժմ Փաշինյանն ասում է, որ դրանց լոկ մեկ հինգերորդ մասն է նոր, մնացածները պարզապես դուրս են եկել ստվերից։ Այստեղ կարծես թե հեքիաթը սրբագրեցին, նոր աշխատատեղերի մասին սուտն անվանեցին մասամբ իրականություն։
Իսկ այն, ինչ ասաց նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը, շոկի մեջ գցեց նույնիսկ նրանց, ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում այս իշխանության նկատմամբ։ Օսիպյանը ուղղակիորեն հայտարարեց, որ դատարանների արգելափակման երկուշաբթի օրը տեղի ունեցած ակցիան ՏԱՐԵՐԱՅԻՆ էր, թեև ողջ Հայաստանը վկան է այն բանի, թե ինչպես Փաշինյանը բոլորին կոչ արեց իրականացնել այդ ակցիան։ Միաժամանակ Օսիպյանը պնդում էր, թե ակցիան օրինական էր, թեև օրենքն արգելում է համանման միջոցառումները դատարանների շենքերից անմիջական հեռավորության վրա։ Ընդ որում ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին կոչ են արել բացել շենքերի մուտքերը։
Ի մի բերելով Օսիպյանի ասածը, ստանում ենք հետևյալ պատկերը. կառավարության ղեկավարը մարդկանց կոչ է արել արգելափակել դատարանները, բայց դա տեղի է ունեցել տարերայնորեն, օրենքի խախտում չի եղել, բայց ոստիկանության աշխատակիցները մարդկանց կոչ են արել բացել մուտքերը։ Ասել, որ այստեղ ակներև է ստի կույտը, նշանակում է՝ ոչինչ չասել։ Եվ ոչինչ չենք էլ ասի, քանի որ եթե քեզ ասում են, թե մածունը սև է, ապա վիճելն անիմաստ է։ Պարզապես խորհուրդ կտանք փորձել կիրառել նույն մոտեցումն ապագա դատարանի դահլիճում։ Այն դատարանի, որն անցնելու է չարաբաստիկ վեթինգի ընթացակարգի միջով և գործելու է անցումային արդարադատության ձևաչափով։
Դժվար թե կարող են կասկածներ լինել նրանում, որ հետագայում հենց այդ մոդելով է սկսելու գործել նաև արդարադատությունը։ Մոդելը պարզ է. եթե գործադիր իշխանության ղեկավարը համարում է, որ մածունը սև է, օրենսդիր իշխանությունը, բնականաբար, ջերմորեն հաստատում է, ապա դատական իշխանությանը մնում է միայն ամրագրել դա դատավճռի տեսքով։ Եվ հենց այդպիսի դատարանում հայտնվելու վտանգին է ենթարկվում երկրի յուրաքանչյուր քաղաքացի։ Դատարան, որը պարզապես կսկսի դատավճռի կարգավիճակ տալ իշխանության ներկայացուցիչների, ի դեպ՝ տարբեր տրամաչափի, ցանկություններին ու քմահաճույքներին, պատճառ բերելով հասարակական շահը։ Եթե ոմանք կարծում են, թե այդ հասարակական շահը սահմանափակվում է լոկ նախկին իշխանության կուլակաթափությամբ, ապա ակնհայտորեն սխալվում են։ Իշխանության ներկայացուցիչների պահանջները քողարկող այդ «հասարակական շահը» կարող է հասցեագրված լինել ցանկացած քաղաքացու։
Նրանք, ովքեր կարծում են, թե այս իշխանությունը գաղափարախոսություն չունի, թերևս սխալվում են։ Դա կա և ամփոփված է սևը սպիտակ անվանելու, հեքիաթը իրականություն կոչելու ձգտման մեջ։ Ասելու և անելու մտքով անցած ամեն բան։ Իսկ դա մենիշխանական կամայականության և քաոսի գաղափարախոսություն է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։