ՀԻՄԱ ԷԼ ԲՈՒԼԴՈԶԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ՞ ԱՌՋԵՎ Է
Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունից հետո «նոր Հայաստանում», ըստ երևույթին, հասունանում է «բարեփոխումների վիրադանակի» օգտագործում ֆինանսական ոլորտում։ Ավելի ճիշտ՝ բանկային։ Համենայն դեպս նման եզրակացության ես հանգում ԱԺ-ում ԿԲ-ի նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվության քննարկումների շրջանակներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթից հետո։
Ասենք, եթե տվյալ պատգամավորը լիներ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ապա կարելի կլիներ ենթադրել, որ հարցն արդեն վճռված է, իշխանությունը հաստատ մտադիր է «վիրահատել» բանկային ոլորտը։ Բայց Բագրատյանը ԲՀԿ-ից է, հետևաբար՝ արտահայտում է բնավ ոչ իշխանության թիմի կարծիքը։ Նա պարզապես գաղափար է մատուցում, որը, եթե դուր գա, «իմքայլականները» միանգամայն կարող են իրականացնել սեփական նախաձեռնության տեսքով։
Ահա ուրեմն, պատգամավորը համարում է, թե հայրենի բանկային համակարգը պասիվ է ներքին ներդրողական միջավայրի սպասարկման գործում։ Իսկ դրա պատճառը, նրա կարծիքով, այն է, որ բանկային կապիտալը կազմավորվել է ժողովրդին թալանած նախկին պաշտոնյաների փողերի հաշվին։ Հետևաբար, շարժառիթ չկա ներդնել այդպիսի կապիտալը երկրի տնտեսության մեջ։ Իբր՝ «լինելով այն ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն արագացնել ներդրումները»։ Նրա վարկածով, այդ քրեական կապիտալը երկրից դուրս բերելն էլ անհնար է, քանի որ օտարերկրյա բանկերը չափազանց բծախնդիր են միջոցների ծագման օրինականության հարցում։ Համապատասխանաբար, «կեղտոտ փողերը» սառեցված են բանկային համակարգում և չեն աշխատում։ Հաշվի առնելով դա, պետք է… բարեփոխում անցկացնել այդ ոլորտում։
Այն մասին, թե ինչպես են «նոր Հայաստանում» անցկացվում բարեփոխումները, որոնց համար հիմնավորում են ծառայում այնպիսի բառակապակցություններ, ինչպիսիք են «նախկին ռեժիմը», «ժողովրդից թալանած փողեր» և այլն, հիշեցնելը թերևս անիմաստ է։ Բառացիորեն երկու շաբաթ առաջ մենք բոլորս, Բագրատյանն էլ այդ թվում, ականատես դարձանք դատաիրավական համակարգում «բարեփոխումների» մեկնարկին։ Մեկնարկը, ուղիղն ասենք, հակաօրինական էր, հակասահմանադրական, օտարերկրյա գործընկերների կողմից դատապարտված։ Իսկ հետմեկնարկային ժամանակահատվածը պարզապես խոր ճգնաժամի վիճակի բերեց համակարգը։ Թե ինչ կստանանք վերջնագծում՝ վեթինգի, անցումային արդարադատության, մեղավորության կանխավարկածի գաղափարի իրականացումից և իշխանության կողմից դատավորական կորպուսի ընտելացումից հետո, պատկերացնելը դժվար չէ։
Դժվար չէ պատկերացնել և այն, թե ինչ կստացվի «նախկինների դավեր», «ժողովրդի կամք» կարգախոսների ներքո ցանկացած այլ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում։ Չէ՞ որ ակնհայտ է, որ գործող իշխանությունը ցանկացած վերափոխումներ անցկացնում է «ժողովրդի դժգոհության» բուլդոզերով, արդյունքում ստանալով ավերակներ։ Այլ մեթոդներ անցած տարվա ընթացքում ոչ ոք չի տեսել։ Եվ ահավասիկ այդ բուլդոզերը Բագրատյանն առաջարկում է քշել դեպի բանկային ոլորտ։ Ոլորտ, որը չափազանց զգայունորեն է արձագանքում բառացիորեն ամեն ինչին։ Ոլորտ, որը, ի տարբերություն գործնականում մնացած բոլորի, առայժմ հաջողացնում է ցուցաբերել հարաբերական կայունություն։ Նույնիսկ սարսափելի է ենթադրել, թե սոցիալ-տնտեսական ինչ աղետալի վիճակում կհայտնվի երկիրը, եթե բանկային համակարգն էլ ենթարկվի «մարմնական պատժի»։
Ինչ վերաբերում է ներդրողական միջավայրին։ Գուցե Բագրատյանը չի կռահում, սակայն բացահայտ անբարենպաստ ներդրողական միջավայրը կառավարության տնտեսական քաղաքականության, բիզնեսի վրա գործադրվող ակնհայտ ճնշման, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու արդյունքն է։ Ում՝ ում, բայց ԲՀԿ ներկայացուցչին այդ մասին պետք է հայտնի լիներ։ Եվ Բագրատյանի կողմից էլ ավելի ազնիվ կլիներ, որ նախքան երկրում ներդրումային կլիման խթանելու կոչված բանկային ոլորտի բարեփոխումներ առաջարկելը, հարցներ իր կուսակցապետին, թե կներդնե՞ր արդյոք Գագիկ Ծառուկյանը «նոր Հայաստանի» տնտեսության մեջ իր կամ բանկային փողերը։ Ընդգծում եմ, «նոր Հայաստանի» տնտեսության։ Այն տնտեսության, որը ստիպեց հենց նույն Ծառուկյանին իրենց տներն ուղարկել Հրազդանի ցեմենտի գործարանի կոլեկտիվի մի մասին։ Համաձայնեք, դժվար թե այստեղ կարող են դժգոհություններ լինել բանկային ոլորտի նկատմամբ…
Այժմ՝ ինչ վերաբերում է «կեղտոտ փողերին» և նախկին պաշտոնյաների իրականացրած թալանին։ Ահա ուրեմն, Բագրատյանի հիշողության հետ, դատելով ամենից, ինչ-որ բան կարգին չէ։ Այլապես նա կմտաբերեր, որ դեռ մի քանի տարի առաջ ԲՀԿ-ն կոալիցիայում էր, որ այդ կուսակցությունը բարձր պաշտոնների էր ուղարկում իր ներկայացուցիչներին։ Ինքը՝ Բագրատյանն էլ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել։ Ինչևէ, բայց բարգավաճները «նախկին ռեժիմի» լիարժեք մասնակիցներն էին։ Նաև՝ նախկին իշխանության մասը։ Եվ եթե խոսենք թալանված ժողովրդական փողերի ներհոսքի մասին բանկային ոլորտ, ապա ո՞վ ասաց, թե ԲՀԿ ներկայացուցիչներին դա չի վերաբերելու։ Եթե կասկածներ կան, ապա դրանք տարածվում են բոլոր նախկինների վրա։ Եթե բանկային համակարգը ներծծված է նախկինների «կեղտոտ փողերով», ապա բարգավաճների փողերով՝ նույնպես։
Թե հատկապես ինչը ստիպեց Բագրատյանին այդչափ, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններ անել, դժվար է ասել։ Սակայն ակնհայտ է, որ գործող իշխանությանը նա հրամցրեց գաղափար, որի իրականացումը կարող է չափազանց թանկ նստել ոչ միայն իր կուսակիցների, այլև ընդհանրապես երկրի վրա։ Մնում է հուսալ, որ գոնե հակադրվելու ոգով բռնված նրա ընդդիմախոսները՝ ի դեմս «իմքայլականների», ականջ չեն դնի առաջարկին, որը սպառնում է հողին հավասարեցնել պետության կյանքի հերթական ոլորտը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։