ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՄՆ–ԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր: Այս մասին հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։