Последние новости

Արթուր Գրիգորյան. Ո՞ր պահից վարչապետը պարզեց իմ «խայտառակ ոչ կոմպետենտության» փաստը

Իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում ես երբևէ որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն չեմ լսել տեսչության գործունեության վերաբերյալ՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Արթուր Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. «Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ: Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի:

Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝

Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է «խայտառակ ոչ կոմպետենտության համար»: Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում «թիթեռի ու ծաղկի» վերաբերյալ:

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբևէ, որևէ մեկը, որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ: Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը:

Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը:

Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձևակերպեմ այն: Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին շոթ արած տեղադրում եմ: Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի «կոմպետենտությունը», որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին «համաձայնություն» դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու: Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ «կոմպետենտության» մասով:

Այս փաստաթուղթն, ի դեպ, վաղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին:

Հարցադրում էր արված, թե ինչո՞ւ մինչև հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո Սիվիլնեթին տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում: Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք:

Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, որոնք մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր: Եվ ի՞նչ, արդյոք դա նշանակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սևանի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետևից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ:

Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե «կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք»: Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը և ինչո՞ւ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որևէ բնապահպանական միջոցառման ընթացքում:

Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հանգամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությո՞ւն ներկայացվի: Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացո՞ւյց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերևա: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա:

Հ.Գ. երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն:

Բայց մենք ժպտում ենք», տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆԻԿՈԼԸ ՈՒԺ ԿԿԻՐԱՌԻ՞
      2019-09-17 21:45

      Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։

    • Շիրակ Բունիաթյան. Ամուլսարը մեր հայրենիքն է, և վերջ
      2019-09-09 14:15

      Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:

    • Ծառուկյանը՝ Ամուլսարի հանքի շահագորման մասին
      2019-09-09 14:12

      Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

    • Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք
      2019-09-09 12:27

      Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։