Последние новости

ԱՅԺՄ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼՈՒ ԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հետհեղափոխական իշխանությունները պատրաստվում են վերանայել հայոց պատմության դասագրքի բովանդակությունը։ Ինչպես հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, տվյալ փուլում քննարկումներ են ընթանում այդ թեմայի շուրջ։

Այն հարցին, թե կապված է արդյոք դասագրքերի բովանդակության վերանայումը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Կապված է և՛ Մարտի 1-ի, և՛ ընտրությունների, և՛ քաղաքական գնահատականների հետ»։ Նաև հավաստիացրեց, որ պատմության դասագրքերի տպագրման ուշացումը չի ազդի ուսումնական պրոցեսի վրա, քանզի «այն թեմաները, որոնք խնդրահարույց են, դրանք անցնում են երկրորդ կիսամյակում, գուցե սկսեն հին գրքերով առաջին թեմաներն անցնել, մինչև կհասնեն այդ թեմաներին»։ Նախարարը նաև նշեց, որ քանի որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործը շարունակվում է, դա խնդիրներ է առաջացնում դասագրքերում այդ թեմայի շարադրման առումով։

«Մենք ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը: Կան երկրներ, որոնք վերջին 20-25 տարիների իրենց պատմական դրվագները չեն ներառում դասագրքերի մեջ: Հայաստանն էլ կարող է կիրառել այդ փորձը»,- հայտարարեց Ա.Հարությունյանը։

Թե որտեղից է կրթության նախարարին հայտնի, որ մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործը մինչև «երկրորդ կիսամյակ» կավարտվի, այն էլ ժամանակային այնպիսի պաշարով, որ հասցնեն դա ներառել պատմության դասագրքերում ու հրատարակել, առանձին հարց է։ Իսկ էությունն այն է, որ պատմությունը նենգափոխելու իրենց ձգտման մեջ «նոր Հայաստանի» իշխանությունները միանգամայն կանխատեսելի են։ Դրան պետք էր սպասել արդեն վաղուց։

«Թավշե հեղափոխությունից» անմիջապես հետո նոր վարչարարները հայտարարեցին իրենց գերակայությունների մասին. դեմ արտահայտվեցին «Ազգ-բանակ» հայեցակարգին, որը Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է, հանդես եկան դպրոցական ծրագրերի ցանկից ռազմահայրենասիրական դաստիարակությունն ու Հայ Եկեղեցու պատմությունը բացառելու օգտին, հայտարարեցին «Պատանի երկրապահ» ճամբարների և ակումբների գործունեության դադարեցման մասին։ Փոխարենը կրթության ու գիտության նախարարն ասաց, որ «ազատ մարդ դաստիարակելը հենց հայրենասիրությունն է»։

Խորհուրդ տալով հայ երիտասարդությանը լուսավորվել BoonTV կրթական ինտերնետ-ալիքում՝ առավել քան կասկածելի հումանիտար բովանդակությամբ կայքում, որի գործընկերներից են «Բաց հասարակություն-Հայաստան» (Open Society Foundations - Armenia), այսինքն Սորոսի հիմնադրամը, Երևանում Բրիտանիայի դեսպանությունը, German Marshall Fund of the United States (GMF)՝ Մարշալի «Գերմանիա-ԱՄՆ» հիմնադրամը, ԱՄՆ-ի դեսպանությունը և այլն։

Եվ եթե կա մի կրթական կայք, որը նպատակ է դրել բառացիորեն գլխիվայր շրջել հայոց պատմությունը, այլասերելով ազգային արժեքներն ու հեշտությամբ տապալելով ազգային հերոսներին, ապա դա հենց Արայիկ Հարությունյանի սրտին այդչափ թանկ BoonTV-ն է։ Կարելի է հեշտությամբ կռահել, թե ինչպես տվյալ համատեքստում կվերաշարադրվեն հայոց պատմության դասագրքերը։

Թե երեխաներին ինչ են սովորեցնում BoonTV-ում, «ԳԱ»-ն գրել է դեռ մեկ տարի առաջ։ Կարծում ենք, տեղին կլինի հիշեցնել, մեջբերելով մի հատված. «…պարզվում է, քրիստոնեությունը մենաստված բուդդայականության շարունակությունն է», Գրիգոր Լուսավորիչը ոչ մի Լուսավորիչ էլ չէ, այլ օտար եկվոր, որը Տրդատ Երրորդի հետ միասին գրեթե ցեղասպանություն է կազմակերպել, ճիշտ նման այն ամենին, ինչ անում էին թուրքերը 1915 թվականին, երբ խլում էին մանկահասակ երեխաներին հայ ընտանիքներից, բռնի մահմեդականացնելով նրանց։ Եվ քրիստոնեությունը, պարզվում է, «առ այսօր չի արմատավորվել Հայաստանում»։ «Քրիստոնեությունն արմատավորվել է»,- երկչոտ փորձում է դասախոսին առարկել աշակերտներից մեկը։ «Ոչ, չի՛ արմատավորվել»,-կտրուկ հակադարձում է դասավանդող Վահրամ Թոքմաջյանը (ի դեպ, շնորհազուրկ հհշական Աշոտ Բլեյանի բուծած կադրը)։ Նույն այդ պատմաբան կոչեցյալը «օգտակար կրթական ծրագրի» շրջանակներում երեխաներին սովորեցնում է, թե Ավարայրի ճակատամարտը գուցեև ընդհանրապես չի եղել, և առհասարակ «449-451թթ. ողջ «սրբազան պատերազմը» ապացուցված փաստ չէ»»։

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը նրա համար ընդամենը «ծեծված հերոս» է, որը հանուն հայրենիքի ինքնազոհաբերման բացասական օրինակ է։ Մինչդեռ հայերի բոլոր սերունդների կողմից նզովված դավաճան Վասակ Սյունին իսկական հերոս է ու նահատակ, քանի որ հրաժարվեց զինված դիմադրությունից։ Ի՞նչ է սա, եթե ոչ քրիստոնեական արժեքային հիմքերի սասանում և հայոց բանակի գաղափարական հիմքերի անմիջական քայքայում։ Եվ նման «դասերը» BoonTV-ում լիառատ են, կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Ներառյալ գենդերային-ֆեմինիստական թեմատիկան, որի շրջանակներում երեխաներին մատուցվում է մշտապես ու ամենուրեք ճնշված և իրավազուրկ, ստրկացված հայ կնոջ կյանքի սարսափազդու պատկեր։ Լիովին համապատասխան Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներին, որի վավերացման օգտին այդչափ կատաղի հանդես են գալիս «նոր Հայաստանի» իշխանությունները։

Նենգափոխեք պատմությունը, տապալեք ազգային հերոսներին, կտրեք հոգևոր արմատներից, գենդերային քաոս մտցրեք, և կստանաք «ազատ» կոսմոպոլիտ-խամաճիկների սերունդ, որոնց գլուխը կարելի է մտցնել ինչ ասես։

Անհնար է չնկատել, թե ինչպես «փոփոխությունների քամու» հետ ակտիվացան հայրենի կրթական ոլորտի միջազգային ամենատարբեր հիմնադրամների գրանտներով սնվող «փորձագետները»։ Լինելով Սորոսի հիմնադրամից, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամից (ԺԵՀ) և դրանց նմաններից գումարներ ստացող գրանտակերներ, նրանք բացահայտ և ուղղակիորեն հայտարարում են, թե կրթության ոլորտը Հայաստանում կարիք ունի արմատական բարեփոխման, իսկ ավելի կոնկրետ՝ ազատվելու հայրենասիրությունից և փոխարենը «քննադատական մտածողություն» զարգացնելու երեխաների մոտ։ Պատմության նենգափոխումը հենց այն է, ինչի համար պայքարում է այդ հանրությունը։

Այսպես, օրինակ, ԺԵՀ-ի կայքում հրապարակված է հոդված, որտեղ Լուսինե Խառատյանը՝ քաղաքացիական կրթության ոլորտի մասնագետը «անցկացնում է Հայաստանի պետական կրթական համակարգի բարեփոխման արշավ, ազգայնականությունը դուրս մղելու, չափանիշները բարձրացնելու և ուսանողներին ինքնուրույն մտածողության հմտություններ հաղորդելու նպատակով»։ Ինչի՞ մասին է խոսքը։

Պարզվում է, Լ.Խառատյանը, «ինքն էլ լինելով մայր, գնալով ավելի էր մտահոգվում այն մասին, թե ինչ է կատարվում իր զավակների կրթության համակարգի հետ՝ այն պայմաններում, որոնք նա անվանում է հետզհետե ավելի ազգայնական դարձող կառավարող Հանրապետական կուսակցության «զայրացած հայրենասիրական միություն», Լեռնային Ղարաբաղի պատճառով 2016 թվականի ապրիլյան բախումից հետո»։

«Խնդիրը միայն այն չէ, որ կրթական բովանդակությունը կրում է ազգայնական բնույթ, այլև այն, որ դրանում գրեթե տեղ չկա քննադատական մտածողության համար,- հայտարարում է Խառատյանը։- Հասարակական գիտությունների բովանդակությունն ու դասավանդումը հիմնվում էին, որպես կանոն, ազգայնականության և հայրենասիրության վրա։ Օրինակ, պատմության դասագրքերը գրված են չափազանց նեղ տեսանկյունից, ներկայացնելով թշնամիներով շրջապատված և նրանց դեմ մշտական պայքարի մեջ գտնվող հայ ժողովրդի հայրենասեր կերպար, ընդգծելով Ցեղասպանության նահատակների զոհ լինելը և ներկայացնելով շատ ավելի մեծ հայրենիք ու նրա համար պայքարելու անհրաժեշտություն»։

Փոխարենը «թավշե հեղափոխությունից» հետո, ինչպես համարում է Խառատյանը, հնարավոր են արմատական փոփոխություններ։ Նրա կարծիքով, «դա վերաբերում է Ադրբեջանի հետ Հայաստանի հաշտվելու հարցին, որտեղ մարդիկ կարող են տեսնել, որ առասպելները, որոնց վրա իրենք հասակ են առել, չեն համապատասխանում իրականությանը»։

Պա՞րզ է, թե այս ամենը ուր է տանում։ Եվ ուր կհասցնի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    • «ЛАВРОВ ПРАВИЛЬНО СКАЗАЛ»
      2024-11-08 09:51

      «России совершенно не выгодно скоропалительное подписание армяно-азербайджанского мирного договора», - отметил в интервью «ГА» военно-политический аналитик Айк НАГАПЕТЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ