Փոստանջյան․ Իջևանում մենք դարձանք սոցիալական բունտի վկաները
Իջևանում մենք դարձանք սոցիալական բունտի վկաները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ անկարգություններն արդյունքն են այն բանի, որ իշխանությունները չեն կատարել իրենց տված խոստումները։ «Ավելին, երկրում հետընթաց է գրանցվել։ Այս պայմաններում սոցիալական պայթյունն անխուսափելի էր։ Առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են, չկան նոր աշխատատեղեր, շարունակվում է կապիտալի արտահոսքը, չկան խոշոր ներդրումներ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա լուրջ խնդիր է երկրի համար, այդ թվում աշխարհաքաղաքական հետևանքների տեսակետից։
Փոստանջյանն ընդգծել է, որ եթե նախկինում իշխանությունների ճնշումն ուղղված էր քաղաքական ընդդիմախոսների դեմ, ապա հիմա այն ուղղված է սեփական ժողովրդի դեմ։ «Պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ օրենքի տառին համապատասխան։ Դա վերաբերում է ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց իշխանությունները ձախողվել են հենց այն հարցում, որ մեղավորներին պատասխանատվության չեն կանչել օրենքով, այլ ընտրովի։ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն ինչ , որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերածվի քաղաքականապես հետապնդվող անձի»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը։
Զարուհի Փոստանջյանը բացատրել է, որ, չնայած հայտարարություններին և սոցիալական բունտի ճնշմանը, իշխանություններն այնքան ռեսուրս չունեն, որպեսզի հաջողություն գրանցեն։ «2018-ին մենք դարձանք համաժողովրդական ճնշման վկաները, որը իսկական հեղափոխություն չէր, քանի որ Նիկոլ Փաշինյանը իրականում չցանկացավ հրաժարվել կառավարման նախկին համակարգից»,- ամփոփել նա։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների, որոնք փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, և ոստիկանության միջև հուլիսի 17-ի երեկոյան տեղի են ունեցել բախումներ։ Ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, իսկ ակցիայի մասնակիցները չեն ենթարկվել նրանց։ Նրանք պահանջում են իջեցնել անտառահատման թույլտվության սակագինը։ Բախումների փաստով հարուցվել է քրեական գործ, 13 մարդ կալանվել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-08 21:26
Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։
-
2020-12-22 18:26
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։
-
2020-08-31 18:52
Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։
-
2019-10-03 12:38
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետ բերել համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին, որի լիազորություններն ըստ իրենց, ապօրինի դադարեցվել են և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: