Նաիրա Զոհրաբյան․ Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի
Ես ներկայացնում եմ «Բարգավաճ Հայաստանի» հստակ դիրքորոշումը՝ քանի դեռ ժողովուրդն ասում է ոչ, Ամուլսարը չի շահագործվելու, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ով Բաղրամյան պողոտա էր եկել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ:
«Մեր խմբակցությունով շատ արագ քննարկում ունեցանք, ու ես հիմա ներկայացնում եմ մեր խմբակցության դիրքորոշումը: Այն հստակ է՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, ու նա պետք է որոշի», - նշեց նա:
Քաղաքացու դիտարկմանը՝ ճի՞շտ չէր լինի նախկին իշխանությունների ժամանակ իրենք թույլ չտային, որ Ամուլսարում գործընթացներ սկսվեին ու ոչ թե հիմա ցույց տային, որ ժողովրդի կողքին են, պատգամավորը պատասխանեց.
«Ես եկել եմ ներկայացնելու «Բարգավաճ Հայաստանի»՝ հենց նոր կայացրած որոշումը: Չի կարելի անտեղի աղմկել, վիրավորել ու նախորդ տարիները հիշել: Հիմա ասում եմ՝ իշխանությունը ժողովուրդն է, նա է որոշելու: Ժողովուրդն էլ հիմա ասում է՝ ո՛չ, Ամուլսարը չպիտի շահագործվի: Սրանից ավելի հստակ դիրքորոշում կա՞»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց՝ ԱԺ այգին բացվեց, որպեսզի ժողովուրդը ազատ մուտք ունենա: ԱԺ այգու մոտքն արգելափակած ոստիկանների գործողությունները պատգամավորը որակեց ոչ իրավաչափ:
«Երբ այգին բացում էիք՝ ասում էիք՝ «ժովուրդ ջան, սա ձերն է»: Բա ո՞նց եղավ, որ այս պահին իրենցը չի»:
Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկամն արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին, սակայն ոստիկանները պատ կազմեցին և արգելափակեցին քաղաքացիների մուտքը ԱԺ այգի, տեղեկացնում է aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-17 21:45
Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։
-
2019-09-09 14:15
Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:
-
2019-09-09 14:12
Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
2019-09-09 12:27
Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։