Последние новости

Ավետիք Քերոբյան․ Նոր պայմանագրեր են նախատեսված

«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի և Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել և նախատեսում են ևս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը:

«Հիմա տեխնիկական համագործակցությունն անչափ դինամիկ է զարգանում, Ռուսաստանի հետ ստորագրվել են և նախատեսվում են ստորագրել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների նոր պայմանագրեր: Դե, որպես Ռազմաարդյունաբերական կոմիտե՝ մենք զբաղվում ենք այդ համագործակցության ռազմաարդյունաբերական ասպեկտով: Մենք Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկությունների միջև կապերի զարգացման մշակումներ ունենք, և արդեն այս ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլեր կան»,- հայտարարեց նա:

Քերոբյանը խոսել է նաև արտադրանքի մասին, որը Հայաստանը համաժողով է բերել՝ «Պատիրոտ» կենտրոն: Նրա խոսքով՝ երկրի վահանակին ներկայացված են Հայաստանի ՌԱՀ ընկերությունների քառորդ մասը:

«Ներկայացված է ամենատարբեր սպեկտրի արտադրանք՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահաբաճկոններ, զինվորական կոշիկ), հրազեն, ռազմամթերք, ներկայացված է նաև միանգամայն նոր տեխնիկա՝ ջերմատեսներ, օպտիկա, լազերային և ռադիոտեղորոշման սարքավորումներ»,- նշեց Հայաստանի ՌԱՀ նախագահը:

Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանը համաժողովը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղ կարելի է տարբեր երկրների հետ միջազգային համագործակցության մասին պայմանավորվել:

««Բանակ» համաժողովը մենք դիտարկում ենք որպես ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման առավել արդյունավետ միջոց ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև այն երկրների հետ, որոնք ավանդաբար մասնակցում են այս համաժողովի աշխատանքներին: Ապագայում պարտադիր մտադիր ենք մասնակցել այս համաժողովի հետագա աշխատանքներին, և ակնկալում ենք «Բանակի» ձևաչափի հետագա զարգացումը»,- ասել է Ավետիք Քերոբյանը:

«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովն անցկացվում է հունիսի 25-ից հունիսի 30-ը ԶՈՒ «Պատրիոտ» կենտրոնում Կուբինկա օդանավակայանում և Ալաբինո զորավարժարանում, ինչպես նաև բոլոր ռազմական շրջաններում և Հյուսիսային նավատորմում, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Աշխատանքային հանդիպում Սանկտ Պետերբուրգում
      2019-09-07 09:30

      Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:

    • Ի՞ՆՉ Է ՆԿԱՏԻ ԱՌՆՎՈՒՄ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԱՍԵԼՈՎ
      2019-09-03 19:51

      ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։ «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։

    • Քննարկել են փոխգործակցության հեռանկարները
      2019-07-02 07:50

      Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 1-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

    • Քննարկել են ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
      2019-06-19 20:25

      Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: