Последние новости

Փաշինյանի թեզիսներն Ամուլսարի հարցով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։

Օգոստոսի 19–ի առավոտյան նախագահականում անցկացվել է խորհրդակցություն Ամուլսարի հարցի շուրջ, որին ասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, համայնքների ղեկավարները, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները և բնապահպանները։

Փաշինյանի ելույթը տևեց 1 ժամ 23 րոպե, որի ընթացքում վարչապետը բազմիցս հղում արեց իր նախկին ելույթներին և հայտարարություններին այս թեմայով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն առանձնացրել է այս ելույթի գլխավոր թեզիսները։

Ամուլսարի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի փաստերի և ոչ էմոցիաների վրա։

Անհրաժեշտ է պահպանել Հայաստանի շահերի հավասարակշռությունը, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, մասնավորապես, բնապահպանական, տնտեսական և իրավական։

Ամուլսարի հանքավայրը կշահագործվի Հայաստանի համար աննախադեպ բարձր բնապահպանական չափանիշներով։

Ընկերությունները, որոնք չեն համապատասխանում տվյալ չափանիշներին, պետք է տասնյակ միլիոններ ծախսեն` դրանց համապատասխանելու համար։

• Կառավարությունը գիտակցում է նմանատիպ քայլերի իրականացման բարդությունը, այդ իսկ պատճառով չի պահանջում դրանց անհապաղ կատարում։

Կառավարությունը ճնշման չի ենթարկվում Ամուլսարի հանքավայրի հարցով և նմանատիպ փորձերը կասեցնում է։

Փաշինյանը ժամանակ խնդրեց, որպեսզի կառավարությունը լուծի հարցն առկա եզրակացության հիման վրա։

• «Պետության շահերից է բխում, որ մենք բավարարենք լեգիտիմ կերպով առաջադրված պահանջը և ժողովրդի վստահության քվե ստացած պահանջը, այսինքն, հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքավայրը շահագործվի»։

Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։

Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։

Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է, տեղեկացնում է newsarmenia.am։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞
    2019-09-17 21:45

    Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։

  • Շիրակ Բունիաթյան. Ամուլսարը մեր հայրենիքն է, և վերջ
    2019-09-09 14:15

    Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

  • Ծառուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագորման մասին
    2019-09-09 14:12

    Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

  • Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք
    2019-09-09 12:27

    Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։