Последние новости

ՊԵՏՔ Է ՄՇԱԿԵԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ՝ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հեռանկարն ու վտանգավորությունը այսօր հուզում է մեր համաքաղաքացիների մեծամասնությանը։ Եվ մենք շարունակում ենք հրապարակել ամենատարբեր մասնագետների, հայ մտավորականության ներկայացուցիչների դիրքորոշումն արտացոլող կարծիքներ։

«Եթե Հայաստանի Հանրապետությունը կայացած լիներ որպես ազգային պետություն, ապա ի հակադրություն ստամբուլյան եղկելի անունը կրող կոնվենցիայի, ՀՀ Ազգային ժողովը կմշակեր և կընդուներ Երևանյան կոնվենցիան, որում վերամշակված ու արդիականացված տեսքով իրենց արտացոլումը կգտնեին հայկական քաղաքակրթության՝ ընտանիքի, երեխաների, կանանց և մայրության պաշտպանության համար դարեր ի վեր կիրառված եզակի արդյունավետ մեխանիզմները,- համարում է քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ։- Եթե ՀՀ նախկին թե ներկա ապազգային իշխանությունները Թուրքիան ճանաչած լինեին որպես թշնամի պետություն, ապա այսօր Ստամբուլյան կոնվենցիա անվամբ փչացած փաստաթղթի վավերացման մասին Հայաստանում շշուկով անգամ չէին խոսի, իսկ արևմտյան պետություններն ու միջազգային կազմակերպություններն ըմբռնումով կմոտենային մեր սկզբունքային և արժանապատիվ դիրքորոշմանը»։

Ինչպե՞ս կարող է առհասարակ հայության համար ընդունելի լինել այն մեգապոլիսի անունը կրող փաստաթուղթը (անգամ եթե դա գործածության մեջ մտած ոչ պաշտոնական անվանումն է), որը գտնվում է հայերի Ցեղասպանություն իրականացրած, ասենք, այսօր էլ Հայաստանի նկատմամբ ծայրաստիճան ագրեսիվ քաղաքականություն վարող, ներառյալ շրջափակում իրագործող պետության կազմում։ «Ոճրագործ Ստամբուլը հանցագործ Բաքվի ծնողն ու ուսուցիչն է,- շարունակում է Ա.Այվազյանը։- Եթե Ստամբուլյան կոնվենցիան ընդունված լիներ Բաքվում և կոչվեր Բաքվի կոնվենցիա, արդյոք այդ ժամանա՞կ էլ մեր կոսմոպոլիտ լիբերալ իշխանությունները պնդելու էին նրա վավերացման անհրաժեշտությունը։ Թերևս, այո, պնդելու էին, որովհետև ուծացած են և ինքնատյաց»։

Ա.Այվազյանի խոսքերով, ընտանիքի, երեխաների, կանանց և մայրության պաշտպանության Երևանյան կոնվենցիայի ընդունմանը կարելի է հասնել երկու ճանապարհով։

Առաջինը և առավել արդյունավետը՝ Երևանյան կոնվենցիայի մշակման նպատակով բարձր մակարդակով ստեղծել պետական հանձնաժողով՝ արդարադատության նախարարի գլխավորությամբ, հանձնաժողովի աշխատանքում ներգրավելով մասնագետների. պատմաբանների, ազգագրագետների, սոցիոլոգների, իրավագետների, հոգեբանների, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների և այլն։ Եվ հանձնարարել նրանց որոշակի ժամկետում նախապատրաստել «Երևանյան կոնվենցիայի» նախագիծը, հիմք ընդունելով ազգային և միջազգային փորձը։ Այնուհետ նախագիծն ուղարկել խորհրդարան, որտեղ այն կստանա համապատասխան հանձնաժողովների գնահատականը և միայն այդուհետ քննարկման կդրվի ԱԺ-ում։

«Ցավոք, այսպիսի քայլեր ընդունակ է անել միայն ազգային իշխանությունը, բայց ոչ երբեք 1991 թվականից ի վեր ՀՀ քաղաքական ղեկին բազմած խամաճիկ առաջին դեմքերից ու քաղաքական կուսակցություններից որևէ մեկը։ Ուստի այս ճանապարհն առայժմ իրական համարել չի կարելի»,-ասում է Ա. Այվազյանը։

Երկրորդ, ավելի երկար ու բարդ ճանապարհը կլիներ, եթե «Երևանյանյան կոնվենցիայի» նախագծի մշակումը ստանձնեին արտախորհրդարանական ուժերը. նրանք, որոնք այսօր հիմնավորված ու վճռականորեն մերժում են չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիան։ Եվ արդեն այդ ուժերը պետք է հանձն առնեն աշխատանքային հանձնաժողովի ստեղծման գործառույթը, նույնպես ներգրավելով տարբեր պրոֆիլների հայ մասնագետների և հոգևորականությանը։

«Սա երկարատև աշխատանք կպահանջի ու, այնուամենայնիվ, որոշակի ֆինանսական ռեսուրսներ։ Բայց գործը կարելի է գոնե սկսել, իսկ այնուհետև հետևողականորեն առաջ գնալ՝ անկախ նրանից, թե քանի տարի, որքան ջանք ու եռանդ կպահանջվեն մինչև ՀՀ ԱԺ-ն պաշտոնապես կընդունի «Երևանյան կոնվենցիան,-փաստում է Այվազյանը։- Պայքարը հանուն հայ ընտանիքի ամրության և հայկականության նույնն է, ինչ պայքարը հանուն Հայաստանի գոյատևման։ Հետևաբար, այս կռիվը մենք ենք հաղթելու»։

Այո, և մենք պարտավոր ենք հաղթել։ Այլ ճանապարհ չկա…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ЧЕМ ПАШИНЯН БЕСЕДОВАЛ С ПОНТИФИКОМ?
      2024-11-20 10:09

      Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ