Տիգրան Ավինյան․ Առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը
Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Ավինյանի խոսքով` կլիմայի փոփոխությունն արմատապես ազդում է Հայաստանի լանդշաֆտի վրա:
«Կլիմայի փոփոխությունից ամենաշատը տուժել է Սևանա լիճը: Ջերմաստիճանի բարձրացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ առկա է Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկարը», - ասել է Ավինյանը:
Փոխվարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ:
«Առաջին հերթին մենք փորձում ենք լճի մակարդակը բարձրացնել մոտ 6 մետրով, ինչը նշանակում է, որ մեզ լճում ավելի շատ ջուր է անհրաժեշտ», - նշել է նա:
Դրա շնորհիվ, նրա խոսքով, սառը ջրի մակարդակն ավելի ցածր կլինի, ինչը թույլ կտա Սևանը որպես լիճ պահպանել, համենայնդեպս մոտ ապագայում:
«Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում է թե բուսական և թե կենդանական աշխարհը», - հավելել է նա:
«Կարծում եմ, որ Հայաստանում երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև այն չի հարվածել երկրի հենց սրտին: Այժմ հասկանում ենք, որ դա շատ լուրջ հարց է: Բնապահպանական խնդիրները, ցավոք, անդառնալի ազդեցություն ունեն: Հետևաբար, մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ հարցերի վրա», - ընդգծել է Ավինյանը, տեղեկացնում է aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 05:09
В первую очередь мы должны констатировать, что Азербайджану удалось создать международный консенсус по так называемому «Зангезурскому коридору». Об этом в беседе с Новости Армении – NEWS.am заявил научный сотрудник исследовательского центра «АПРИ Армения» востоковед Сергей МЕЛКОНЯН.
-
2025-07-16 05:00
Политическая сила бизнесмена Самвела Карапетяна может мобилизовать ту часть общества, которая разочарована как в действующей власти, так и в оппозиции. Об этом заявил в интервью Sputnik Армения политтехнолог Виген АКОПЯН.
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-17 08:13
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպեց Երևան-Սևան մայրուղին արգելափակած ցուցարարների հետ։
-
2019-07-02 15:05
Չնայած անհրաժեշտ բոլոր ծրագրերը մշակված են, սակայն մեր չկանխամտածված գործողություններով Սևանն առայժմ տանում ենք ոչնչացման։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով լճի՝ կրկին «ծաղկելու» և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 սանտիմետրով իջնելու փաստերին։
-
2019-04-25 15:00
Անթույլատրելի է Սևանում ձկնորսության իրավունք տալ առանց նրա պաշարների գնահատման: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին Գիտությունների ազգային ակադեմիայի Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, տեղեկացնում է NEWS.am-ը: