Последние новости

ՄԱՆԱԹԻ ԹԵԹԵՎ ՇԱՐԺՈՒՄՈՎ…

2011 թվականին, ՄԱԿ-ի մի շարք անդամ երկրների պաղեստինամետ քվեարկության հետ կապված, պաշտոնական Վաշինգտոնը կտրուկ կրճատեց Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը։ Տարբեր պատճառներով նույնպիսի քայլի դիմեցին ևս մի քանի երկրներ՝ Կանադան, Իսրայելը, Ավստրալիան, Լեհաստանը և այլն։ Դրանից հետո ֆինանսական խնդիրների բախված կազմակերպությունը հայտնվեց բավական սպեցիֆիկ ռեժիմների շահերի ուղեծրում։ Մասնավորապես՝ ինքնակալական Ադրբեջանի, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ին շռայլորեն հատկացրեց 5 մլն դոլար։ Եվ դա միայն 2013 թվականին։

Հետագայում համաշխարհային հիմնական հումանիտար կազմակերպության հետ Ապշերոնի ոսկեատամ բնակիչների «փոխշահավետ համագործակցությունը» լոկ ամրանում ու ընդլայնվում էր։ Մազութային սուլթանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ճշտակատար հատկացնում էր ֆինանսական միջոցներ, ներդումներ անում նրա հովանու ներքո անցկացվող տարբեր ծրագրերում, առատաձեռն նվիրատվություններ շնորհում, իր մոտ անցկացնում կազմակերպության համահավաքները, խավիարային տուրեր նվիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆունկցիոներներին, իսկ երբեմն էլ պարզապես իր վրա վերցնում դրա գործող և պաշտոնաթող չինովնիկների ֆինանսական ապահովումը։ Օրինակ, կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան պաշտոնից հեռանալուց հետո դարձավ… «Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ։ Իսկ ինչ վերաբերում է այդ պաշտոնում Մացուուրային փոխարինողին՝ բուլղարական կոմունիստական բոնզայի դուստր Իրինա Բոկովային, ապա Ադրբեջանի հետ նրա հարաբերությունները դարձան այն աստիճան ինտիմ, իսկ իր և իր ամուսնու անձնական հաշվեհամարներն այնքան սրընթաց սկսեցին աճել, որ դա առիթ դարձավ արևմտյան մամուլում մի շարք աղմկալի հրապարակումների և հետաքննությունների համար։

Փոխարենը՝ կազմակերպության պաշտոնյաներն արդեն երկար տարիներ ամուր փակում են աչքերը տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակույթի «մաքրազտման» աղաղակող գործողությունների վրա, որ իրականացնում են ադրբեջանական իշխանությունները։ Ավելին, չեն դադարում ներբողներ ձոնել կասպիական ռեժիմի հանդուրժողականությանն ու բազմամշակութայնությանը։ Իսկ ինչ վերաբերում է անդրկովկասյան թուրքերի «մշակութային ժառանգությանը», ապա այն բանից հետո, երբ նրանք շրջանառության առան ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաներին, այդ ժառանգության ցանկը սկսեց ուռչել բառացիորեն թթխմորի պես։ Դուք հավանաբար անչափ կզարմանաք, բայց արևելյան Անդրկովկասում ընդամենը մոտ մեկ հարյուրամյակ առաջ ստեղծված թուրքական պետկազմավորումը բառացիորեն մի քանի տարվա ընթացքում դարձավ նյութական և ոչ նյութական ժառանգության այնպիսի ցուցակի տեր, որը գերազանցում է բազմադարյա պատմություն ունեցող այնպիսի երկրների ժառանգությանը, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը և այլն։

Բանն այնտեղ է հասել, որ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի ոչ մի նստաշրջան չի ավարտվում առանց ադրբեջանական մշակութային ժառանգության ցանկը հերթական տարրով համալրելու, որպես կանոն՝ տարածաշրջանի հարևաններից փոխ առած։ Անտեղյակ մարդու մոտ երբեմն միանգամայն կարող է տպավորություն ստեղծվել, թե մարդկության ողջ ժառանգությունը կենտրոնացած է բացառապես կասպիական մազութե ափերին։

Ընդ որում անդրկովկասյան թուրքերը, որոնք մեծ հաշվով մարդկությանը չեն տվել որևէ մշակութային արժեք (դե, եթե արժեք չհամարենք կացինն ու բրոնզե դասալիքին) միանգամից դարձան տարածաշրջանի հազարամյա պատմություն ունեցող նստակյաց բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության տերը։ Օրինակ, իրենց հաշվին գրանցեցին արաբական մուղամը, աշուղների երաժշտական արվեստը, Նովրուզ տոնը, գորգագործության արվեստը (որը Իրանում և Հայաստանում դարավոր պատմություն ունի), թառ և քամանչա պատրաստելու և նվագելու արվեստը, պղնձամշակման արհեստը Լահիջում (թաթերով բնակեցված), տոլման և բազմաթիվ այլ բաներ այն ամենից, ինչը մեր տարածաշրջանում կար դեռ այն ժամանակ, երբ տարբեր տեսակի ու ցեղատեսակի թուրքերի հոտն անգամ, այսպես ասած, չէր գալիս։

Ժամանակի հետ անդրկովկասյան թուրքերի ախորժակը, ակտիվորեն գրգռվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոնարհությունից, այն աստիճան մեծացավ, որ Ադրբեջանը սկսեց համառորեն թաթը գցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդեն որպես այլ ժողովուրդների ժառանգություն ամրագրվածին։ Օրինակ, այդպես եղավ հայկական լավաշի պարագայում։ Անդրկովկասյան և անատոլիական թուրքերի բազմաթիվ դեմարշներից հետո այդ զուտ հայկական ժառանգությունը որոշվեց «կիսել» թուրքական եկվոր քոչվոր ցեղերի սերունդների հետ։

Այդ խայտառակ միտումից բացառություն չկազմեց նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի հերթական նստաշրջանը, որն օրերս ավարտվեց Բաքվում։ Դրա ընթացքում «մանաթի թեթև շարժումով» ադրբեջանական մշակութային ժառանգության ցանկը համալրվեցհայկական Քոչարի պարով, որը 2017 թվականին արդեն գրանցվել էր Հայաստանի ոչ նյութական ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Այն ժամանակ կազմակերպությունում արդարացիորեն համարեցին, որ պարը նպաստում է հայերի պատմական, մշակութային և էթնիկ հիշողությունների պահպանմանը։ Բացի այդ, կազմակերպությունը ծավալուն տեղեկատվություն ներկայացրեց այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ պարը, ինչ է խորհրդանշում և ինչ դեր կատարում հայ ժողովրդի կյանքում։

Кочари

«Քոչարին ավանդական պար է, որը լայնորեն կատարվում է ողջ Հայաստանում տոների, ընտանեկան արարողությունների և հասարակական այլ միջոցառումների ժամանակ»,- ասվում էր հաղորդագրությունում։

Իսկ ներկայումս, օտարման ամոթալի փաստը սքողելու համար հայկական ավանդական կոլեկտիվ պարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ քողարկել են սրտխառնոց առաջացնող «յալլը» և «թենզերե» անունների տակ։

Ոչ ոք չի վիճում. Ադրբեջանի բացառիկությունը նույնպես չես ժխտի։ Բացի կացնից ու Հեյդար Ալիևից, կասպիական մազութային պետկազմավորումը լիովին կարող է հավակնել իր «արժեքների» ցանկում ամրագրելու սրած մետաղաձողերը, ջարդարարությունը, թալանը, ավազակությունը, դիակապտությունը, «հարյուրը մեկի դեմ» հաշվարկով մարտը (ցանկալի է և է՛լ ավելի շատ։ Իսկ եթե ավելի քիչ լինեն, ապա ռեկորդային արագությամբ խուճահար փախուստը՝ առաջ անցնելով ու կոխկրտելով սեփական կանանց ու երեխաներին),անսահման համբերությունն ու իրենց գլխավոր հրամանատարի կարգադրության տևական սպասումը, եկեղեցիների ավերումը, գերեզմանների պղծումը, գերեզմանոցների «բուլդոզերումը», գիշերվա քողի տակ հարձակումները, անզեն մարդկանց սպանությունները, գլուխներ, մատներ ու ականջներ կտրելը, խմբովի բռնաբարությունները, մանկապղծությունն ու մանկասպանությունը, կենդանի մարդկանց պատշգամբներից ցած նետելը, ողջ-ողջ այրելը, արյունապղծությունը, գնետիկ մուտացիայից առաջացած հիվանդությունները, անասնապղծությունը, պատմության նենգափոխումը, հոմինիդների փակուղային ճյուղից սերումը, մածուցիկ մազութները, ոչխարի դմակը, փորոտիքն ու կտտորը, յուրացումները, կեղծարարությունները, պաշտոնյաների կաշառումը (այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աստիճանավորների), խավիարային դիվանագիտությունըԱյդ ամենի մեջ անդրկովկասյան թուրքերն աշխարհում հավասարը չունեն, չեն ունեցել և չեն ունենա։

Դե, ինքներդ դատեք. քանի՞ մարդ է Ադրբեջանում քամանչա պատրաստում, թառ նվագում կամ քոչարի պարում. տա՞սը, հարյո՞ւր, հազա՞ր։ Իսկ ավերել, սպանել ու բռնաբարել. միայն սուլիր, և բազմահազարանոց ամբոխ կհավաքվի մեկ ակնթարթում։

Սակայն չի կարելի չնշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս որոշումն իր ցինիզմով գերազանցում է բոլոր նախորդներին։ Ողջ խնդիրն այն է, որ այս անգամ հայկական պարը վերագրվեց ոչ թե պարզապես Ադրբեջանին, այլ Նախիջևանի ինքնավարությանը. հենց այն տարածաշրջանին, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և համաշխարհային ողջ հանրության աչքի առաջ մեկ տասնյակ տարիների ընթացքում ամենաբարբարոսական ձևով իսպառ ոչնչացվեցին հայկական ներկայության անխտիր բոլոր հետքերը։ Անկախ հետազոտողների տվյալներով, այս տարիների ընթացքում անդրկովկասյան թուրքերը քանդել, պայթեցրել, հողին են հավասարեցրել հայկական մշակույթի առնվազն 285 հազար հուշարձաններ, այդ թվում՝ 89 միջնադարյան եկեղեցիներ, 5840 նախշազարդ խաչքարեր և 22 հազար տապանաքարեր։

Այնինչ դեռևս 1998 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից պահանջում էր վերջ տալ Ջուղայում միջնադարյան հայկական խաչքարերի դամբանադաշտի ոչնչացմանը։ 2006 թվականի փետրվարին ընդունվեց Եվրախորհրդարանի բանաձևը՝ Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման դատապարտումով, պահանջելով այդ տարածք թողնել Երախորհրդարանի պատվիրակությանը։

Եվ չնայած բացարձակ թվերով Նախիջևանում ադրբեջանցիների վանդալիզմը խամրում է Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առջև, այդուհանդերձ հայկական որոշ հուշարձաններ և հայկական ներկայության հետքեր Արևմտյան Հայաստանի տարածքում գտնել դեռ կարելի է։ Մինչդեռ Ադրբեջանը Նախիջևանում հայկական հուշարձաններից քարը քարին չթողեց։

Լուսահոգի հայ պատմաբան Էդվարդ Դանիելյանի խոսքերով, «հայկական միջնադարյան հուշարձանների դեմ Ադրբեջանի հրեշավոր հանցագործությունները ոչ թե քաղաքակրթությունների կամ մշակույթների բախում են, այլ Ցեղասպանության շարունակություն, պայմանավորված պանթուրքիստական հակահայկական քաղաքականությամբ»։

Ռուս անկախ լրագրող Շուրա Բուրտինը, որին 2013 թվականին հաջողվեց լինել նախիջևանյան Ագուլիսում, դառնացած պատմում էր. «Նույնիսկ ԻԼԻՊ-ը չէր կարող այդպիսի մասշտաբային հանցագործություն կատարել մարդկության դեմ»։

Սակայն երկու տասնյակ տարիների ընթացքում ո՛չ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը, ո՛չ Եվրախորհրդարանի պատվիրկությունը, ո՛չ էլ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանները այդպես էլ չկարողացան հասնել Ջուղա, այդպես էլ չբարեհաճեցին արձանագրել ու դատապարտել Նախիջևանի հայկական մշակույթի ցեղասպանությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծախված պաշտոնյաները, որոնք անխղճորեն աչք փակեցին մշակութային ահռելի շերտի ոչնչացման վրա, հայկական ներկայությունից մաքրված Նախիջևանում հանկարծ օպերատիվ կերպով տեսան ադրբեջանական յալլը և թենզերե

Հայկական ավանդական երգի-պարի «Կարին» համույթի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքերով, «Քոչարին առաջացել է հեթանոսական դարաշրջանում, երբ կար ծառերի, ջրի, արևի, կենդանիների պաշտամունք։ Պարը, որը կրկնում է իր տարածքների, իր հոտի համար մշտապես մարտնչող վայրի խոյի շարժումները, թափն ու ուժը, ծնվել է վայրի խոյի պաշտամունքի շրջանում։ Առ այսօր, դարեր անց այդ պաշտամունքի տարրերը պահպանվել են ինչպես ճարտարապետության մեջ, այնպես էլ կենցաղում։ Դրա ակներև օրինակն է նաև Քոչարի պարը»։

Այնպես որ ինչքան էլ ջանան մշակույթի ոլորտի ծախված չարչիները, պատմությունը ջնջել նրանք անկարող են։ Ո՛չ խավիարի, ո՛չ էլ մանաթների միջոցով։ Ռեյխստագի առջև հայկական Քոչարին դրա վկայությունն է։

Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ անիմաստ է Հայաստանի անդամակցումը տվյալ կազմակերպությանը, որն իրեն վարկաբեկել է Նախիջևանի հայկական մշակույթի ցեղասպանությանն իր հանցակցությամբ։ Թող վերագրեն, նվիրեն ու հանձնեն թուրքերին այն ամենը, ինչ ցանկանան։ Միևնույնն է, վաղ թե ուշ, երբ վրա հասնի ապօրինածին ճիվաղ-պետկազմավորման կազմաքանդման ժամանակը, նրա հետ մեկտեղ իր գոյությունը կդադարեցնի նաև թալանած ու յուրացրած ժառանգության ցանկը, իսկ այս տարիների ընթացքում այլ ժողովուրդներից գողացած ողջ բարիքը կվերադառնա իր օրինական տերերին։

Հ.Գ. - Քոչարին նախիջևանյան թուրքերի ոչ նյութական մշակութային ժառանգություն հայտարարելուց անմիջապես հետո վերջիններս Նախիջևանի տարածքից գնդակոծման ենթարկեցին Հայաստանի Վայոց ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերը։ Երևի տոնում էին իրենց հերթական վիթխարի հաջողությունը մշակույթի բնագավառում

Voskanapat.info

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЛЕГКИМ ДВИЖЕНИЕМ МАНАТА...
      2019-08-02 10:00
      5043

      В 2011 году, в связи с пропалестинским голосованием в ООН ряда стран-членов этой организации, официальный Вашингтон резко сократил финансирование Организации Объединенных Наций по вопросам образования, науки и культуры - ЮНЕСКО. На подобный шаг по различным причинам пошли еще несколько стран - Канада, Израиль, Австралия, Польша и др. После этого испытывавшая финансовые проблемы организация оказалась в орбите интересов довольно специфических режимов. В частности, автократического Азербайджана, от своих щедрот выделившего ЮНЕСКО $ 5 млн. И это только в 2013 году.

    • ТУРЦИЯ: АРМЯНЕ ВСЕ ЕЩЕ ПОДВЕРГАЮТСЯ НАПАДКАМ
      2019-06-03 11:01
      1815

      На сайте Института Гейтстоуна, базирующегося в Нью-Йорке, появилась новая статья исследователя Геноцида армян - турецкого журналиста Узая БУЛУТА - мусульманина, родившегося и выросшего в Турции, а ныне проживающего в Вашингтоне. В данной статье идет речь о подготовке в Турции новой масштабной акции в рамках отрицания Геноцида армян. Предлагаем вниманию читателей перевод статьи Узая Булута без купюр.

    • НЕ ДОПУСТИТЬ ПОВТОРЕНИЯ КАРСА!
      2019-03-28 10:41
      2724

      Авторы информационно-аналитического портала Voskanapat.info в своих публикациях не устают повторять, что Армянская Армия является наиболее сложившимся институтом нашего государства. И если на наших страницах периодически звучит критика в адрес некоторых явлений из армейской действительности, то это делается только лишь из лучших побуждений, из желания укрепить этот важнейший институт армянской государственности.

    • ОСКОРБЛЕНИЕ ОСИПЯНА КАК МОДЕЛЬ МАРГИНАЛИЗАЦИИ
      2019-02-08 15:52
      2394

      "Главного полицейского "новой Армении" назвали "лакотом". То есть "щенком, молокососом". Собственно, для "новой Армении" в этом ничего удивительного нет: оскорбления нынче в порядке вещей. Гордые граждане страны оскорбляют, поливают грязью и кроют матом друг друга, не разбирая пола, возраста и места действия", - пишет известный журналист ПАНДУХТ на своей странице в соцсети Фейсбук.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ինչքա՞ն է ծախսել ԱԺ-ն գորգ լվանալու միջոցառման համար
      2019-08-14 19:30
      428

      Araratnews.am-ը գրում է. «Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել Ազգային Ժողով՝ տեղեկանալու, թե 5 մլն դրամ գումարը Վարդավառի տոնին ինչպե՞ս է ծախսվել: Մենք նաև խնդրել էինք ԱԺ աշխատակազմին պարզաբանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է ԱԺ-ը ֆինանսավորել այս տարի Վարդավառի անցկացումը:

    • Հրայր Ազիզբեկյան․ Գիտությանը շատ մեծ հարված են հասցրել
      2019-07-23 10:27
      574

      «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը հեղափոխությունից հետո դադարեցված է, անդամները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, սակայն որևէ լուծման տարբերակ չեն ստացել։ Հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանն ասաց, որ իրենց ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, քանի որ հիմա հիմնադրամը լուծարման եզրին է, իրենք ֆինանսավորման այլ խողովակ չունեն։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2019-06-13 11:27
      805

      Լեռնահանքային ընկերությունների ԳեոՊրոՄայնինգ միջազգային խումբը /ԳՊՄ կամ Ընկերությունը/ ֆինանսավորեց ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող լողավազանի և հարակիсезономց ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգումը։ Այսպիսով, նախագծի շրջանակում Ընկերությունը վերանորոգեց 450քառ․մ․ մակերեսով լողավազանը, կառուցեց հանդերձարաններ, ցնցուղներ, սանհանգույց և ամառային սրճարան։

    • Արցախի պետնախարարի աշխատակազմի պարզաբանումը
      2019-06-11 13:38
      389

      Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը հերքում է վերջերս մամուլում տարածված տեղեկատվությունը, թե արդեն երկու ամիս է ՀՀ կառավարությունը մերժում է Արցախի կառավարությանը ֆինանսական աջակցության դիմումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն այդ մասին հայտարարություն է տարածել: