Գառնիկ Իսագուլյան. 2 օր խնդրել եմ, որ ինձ ազատեն աշխատանքից
Գառնիկ Իսագուլյանն ազատվել է Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` տեղեկացնելով, որ ազատման դիմում է ներկայացրել Բակո Սահակյանին:
«2 օր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին խնդրել եմ, որ ինձ ավելի ազատ կարգավիճակ տա՝ ազատելով աշխատանքից, բայց պայմանով, որ դա չի ազդելու մեր հարաբերությունների վրա։ Դեպքերը զարգանում են մեզ համար ոչ ցանկալի արագությամբ ու ուղղվածությամբ, և ես այս վիճակն այլևս չեմ կարող հանդուրժել։ Իմ հրաժարականով ոչինչ չի ավարտվում, Արցախում չկա մի ղեկավար, որի հետ աշխատած չլինեմ, և անկախ նրանից՝ ես պաշտոն կզբաղեցնեմ, թե ոչ, Արցախն ինձ համար թիվ մեկ խնդիրն է»,– ասել է Իսագուլյանը։
Նա նշել է, որ պաշտոնից ազատվելուց հետո այլևս կաշկանդված չի լինի, և Հայաստանի մտահոգ պաշտոնյաների համար կսկսվեն «դաժան օրեր», քանի որ, նրա համոզմամբ, Հայաստանի և Արցախ հարաբերություններում երբեք ավելի վատ վիճակ չի եղել, քան այսօր կա, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
«Հայաստան–Արցախ հարաբերությունները գնալով վատթարանում են, ինչի մեղավորը ՀՀ վարչապետն է։ Դրա համար ես այդ պաշտոնում չեմ կարող գործողություններ իրականացնել։ Ո՞վ է տեսել՝ երկրի թիվ մեկ ղեկավարը երեխու նման խռովի։ Ո՞նց կարող է մայիսի 9–ին Արցախ այցելելուց հետո 2 երկրների ղեկավարների միջև այլևս ոչ մի շփում չլինել»,– ասել է նա։
Հայաստանի քաղաքական ղեկավարի հայտարարությունը, թե Արցախն անկախ է և պետք է ինքնուրույն բանակցի, Իսագուլյանի համար անհասկանալի է այն պայմաններում, երբ նույն այդ ղեկավարությունը միջամտում է Արցախի ներքին հարցերին։
Գառնիկ Իսագուլյանի խոսքով` այսօր գերխնդիրը Արցախի անվտանգությունն է, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-24 18:52
Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։
-
2021-04-02 08:54
Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
-
2019-09-20 16:53
․..Եվ կրկին՝ աղմուկ հանած հրաժարականների մասին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ վարչապետը դժգոհ էր, թե ինչպես են իրենց աշխատանքը կատարում Վանեցյանը և Օսիպյանը։ Բայց գեներալների հանդեպ հարգանքից դրդված, որոնց հենց ինքն էր վերջերս շնորհել այդ կոչումը, առաջարկել է նրանց, որ իրենց ձեռքով ազատվելու դիմում գրեն, ինչն էլ նրանք արեցին…
-
2019-09-17 09:34
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է.