ԻՍԿ ՀԻՄԱ ՍԵԶՈՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՆ ՉԷ՞
Այս տարի ԿԲ-ի դոլարային պաշարները հասել են 171 միլիոնի։ Ընդ որում երեք օրում ավելացել են 40 մլն դոլարով։ Դա նշանակում է, որ Հայաստանում փողեր են պտտվում, տնտեսության արյունատար անոթները մաքրվել են։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Դիլիջանում անցկացվող «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովում, հաղորդում է News.am-ը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, զուգահեռները մարդկային օրգանիզմի արյունատար համակարգի և երկրի տնտեսական համակարգում դոլարային շրջանառության միջև գեղեցիկ են հնչում և կրեատիվ տպավորություն թողնում։ Փակում ես աչքերդ, ականջներդ և պատկերացնում, թե ինչպես են դոլարները, խոզանակի պես, մաքրում Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների և հարցերի «խոլեստերինից»։ Սակայն հետո աչքերդ ու ականջներդ այնուամենայնիվ բացում ես ու նկատում, մեղմ ասած, տարօրինակ, ոչ այնքան գեղեցիկ, տեղ-տեղ՝ բացահայտ տաղտկալի, տեղ-տեղ՝ բացահայտ տագնապահարույց երանգներ։
Եվ այսպես, ըստ վարչապետի վարկածի՝ հիմնված ԿԲ-ի տվյալների վրա, արժութային պահուստները հասել են 171 միլիոն դոլարի։ Կառավարության ղեկավարը, ցավոք, չնշեց հաշվարկի մեկնակետը, ուստի ծագում է միանգամայն բնական հարց. ի՞նչ նիշից են դրանք հասել 171 միլիոնի մակարդակի։ Պատասխանը փնտրում ենք հենց նույն ԿԲ-ի ավելի վաղ հրապարակած տվյալների մեջ և միանգամից տեսնում, որ ընթացիկ տարվա սկզբին Կենտրոնական բանկի արժութային պահուստները կազմել են մոտ 1,9 միլիարդ դոլար։ Եթե ներկայումս դրանք հասել են 171 միլիոնի, ապա դա ոչ այլ ինչ է, քան աղետալի անկում, կրճատում գրեթե 10 անգամ։ Այ այստեղ ցանկություն է առաջանում նորից փակել աչքերն ու ականջները…
Թեև աղոտ հույս է մնում, որ Փաշինյանը «ԿԲ-ի դոլարային պաշարներ» ձևակերպման տակ այնուամենայնիվ նկատի ուներ ինչ-որ այլ բան։ Կամ էլ, ինչն ավելի հավանական է, սխալմամբ նշել է ոչ այն թիվը, ճիշտ չի հաշվարկել զրոների քանակը, ակամա կրճատելով ներկայացված ցուցանիշը 10 անգամ։ Դե, ո՞ւմ հետ չի պատահում։ Սխալվեց մարդը։ Եվ ընդհանրապես մեր վարչապետը թվերի հետ չունի (և սա բնավ ոչ առաջին, ոչ միակ օրինակն է)։ Ճիշտ է, եթե հաշվի առնենք, որ կառավարության ղեկավարը ելույթ էր ունենում գործարար-համաժողովում, որտեղ հավաքվել էին հաշվել կարողացող մարդիկ, ապա սխալը, ուղիղն ասենք, բավական լուրջ է։
Թեպետ, շատ ավելի լուրջ սխալ է այն, որ վարչապետն ընդհանրապես սկսեց խաղարկել այդ ցուցանիշը, իր կարծիքով՝ դրական տնտեսական միտումների համատեքստում։ Նախ՝ այն պատճառով, որ արժութային պահուստների նույն այդ բավարար ծավալը բնավ չի նշանակում, թե այդ փողերը շրջանառվում են երկրի տնտեսության մեջ։ Դրանք պահուստներ են, որոնք, օրինակ, թույլ են տալիս ԿԲ-ին անհրաժեշտության դեպքում ինտերվենցիաներ իրականացնել արժութային շուկայում, խուսափել արժույթի պակասուրդից, դրանով իսկ ապահովելով կայունությունն այդ շուկայում։ Դա յուրօրինակ անվտանգության բարձիկ է հայկական դրամի համար, ապահովագրում վերջինիս փլուզումից՝ երկրում արժույթի ներհոսքի էական կրճատման դեպքում, ենթադրենք, արտահանման, տրանսֆերտների, օտարերկրյա ներդումների՝ երկիր մտնող արժույթի հիմնական աղբյուրների ծավալների անկման պատճառով։ Ուստիև, կրկնեմ, դրանք այն փողերը չեն, որոնց շրջանառությունն անմիջականորեն ազդում է երկրի տնտեսության մեջ «արյան շրջանառության» բարելավման վրա։ Այդ ազդեցությունը կարող է լինել միայն անուղղակի։ Եվ առավելևս «անհատական ջանքերի հաջողությունների» (ինչի մասին խոսում էր կառավարության ղեկավարը) կապակցումը ՀՀ ԿԲ արժութային պահուստների հետ, դժվար թե տեղին է։
Երկրորդ, այն, ինչը վարչապետը փորձում է ներկայացնել որպես նվաճում, իրականում այդպիսին չէ։ Արժութային պահուստների աճն ու կրճատումը, հենց նույն ԿԲ-ի հավաստմամբ, կապված են սեզոնային գործոնի հետ։ Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա սկզբին արձանագրվել է ԿԲ պահուստների ծավալների 11 տոկոսանոց անկում։ Մեկնաբանելով այդ իրավիճակը, ԿԲ մամլո քարտուղարը հայտարարեց. «Այդպիսի ֆինանսական շարժերը սեզոնային բնույթ են կրում։ Այդ սեզոնայնությունը արտահայտվում է և՛ տարեվերջին, և՛ տարեսկզբին։ Եթե մոնիտորինգ անենք անցած տարվա վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ այն ժամանակ էլ սկզբում արժութային պահուստները կրճատվել են, բայց հետո տարվա ընթացքում՝ զգալիորեն ավելացել»,-ասաց Հարություն Բերբերյանը «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում, հավելելով, որ հնարավոր են այդ թվերը շահարկելու, հասարակությանը մոլորության մեջ գցելու փորձեր, բայց փաստը մնում է փաստ։
Համաձայնեք, եթե արժութային պահուստների կրճատման վերաբերյալ բացասական գնահատականները՝ առանց հաշվի առնելու սեզոնային գործոնը, համարվում են թվերի շահարկում, ապա նույնպիսի շահարկում են նաև դրական գնահատականները։ Եթե նկատի առնենք նույն այդ սեզոնային գործոնը, ապա Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թվերը պարզապես, ինչպես ասում են, ոչ մի բանի մասին են… Եվ առավելևս՝ ոչ այն մասին, թե ի՜նչ հիանալի է, որ երկրի տնտեսության մեջ «փողեր են պտտվում», որ «արյունատար անոթները մաքրվել են»։
Այո, նման ձևակերպումները գուցե ոմանց համար կրեատիվ ու գեղեցիկ են հնչում, բայց ըստ էության դրանք չեն արտացոլում իրական պատկերը։ Քանի որ տնտեսության համար կարևոր է ոչ թե այն, որ պահուստային փողերը պարզապես պտտվում են, այլ այն, որ պտտվեն ներդրումային փողեր, որոնք ապահովում են արտադրության զարգացումը, զբաղվածության խնդիրների լուծումն ու տնտեսական աճը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 18:22
Депутат от фракции "Гражданский договор", зампред комиссии по экономическим вопросам НС Бабкен Тунян призвал не верить показателям Национального статистического комитета Армении по сельскому хозяйству, передает АРКА. "Я не считаю себя экспертом в сфере сельского хозяйства, но насколько смог ознакомиться с темой, мы должны очень осторожно говорить о сельскохозяйственных показателях. Те показатели, которые сейчас публикует Статистический комитет, принимать за "чистую монету" не стоит. Мы не знаем в действительности, что является нашим сельским хозяйством. У человека во дворе могут быть несколько деревьев и пара коров, и мы это включим в сельское хозяйство", - сказал депутат, комментируя в интервью ОТА вопрос о том, что в последние годы сфера сельского хозяйства в Армении не росла.
-
2024-11-22 09:35
Согласно данным статистического комитета РА, в третьем квартале текущего года ВВП Армении вырос на 17% по сравнению с тем же периодом прошлого года. Цифра, в принципе, выглядит вполне себе приличной. Но здесь есть небольшой нюанс.
-
2024-11-21 09:47
18 ноября с.г. в ходе 79-й сессии Генеральная Ассамблея ООН приняла резолюцию о сотрудничестве между Организацией Объединенных Наций и Организацией Договора о коллективной безопасности. В документе подчеркивается, что ОДКБ вносит значительный практический вклад в укрепление своего миротворческого потенциала и системы региональной безопасности и стабильности, противодействия терроризму и организованной транснациональной преступности, борьбе с незаконным оборотом наркотиков и оружия, неупорядоченной миграцией и торговлей людьми и ликвидации последствий природных и техногенных катастроф, что содействует реализации целей и принципов Организации Объединенных Наций. Генеральная Ассамблея предложила Генеральному секретарю ООН и впредь проводить регулярные консультации с Генеральным секретарем ОДКБ в рамках двусторонних контактов и форумов различных форматов. ООН и ОДКБ продолжат взаимодействие в интересах последовательной и всеобъемлющей реализации Глобальной контртеррористической стратегии ООН.
-
2024-11-20 10:01
Правительство Армении разрабатывает новое налоговое законодательство. Об этом на заседании Национального Собрания Армении во время обсуждения проекта госбюджета на 2025 год заявил 14 ноября премьер-министр республики Никол Пашинян, передает News.am. По мнению премьера, нынешнее законодательство не учитывает интересы страны и даже имеет антигосударственную направленность. Оно, как считает Пашинян, не позволяет собрать необходимый объем налогов. «В действующем Налоговом кодексе Армении действуют льготные налоговые режимы, которые никак не стимулируют у бизнеса желание зарабатывать больше. И как бы неприятно это ни звучало, но только таким словом можно назвать льготный налог с оборота», – сказал глава правительства. Льготы, по его мнению, носят массовый и нецелевой характер.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-18 07:20
2019 թվականի օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է News.am-ը։
-
2019-08-12 17:24
Վաղեմի հնարք կամ Ինչպե՞ս վերլուծել փաստերը, եթե դրանք չկան «Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետից պահանջել է հրապարակել 2014 թվականի գաղտնի փաստաթուղթը՝ Հայաստանում գործերի իրական վիճակի մասին։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Արթուր Ղազինյանը, իր կուսակցությունն այդ փաստաթղթի մասին Փաշինյանի պատմածը կհամարի հերթական սուտ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական հայտ է ներկայացրել կառավարությանը՝ փաստաթղթի պատճենն իրեն տրամադրելու խնդրանքով։
-
2019-08-06 07:58
Այս երկու հաղորդագրությունները հայտնվեցին մեկ օր տարբերությամբ։ Սկզբում տնտեսագետ Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ պարբերականներից մեկին տված հարցազրույցում դժգոհեց, որ վարչապետը չի հետաքրքրվում փորձագիտական հանրության կարծիքով և նրան պետք չեն տնտեսագետ գիտնականների խորհուրդները։
-
2019-07-27 10:42
Սուրեն Խաչատրյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականի հունիսին: Սուրենը ծնվել և մեծացել է Երևանում, բայց նրա ընտանիքը տեղափոխվել էր ԱՄՆ` ցանկանալով որդու համար ապահովել ավելի լավ ապագա: Ու քանի որ Սուրենի քույրը և մի քանի այլ ազգական արդեն իսկ բնակվում էին ԱՄՆ-ում, այդ քայլը քիչ թե շատ հիմնավորված էր: Սուրենի ընտանիքը հաստատվեց Կալիֆոռնիայի Սան Խոսե քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխվող հայերի համար այնքան էլ ստանդարտ ընտրություն չէր: Այս մասին հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։