Последние новости

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ ԳՅՈՒՂԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, լուսավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:

«Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:

Տեղակայվել է շուրջ 44 LED լուսարձակ:  Լուսավորվել է մոտ 1650 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի գրեթե բոլոր հիմնական փողոցները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումը զգալի կրճատում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները:

«Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է որևէ սահմանապահ գյուղի ինչ-որ հարցում օգտակար լինել, ուզում եմ հավատալ, որ մարդիկ չեն կոտրվի, իրենց ավելի ամուր կզգան ու կշարունակեն ապրել տեղում: Լուսավորված փողոցը տեխնիկական խնդրի լուծում չէ: Այն ավելին է, քան կարելի է մտածել: Այս ծրագիրը լուծում է մի քանի խնդիր. ամենակարևորը՝ անվտանգության, ապա՝ սոցիալական, բնապահպանական, հոգեբանական… Պակաս կարևոր չէ նաև մայրաքաղաքի զարգացման տեմպերը գոնե մասամբ այս գյուղերում ապահովելը: Իրականում դա բավական բարդ է, բայց՝ անհրաժեշտ: Տարիների մեր նպատակը հենց դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КОЛОКОЛА ДОЛЖНЫ ЗВОНИТЬ ПО ВСЕЙ АРМЕНИИ
    2025-07-09 10:03

    Обращаюсь как к армянскому человеку, так и к армянскому духовенству. Сегодня есть одна политическая повестка, и она нуждается в простом ответе армянина.

  • МИКАЕЛ ГРИГОРЯН: ЭТО ПРЯМАЯ УГРОЗА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ
    2025-07-09 10:01

    «Суть их пропаганды проста: создать образ врага там, где есть духовная власть, а затем предстать в качестве освободителя – Мессии. Но это уже не обычная властная пропаганда. Это душевная патология человека, который уверен, что является последней инстанцией права и истины», - написал на своей странице в ФБ член Совета РПА Микаел Григорян. Публикацию полностью приводим ниже.

  • АКОП БАДАЛЯН: СУТЬ ПРОБЛЕМЫ В «ВОЗВРАЩЕНИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-07-09 09:59

    «Если «возвращение» азербайджанцев будет обсуждаться в русле дискурса не «Западного Азербайджана», а «Реальной Армении», то каково отношение Еревана к «возвращению» (ведь суть проблемы совершенно в другом – в «ВОЗВРАЩЕНИИ» азербайджанцев)? Этот вопрос в повестке отклоняется или считается приемлемым для обсуждения? Позиция Армении в этом вопросе не ясна и армянской общественности не известна, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • АРМЯНСКОЕ НАГОРЬЕ – ОДИН ИЗ ДРЕВНЕЙШИХ АГРАРНЫХ ЦЕНТРОВ ЕВРАЗИИ
    2025-07-08 10:28

    Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ