Հրայր Ազիզբեկյան․ Գիտությանը շատ մեծ հարված են հասցրել
«Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն որևէ լուծման տարբերակ չեն ստացել։ Հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։
«Հիմնադրամը լուծարեցին, հավանաբար, ունեին բավարար հիմքեր, բայց դրանից հետո պետք էր շատ արագ կազմակերպել՝ դրա փոխարինումը մեկ այլ խողովակով։ Այս 1 տարվա ընթացքում գիտությանը շատ մեծ հարված են հասցրել, դա մտահոգիչ է։ Այդ խողովակը պետք է շտապ գործարկել»,- ասաց Ազիզբեկյանը։
Նա պատմեց, որ տարբեր բաժինների երիտասարդ գիտնականներից կազմվում էր խումբ, և իրենց կողմից թափանցիկ կերպով ներկայացվում էր, թե ստացված գումարը՝ որտեղ և ինչպես է ծախսվում։ Նրա խոսքով՝ մինչև վերջին 1 տարին, բավականին մեծ համբավ է ձեռք բերել ծրագիրը. «Հիմա երիտասարդները գալիս են, հետարքրքվում են, դիմում են ինձ՝ արդյոք ես ունեմ տեղեկություն, թե ինչո՞ւ չի աշխատում ծրագիրը, կամ ե՞րբ կսկսի աշխատել։ Այս 1 տարում դա շատ մեծ հարված եղավ երիտասարդությանը։ Կար մի բան, որ ստաբիլ էր, որին վստահում էին, բայց չգիտես՝ ինչու, անհասկանալի պատճառներով, դա սկսեց չաշխատել, քանի որ այդ ֆինանսավորումը ուղղվում էր ինչ-որ հիմնադրամի կողմից»։
Գիտնական Սուսաննա Գևորգյանն էլ պատմեց, որ այդ ծրագիրը հնարավորություն էր տալիս երիտասարդ գիտնականներին միջազգային գործուղումների մասնակցել, խրախուսում էր ազդեցության գործակցող հոդվածների տպագրությանը, սարքերի, նյութերի ձեռք բերման հնարավորություն էր տալիս. «Այս տարի ես հնարավորություն ունեցա դասընթացի մասնակցելու արտերկրում, մասնակի ֆինանսավորում էի ստացել, հետևաբար, մյուս մասը կարող էի դիմել ԵԳԱԾ-ին, որպեսզի ստանամ մյուս մասի աջակցությունը, բայց քանի որ ծրագիրը չէր գործում, հնարավորություն չունեցա։ Որոշեցի բարձրաձայնել խնդիրը, գուցե ինչ-որ լուծում ստանար, իմ նման էլի գիտնականներ կային, որոնք նման հրավերներ էին ստացել։ Քննարկումներ անցկացրինք «Գիտական համայնք» խմբում, և որոշեցինք դիմել նախարար Արայիկ Հարությունյանին։ Ուղարկեցինք մեր նամակը, իրականացրինք նաև ստորագրահավաք, որին մասնակցեցին ավելի քան 200 գիտնական։ Մեզ պաշտոնական նամակով պատասխանեցին, որ բարձրաձայնված հարցը քննարկման փուլում է, սակայն մինչև օրս ոչ մի լուծում չի տրվել»։
Սուսաննա Գևորգյանի խոսքը շարունակեց անդամներից Աստղիկ Զորյանը՝ պատմելով, որ անդամները հանդիպում են ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ. «Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ փուլում է այդ հարցը, մեզ ասացին, որ սպասենք, քանի որ ՀԵՀ-ի հետ կապված խնդիրներ կան։ Եթե առաջ ունեին հնարավորություն մասնագիտական իրենց կոնֆերանսներին մասնակցելու, որոնք, ի դեպ՝ հնավորություն են տալիս կապեր ձեռք բերել արտերկրի գործընկերների հետ, հիմա 1 տարի է, որ գիտնականները զրկված են այդ հնարավորությունից»։
Աստղիկ Զորյանն ասաց, որ ԵԳԱԾ-ի ղեկավար մարմինը բացառապես կամավորական գործունեություն է ունեցել, և հիմա իրենց միակ ֆինանսավորման աղբյուրը մնացել է Գիտության պետական կոմիտեն. «Հիմա մենք հնարավորություն չունենք մասնակցելու մրցույթների, իմանալ հաղթողներին, քանի որ չկա ֆինանսավորում։ Ամբողջությամբ պարալիզացված ենք», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 06:11
Азербайджанский дипломат задержан у торгового центра в районе Сарыйер в Стамбуле. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-11-23 06:08
Премьер-министр Армении Никол Пашинян в интервью ОТА заявил, что собирается назначить замгенпрокурора Артура Погосяна на пост главы Следственного комитета.
-
2024-11-23 06:04
В этом году по всему миру был убит 281 сотрудник гуманитарных организаций, что делает 2024 год самым смертоносным годом для гуманитариев, заявили в руководстве ООН, сообщает AFP.
-
2024-11-23 06:01
Президент России Владимир Путин объявил о начале серийного производства новейшей ракетной системы "Орешник".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-15 15:41
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։
-
2019-08-14 19:30
Araratnews.am-ը գրում է. «Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային Ժողով՝ տեղեկանալու, թե 5 մլն դրամ գումարը Վարդավառի տոնին ինչպե՞ս է ծախսվել: Մենք նաև խնդրել էինք ԱԺ աշխատակազմին պարզաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է ԱԺ-ը ֆինանսավորել այս տարի Վարդավառի անցկացումը:
-
2019-08-08 07:17
2011 թվականին, ՄԱԿ-ի մի շարք անդամ երկրների պաղեստինամետ քվեարկության հետ կապված, պաշտոնական Վաշինգտոնը կտրուկ կրճատեց Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը։ Տարբեր պատճառներով նույնպիսի քայլի դիմեցին ևս մի քանի երկրներ՝ Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Լեհաստանը և այլն։ Դրանից հետո ֆինանսական խնդիրների բախված կազմակերպությունը հայտնվեց բավական սպեցիֆիկ ռեժիմների շահերի ուղեծրում։ Մասնավորապես՝ ինքնակալական Ադրբեջանի, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ին շռայլորեն հատկացրեց 5 մլն դոլար։ Եվ դա միայն 2013 թվականին։
-
2019-06-13 11:27
Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակիсезономց ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։