Последние новости

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, ԵՎՍ ՄԵԿԸ, ԷԼԻ ՄԵԿԸ…

2016 թվականի Ապրիլյան պատերազմի մանրամասների բացահայտման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարելուց շատ չանցած պարզվեց, որ այն գլխավորելու է Պաշտպանության և անվտանգության հարցերի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Այդ անձնավորությունը բավական հայտնի է և քաղաքականության մեջ նշմարված։ Զուր չէ, որ քաղաքական կյանքի ևս մեկ վետերան, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը «Իրավունք» թերթում տեղնուտեղը արձագանքեց այդ նշանակմանը, առաջարկելով ստեղծել ևս մեկ, անհատական հարցով հանձնաժողով՝ Ա.Քոչարյանի կենսագրությունը քննելու համար, որպեսզի դա պարզի 1994-1996 թվականներին վերջինիս իրականացրած թալանի մասշտաբները, երբ նա ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն էր աղետի գոտում։ Նույն այդ թեմային է նվիրված Գյումրիից Հասմիկ Մելքոնյանի դեռևս փետրվարի 12-ին սոցցանցերում զետեղած «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» նյութը։

Եթե շատ համառոտ, այդ նյութում արտացոլվում է, թե ինչպես էր Վազգեն Սարգսյանի թեթև ձեռքով Գյումրիում «պետ» նշանակված Ա.Քոչարյանը, գունեղ մականուններ կրող իր մերձավորներով շրջապատված, տեր ու տիրակալի պես շրջում ավերված քաղաքի փողոցներում, ահաբեկելով անտուն մարդկանց։ Անուն առ անուն նշվում է պաշտոնյաների քառյակը (Մարկարով, Չիֆթալարյան, Պոլոնսկի, Ա.Քոչարյան), որը հարստություն դիզեց շինանյութերի և տեխնիկայի թալանի հաշվին։ Իսկ բացի այդ, հնչում են որոշ անեծքներ։

Դրանք (անեծքները) արդեն բացարձակապես ժողովրդավարական չեն, մանավանդ «համընդհանուր սիրո և համերաշխության» մթնոլորտում, որ մեկ տարի առաջ հաստատվեց «հեղափոխական» Հայաստանում։ Այնպես որ չեմ մեջբերի Հ.Մելքոնյանին, ինքներդ կարդացեք նրա գրառումները, դրանք կան նաև մի շարք լրատվական կայքերում։ Միայն հիշեցնեմ, որ Անդրանիկ Քոչարյանը 2008-ի նոյեմբերից մինչև 2009-ի հունիս ընդգրկված էր նաև 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված փաստահավաք խմբում։ Այն բաղկացած էր 5 մարդուց։ Երկուական՝ կառավարող կոալիցիայից (իրավագետներ Ռոբերտ Ավագյան, Գևորգ Թովմասյան) և ընդդիմությունից (իրավաբաններ Անդրանիկ Քոչարյան՝ ՀԱԿ-ից, Սեդա Սաֆարյան՝ «Ժառանգությունից»), ինչպես նաև խմբի ղեկավարը՝ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը։

Այդ մարդիկ անցկացրեցին բազմաթիվ նիստեր, ծանոթացան քրեական գործի ահռելի քանակության նյութերի, տեսաժապավենների, արձանագրությունների։ Խմբի յուրաքանչյուր անդամի մոտ ձևավորվեց իր սեփական կարծիքը։ Տեսակետները հաճախ չէին համընկնում, իշխանական և ընդդիմադիր անդամների միջև հարաբերությունները վատթարանում էին։ Ի վերջո Վ.Ստեփանյանի հեռանալուց հետո խումբն աստիճանաբար դադարեցրեց իր գործունեությունը։ Բայց դրա անդամներն ակտիվորեն արտահայտում էին սեփական դիրքորոշումը։ Ամենից շատ ջանում էին Ա.Քոչարյանն ու Ս.Սաֆարյանը։ Իսկ Ռոբերտ Ավագյանը 2010 թվականին հրապարակեց «Արդարադատության հարցեր» գիրքը՝ 750 էջ ծավալով, որից 500-ը նվիրված է խմբի գործունեությանը։

Պետք է արժանին մատուցել Ռոբերտ Զավենովիչին, որը ներկայացրել է ոչ միայն խմբի տնօրինության տակ հայտնված նյութերը, այլև մեծ քանակությամբ հրապարակումներ տարբեր թերթերից, հեռուստահաղորդումների տեքստեր։ Ընդ որում ընդդիմադիր տեսակետն այդ հոսքի մեջ ներկայացված է բավական լայնորեն։ Ոչ այն պատճառով, թե Ավագյանը նույն կարծիքին է։ Այլ որպեսզի ընթերցողը կարդա, համադրի, մտորի և իր եզրահանգումներն անի։ Բազմաթիվ նյութերում չափազանց հաճախ ու անառարկելի տոնով հնչում է Անդրանիկ Քոչարյանի ձայնը։ Նրա նկատառումներին իր փաստարկներն է հակադրում «Մարտի 1-2»-ի հարցով քննչական խմբի ղեկավար Վ.Հարությունյանը։ Բանավեճը, իհարկե, բարդ ու ազարտ հարուցող բան է։ Յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել, իսկ դրա համար հաճախ գործի են դրվում ցանկացած հնարքներ։

Ավագյանը տարբեր տառատեսակներով ներկայացնում է Քոչարյան-Սաֆարյան տանդեմի և քննչական խմբի դիրքորոշումները։ Համեմատում ես և միանշանակորեն որսում, թե որի մեջ է ավելի շատ տրամաբանությունն ու հավաստիությունը։

Ես չեմ պատրաստվում իմ եզրահանգումները ներկայացնել որևէ մանրամասնության շուրջ կոնկրետ առարկայական վեճով, քանի որ լրագրային էջում դրա համար ո՛չ տեղ կա, ո՛չ էլ իմաստ։ Պարզապես որպես հանրագիտական ձևաչափի այդ 500 էջերը հաղթահարած մարդ՝ ցանկանում եմ նախազգուշացնել անիրազեկ կամ մանրամասները մոռացած հանրությանն այն մասին, որ այն ամենը, ինչ այսօր սենսացիոն տեսքով ջանում են մատուցել հասարակությանը, խմբի աշխատանքի ընթացքում քննարկվել է։ Իսկ այժմ դոզավորված մտցվում է միամիտ գլուխներ՝ իբրև օրենքի նոր, անկաշառ ծառաների իրականացրած մերկացումներ ու բացահայտումներ։ Դատարկախոսություն է այդ ամենը։ Որովհետև արդեն հնչեցված և ապագա «նորությունները» հանգամանորեն ուսումնասիրվել են նախագահ Ս.Սարգսյանի ստեղծած խմբի կողմից։ Այնպես որ նորը իսկապես լավ մոռացված հինն է։ Եվ դա հասկանալու համար պետք չէ նոր հանձնաժողովներ ստեղծել (դրանց կազմում ներառելով հին սերնդի դեմագոգներին)։ Ավելի լավ է կարդալ նախկին հանձնաժողովների հաշվետվությունները։

Սա ասելով նկատի ունեմ «Մարտի 1»-ը։ Բայց չէ՞ որ մեր խոսակցությունը սկսվեց Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովից։ Թամաշաների մոլուցքով բռնված իշխանությունների սույն նոր մտահղացումը դուրս է գալիս նույնիսկ այն ամենի շրջանակներից, ինչին մեզ վարժեցրել են մեկ տարվա ընթացքում։ Դեռևս Ն.Փաշինյանի և յուր համախոհների իշխանության գալուց առաջ ու դրանից հետո ինձ վիճակվել է բազմիցս գրել այն մասին, որ նոր թիմի բոլոր քայլերը տանում են դեպի հասարակության պառակտում։ Եվ այդ նպատակաուղղված ջանքերն արդեն ահռելի վնաս են հասցրել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Ով չի տեսնում, թող ավելի լայն բացի աչքերը։ Հիմա էլ ահա Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հետ կապված ևս մեկ խելագար նախաձեռնություն պատերազմող երկրում, այն էլ մի մարդու գլխավորությամբ, որի փաստարկները «Մարտի 1»-ի վերաբերյալ բանավեճում (Ռ.Ավագյանի գրքում) ընդդիմախոսները բացահայտ անվանում են «ամենաիսկական ցինիզմ և անպատկառ սուտ»։

Այդ ի՞նչ «ազատ թեմայով շարադրություն» է ռազմական գործի խորհրդարանական կորիֆեյների համար։ Առանձին նիստերի դռնփակ լինելու հավանականության մատնանշումը բնավ չի բացառում կարևորագույն տեղեկատվության արտահոսքի վտանգը։ Այսօրվա իշխանավորների «պրոֆեսիոնալիզմի» գինը մենք գիտենք ոչ միայն ղազախստանյան «Բելովեժսկայա պուշչա»-ի մասին բալլադով։ Մտամուխ եղեք։ Ինչի՞ համար ենք մենք այսօր ուզում խորանալ 2016-ի ապրիլի մեջ։ Որ ո՞ւմ բանակը հզորացնենք։ Չէ՞ որ դրանով բարոյալքման վտանգի ենք ենթարկում երկրի միակ կառույցը, որը դեռ չի պառակտվել։ Ուզում եք ճամփորդել Ապրիլյան պատերա՞զմ։ Դե, իսկ եթե հընթացս ընկնեք հուլիսյանի կամ օգոստոսյանի մե՞ջ։ Ո՞վ է դա կասեցնելու։ Ա.Քոչարյանի հանձնաժողո՞վը։

Չդիպչե՛ք բանակին։ Նա և միայն նա է մեր ապավենը։ Ուրիշ ոչ ոք մեր համար արյուն չի թափի։ Իսկ եթե հանկարծ արդյունքում ինչ-որ բան այնպես չդասավորվի, ես ոչ մեկին, սկսած ինձանից, չեմ նախանձում։ Չէ՞ որ հետո կրկին հարկ կլինի հանձնաժողովներ ստեղծել, պարզել, գուցե նույնիսկ ծանուցումներ ուղարկել բացականերին, փնտրել նրանց։ Անշուշտ կգտնեն։ Երկրագունդը փոքր մոլորակ է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ИСТОРИЯ АРМЯНСКОЙ ФОТОГРАФИИ
      2024-11-05 09:54

      Начинается она с середины XIX века, когда братья из семейства Абдулла (Абдулян) открыли в Османской Турции фотостудию. Вскоре они были назначены придворными фотографами султана, с 1867 года о трех братьях заговорила европейская публика. А как было в Ереване?

    • ЧТОБЫ ВАША ГОЛОВА БОЛЕЛА О ДРУГОМ...
      2024-11-04 09:52

      Когда примитивный провинциальный политический пустозвон пришел в мае 2018-го на волне, поднятой большей частью соблазненной популистскими обещаниями молодежью, к вожделенной власти, люди постарше полагали, что эйфория продлится недолго. Ведь встав у руля страны, ты должен каждым своим шагом реально доказывать, что правишь лучше прежних. И доказательства эти начинаются с безопасности страны, доходя до кошелька поверивших обещаниям граждан. За 30 предыдущих лет (1988-2018) мы пережили огромное количество катаклизмов, надорвались, устали от побед и поражений, властной правды и кривды, обессилели в своем практически политическом одиночестве. Поэтому часть поверила в посулы "всенародного" премьера и ждала результатов. Дождалась?

    • ШКОЛА "АРАМЯН-УНКУЯН" В СТАМБУЛЕ
      2024-10-31 10:19

      Различные армянские школы, функционирующие в Стамбуле, берут свое начало с конца XIX века. Одной из них является школа "Арамян-Ункуян". Поблизости от церкви Сурб Такавор еще в 1858 году открылась школа "Хамазаспян-Мурадян". В ее двух частях раздельно обучались мальчики и девочки. Число учеников росло, поэтому решили расширить территорию.

    • НИКОЛАЙ БУНИАТЯН - АРХИТЕКТОР ГОСТИНИЦЫ "ИНТУРИСТ"
      2024-10-21 09:48

      В первой половине XX века многие ключевые здания Еревана были созданы Александром Таманяном и Николаем Буниатяном. Постройки Буниатяна отличались от таманяновских, в которых было больше неоклассицизма и конструктивизма. Стиль Буниатяна восходил к классическим образцам эстетики. Одним из таких примеров является гостиница "Интурист" на ул. Абовяна, позже названная "Ереван".

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ