Последние новости

ՀԱՍԱՆՈՎԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴԱՐՁԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏՈՒՄ Է

Թեև Բաքվի իշխանությունները սովոր են իրենց բոլոր դժբախտությունների համար մեղադրել հայերին, այդուհանդերձ ադրբեջանական հասարակությունը հաճախ սթափ է նայում իրավիճակին։ Բանակային ղեկավարությունից հասարակայնության դժգոհությունն աճում է ձնահյուսի պես։

Արձագանքները գեներալների և սպաների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության մասին, որն անցկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ արտահայտելով սովորական կաղապարները բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացման մասին, դրա ակնառու հաստատումն են։ «Հասանովյան նեյնիմները» ԱՀ քաղաքացիների կողմից ընկալվեցին որպես կեղծիք և աչքակապություն։

Ցանցից օգտվողները կոշտ մեկնաբանություններով գրոհում են դասալիք նախարարին և հաճույքով մեղադրում նրան այն բանում, որ ուժեղ բանակի մասին հեքիաթն այդպես էլ չդարձավ իրականություն։ Բանակն առաջվա պես բարոյալքված է, և այնտեղ բարդակ է տիրում։ Շարքային միջոցառման վերաբերյալ այդչափ բուռն արձագանքը վկայում է, որ Ադրբեջանի ժողովուրդն արթնանում է քնափությունից և ավելի պահանջկոտ դառնում բանակային հրամանատարության նկատմամբ։ Ռազմաշունչ հայտարարությունները, ռազմատենչ սպառնալիքներն ու «բազմամիլիոնանոց ռազմական պայմանագրերը», որոնք Ալիևին ու իր շքախմբին հնարավորություն են տալիս անդադար յուրացնել ժողովրդական միջոցները, արդեն վաղուց ձանձրացրել են և սպառել իրենց։ Ադրբեջանում ոչ մի ողջամիտ մարդ վաղուց արդեն չի հավատում իշխանությունների ազերքարոզչական դատարկախոսությանը։ Ժողովուրդը գիտակցում է ուժային գերատեսչության և հատկապես նախարարի ծայրահեղ թուլությունն ու խոցելիությունը. չկա մի օր, որ բանակում արտակարգ պատահար չլինի։

Воин ТУРАЕВ.

-ՊՆ-ում Զ.Հասանովի անցկացրած խորհրդակցությունները նման են մկների ժողովների և իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Այդ ի՞նչ նախարար է, որի համարձակությունը չի հերիքում բարեփոխումների համար։

Sahib BAYRAMOV.

-Աստված վկա, չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես նայում եմ նրան ու ամաչում, որ ադրբեջանցի եմ։

Սուտ գեներալն այդպես էլ հարգանք ու հեղինակություն չնվաճեց։ Շատերը համակարծիք են, որ նրա համարձակությունը չի բավականացնում խոսքերից գործերի անցնելու համար։ Մյուսների կարծիքով, այդպիսի զորահրամանատար ունենալն առհասարակ խայտառակություն է։

Muvahhid MUSLIM.

-Հասանով, կորի՛ր գրողի ծոցը։ Քո ժամանակը սպառվե՛լ է։ Խայտառակեցի՛ր մեզ։

Sadiq ASADI.

-Գեներա՞լ։ Ինչի՞ համար են այդ վախկոտին ուսադիրներ տվել։

Ариз ВАЛИЕВ.

-Անիծվե՛ս դու, նախարար։

Հասանովը հայտնվել է աննախանձելի վիճակում. պարզունակ զորավարժությունները, որոնք կոչված էին շեղել հասարակության ուշադրությունը բանակում տիրող կոռուպցիայից, «դեդովշչինայից», կամայականությունից, բռնությունից և սպանություններից, չեն գործում։ Դե, հո չի՞ խոստովանելու Հասանովը, որ ինքն անզոր է վերահսկել իրավիճակը։ Ադրբեջանի բնակիչները վրդովված են դառը իրականությունից. բանակն անհուսալիորեն հետադիմում է։ Նրանք կասկածի տակ են առնում դրա գործունակությունն ու մարտունակությունը, չեն հավատում երկիրը պաշտպանելու կարողությանը, և ողջ պատճառը Հասանովի մասնագիտական անպիտանիությունն է։ Ճակատագծում օպերատիվ իրավիճակի նկատմամբ հսկողությունն ուժգնացնելու, մարտական պատրաստականությունն ավելի որակյալ կազմակերպելու, գաղափարախոսական աշխատանք, զորքերի բարոյա-հոգեբանական առողջացում ծավալելու նրա հանձնարարությունները ծաղր ու վրդովմունք են հարուցում։ Թեև ով՝ ով, բայց Հասանովը լավ գիտի, թե իր ղեկավարած բանակի որ օղակներն են թույլ։

ТБ.

-Փուչ հրամաններ տալ նա լավ է կարողանում։ Ո՞վ կասի, թե երբ մենք կհպարտանանք մեր պետության ղեկավարներով։ Նրանց մեջ հայրենասերներ կա՞ն։ Այնպիսիք, ովքեր սիրում են Ադրբեջանը, այլ ոչ թե Հայաստանը։

Azər Məmmədov CƏBRAYILLI.

-Ինչքա՞ն կարելի է խորհրդակցություններ անցկացնել ու կարգադրություններ անել։ Եթե այդ ամենից օգուտ չկա, ինչո՞ւ գովազդել սեփական անձը։ Ինչի՞ համար են այդ անտեղի խոսակցությունները։

Ismet BUNYATOVA.

-Նախարարի բոլոր հրամաններն ակներև են, արած ամենը աչքներիս առաջ է։ Քեշիկչիդաղի իրադարձություններն ապացուցեցին մեր թուլությունը։ Այնպես որ լուռ նստեք ու աղուհաց կերեք։

«Գլխավոր մարտիկին», որի վարկանիշը վերջին ժամանակներս ամենաստորին նշագծից էլ ցածր է, բացահայտ ծաղրով հիշեցնում են նաև ոչ այնքան վաղուց արած խոստովանությունը, թե «միջազգային իրավիճակը Ադրբեջանին թույլ չի տալիս պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում»։ Թեև Զաքիր Հասանովի հայտարարության մեջ ճշմարտության մասնիկ կա։ Միջազգային հանրության մեջ այդ երկրի ցածր հեղինակությունը, լարված հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հետ զրկում են Ադրբեջանին այդպիսի հնարավորությունից։

BLOG-R.

-Ըստ երևույթին, նա կարգադրել է օգտագործել զինվորներին ժողովրդական տնտեսության մեջ, մինչև որ միջազգային իրավիճակը թույլ կտա մարտական գործողություններ սկսել։ Չէ՞ որ Բաքվում ամենամոտ ժամանակներս ծրագրված է անցկացնել օլիմպիական խաղերը, «Ֆորմուլա-1»-ի մրցումները, «Ժառա» փառատոնը, Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումները։ Եթե մենք պատերազմ սկսենք, ապա աշխարհի աչքին անհանդուրժողական կերևանք։ Բացի այդ, Նիգերիայում, Մոզամբիկում, Նիկարագուայում նախագահական ընտրություններ են լինելու։ Պետք է սպասել, որ նրանք մեզանից չնեղանան։ Պետք է սպասել առնվազն 30 տարի։ Հո չի՞ կարելի ողջ այդ ընթացքում անգործ թողնել զինվորին։ Կկորցնեն մարտական ոգին։ Դրա համար էլ շփման գիծը հանձնեցին Էլչին Գուլիևի ՊՍԾ-ին, իսկ իրենք հետ քաշվեցին, և որպեսզի ևս 30 տարի չմիջամտեն դրան, զբաղվելու են ժողովրդական տնտեսությամբ։ Ես խղճում եմ այն ժողովրդին, որն ահա այսպիսի զինվորական հրամանատարություն ունի, այսպիսի պետություն ու կառավարություն։

Հակահասանովական մեկնաբանությունների բուռն հեղեղը համոզիչ կերպով ցույց է տալիս. «մեծ զորահրամանատարի» գլխավորած բանակը ծայրաստիճան խոցելի է և իսկապես պատրաստ չէ մարտահրավերների։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ЭРДОГАН: "СУЛТАН-СПАСИТЕЛЬ" ИЛИ "СУЛТАН ОБДИРАЮЩИЙ"?
      2021-11-06 12:58

      По данным осведомленных источников, в Стамбуле и Анкаре суды начали массово выносить решения о конфискации имущества сирийских мигрантов, за которыми сразу следует депортация его владельцев. Неоспоримые судебные решения о нежелательности пребывания сирийцев на территории Турции принимаются в ускоренном порядке, без какого-либо уважения их прав. И это отнюдь не единичные случаи противозаконной и крайне безнравственной политики Анкары в вопросе беженцев.

    • РЕЛИГИОЗНАЯ ЛОВУШКА ДЛЯ ИРАНА
      2021-10-16 10:00

      В ирано-азербайджанских отношениях все еще активна волна напряженности, хотя стороны перестали озвучивать угрозы в адрес друг друга. Отъезд из Баку представителя духовного лидера ИРИ Оджага Ниджата спровоцировал новое противостояние. Власти Азербайджана закрыли мечеть "Хусейние" в Баку, где располагался его офис, под предлогом распространения в стране эпидемии коронавируса. Однако если учесть, что раньше коронавирусная ситуация в Азербайджане была более тревожной, то становится очевидно, что Баку серьезно встревожен растущим авторитетом священнослужителя в азербайджанском обществе.

    • ВЫСТРЕЛ ПРОТИВ МИРОТВОРЧЕСТВА
      2021-10-14 15:11

      На днях снайпер азербайджанской армии выстрелом в грудь убил мирного жителя Мардакерта тракториста Арама Тепнанца. Как оказалось, в момент выстрела рядом с убитым находился российский миротворец. Согласно сообщениям, тракторист вначале отказывался сесть за руль и выходить в поле из соображений безопасности, но россиянин заверил, что его присутствие рядом предотвратит любые провокации.

    • СУЛТАН ОФШОРОВ - ПОМОЕК С ЧЕРНЫМИ ДЕНЬГАМИ
      2021-10-08 09:46

      Азербайджанский президент Ильхам Алиев стал одним из самых высокопоставленных фигурантов так называемого "Досье Пандоры" (Pandora Papers) - утечки офшорных архивов. Международный консорциум журналистов-расследователей приоткрыл завесу над миром офшоров, опубликовав новый отчет, в котором исследуются миллионы рассекреченных документов о доходах мировых лидеров и политиков.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՐՄԱՏԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՎ ԲՈՅԿՈՏ…
      2022-01-18 20:26

      Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:

    • Ո՞ւՐ ԵՆ ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՈՒ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
      2021-12-15 10:02

      Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։

    • «ՆՐԱՆՔ ՎԱՐԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՄԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
      2021-11-23 20:00

      3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:

    • ԱԿՆԵՐԵՎ ԵՆ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ «ԱՏԿԱՏՆԵՐԸ», ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ՔՆԵԼ…
      2021-09-28 21:53

      Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…