ՍՊԱՌՆԱԼԻՔ, ԹԵ՞ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ
Թուրքիան լուրջ սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, ասաց ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի, դիվանագետների և հյուպատոսությունների աշխատակիցների ամենամյա համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումը, իսկ վերջին շրջանում արդեն ցեղասպան գործողությունների արդարացումը, Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ և բացահայտ աջակցությունը ստեղծում են Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք»,- ասաց Մնացականյանը։ Նրա խոսքերով, դա առաջացնում է շարունակական դիմակայություն, ինչը պայմանավորում է Հայաստանի քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների համատեքստում։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ասվածին, իհարկե, չի կարելի չհամաձայնել, ինչպես ասում են, ամբողջ հարյուր տոկոսով։ Այլ հարց է, որ Հայաստանի նոր կառավարության քաղաքականության ու հռետորաբանության ենթատեքստում տվյալ հայտարարությունը գրեթե բացառիկ է թվում։ Կամ աննախադեպ, ինչպես սիրում է անվանել այս կամ այն երևույթներն ու իրադարձությունները վարչապետը։ Նկատեք, Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգը, որի մասին այսօր խոսում է ԱԳՆ ղեկավարը, արդեն ավելի քան մեկ տարի շարունակ գործնականում իսպառ կորցրել է իր տեղը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։
Իշխանափոխությունից հետո անցած ժամանակահատվածում վարչապետը, ԱԳՆ ղեկավարը և հայաստանյան այլ պաշտոնյաներ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել օտարերկրյա գործընկերների հետ, հանդես եկել միջազգային տարբեր հարթակներում, բայց այդուհանդերձ չեմ մտաբերում, որ Հայաստանի անվտանգության համար այդ առանցքային հարցը որևէ տեղ բարձրացված լինի։ Չեմ մտաբերում, որ հայկական իշխանության ներկայացուցիչներից մեկնումեկը խոսեր Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին, մինչդեռ շրջափակման բուն փաստը ագրեսիայի ակտ է։ Չեմ մտաբերում, որ հայկական նոր իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը խոսեր Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության մասին։ Եվ այստեղ, որքան էլ փորձեն «հին ռեժիմի» հակառակորդները մրոտել անցած ամենը, չընդունել ակնհայտը չեն կարող. նախկինում հայկական իշխանությունը հետևողական քայլեր էր ձեռնարկում համաշխարհային հանրության ուշադրությունը Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության վրա սևեռելու համար, իսկ իշխանափոխությունից հետո այդ տարրը ոչ միայն պարզապես դուրս մնաց մեր արտաքին քաղաքական գերակա խնդիրների ցանկից. դրա մասին պարզապես մոռացան։
Այդ տեսանկյունից Մնացականյանի հայտարարությունը թերևս կարելի է համարել Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկի հազվադեպ հիշատակում։ Ճիշտ է, այստեղ կա մի «բայց»։ Դա ամփոփված է նրանում, որ այդ հայտարարության հասցեատերերի դերում կցանկանայինք տեսնել ոչ միայն Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։ Կրկնեմ, դա այն հարցն է, որն ըստ էության պետք է արծարծվեր միջազգային բոլոր հարթակներում, Հայաստանի ղեկավարության արտասահմանյան այցերի և օտարերկրյա գործընկերների հետ բանակցությունների ընթացքում։ Առավելևս՝ Անկարայի դաշնակիցների։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի։
Մոտ մեկ ամիս անց Հայաստանի կառավարության ղեկավարը կմեկնի Ամերիկա։ Փաշինյանի այցի օրակարգը, այն անձանց ցուցակը, որոնց հետ նա հանդիպելու է, առայժմ ճշտված չեն։ Համենայն դեպս այդ մասին օրերս հայտարարեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։ Հայտնի է լոկ այն, որ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Թե կբարձրացվի արդյոք ամերիկյան հանդիպումների ընթացքում թուրքական սպառնալիքի հարցը, դժվար է ասել, թեև ակնհայտ է, որ դա (հարցը) ամենից արդիականներից մեկն է Երևանի համար։ Գլխավոր ասամբլեայի անցած տարվա նստաշրջանի ընթացքում, օրինակ, հայկական կառավարության ղեկավարը նախընտրեց ՄԱԿ- ամբիոնից ուշադրություն հրավիրել անձամբ իր համար ավելի կարևոր հարցերի վրա։ Մասնավորապես, նա խոսում էր «թավշե հեղափոխության» աննախադեպության մասին։ Գուցե այս անգամ հետհեղափոխական Հայաստանի համար մեկ ուրի՞շ աննախադեպ քայլ գործի։ Գուցե խոսի՞ իրական թուրքական սպառնալիքի մասին։ Չէ՞ որ դա արդիական էր և՛ նախկին «ատելի ռեժիմի» կողմից կառավարվող Հայաստանի համար, և՛ հրատապ է «թավշե» Հայաստանի համար։
Իրականում Անկարայի քաղաքականությունը մարտահրավեր է Հայաստանի պետական և ազգային շահերին, պատմական արդարությանը, անկախ նրանից, թե ով է այսօր կանգնած հայկական իշխանության ղեկին։ Այլ հարց է, որ կան մարդիկ, կան ուժեր, որոնք այդ մարտահրավերները նախընտրում են անվանել «պատմական կարծրատիպեր»։
Այդ համատեքստում չի կարելի, իհարկե, չհիշատակել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին։ Հիշեցնեմ, մոտ մեկ տարի առաջ Ջոն Բոլթոնը վարկած հնչեցրեց «պատմական կարծրատիպերից» հրաժարվելու անհրաժեշտության մասին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից գործնականում լիոին անհետացավ թուրքական սպառնալիքի տարրը։ Տպավորություն է ստեղծվում, որ այս տարվա ողջ ընթացքում Երևանն ինքնամոռաց ապացուցում էր «բոլթոնական» մոդելի ընդունումը և «կարծրատիպերից» հրաժարվելու ցանկությունը։ ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի կա՛մ ցրել այդ տպավորությունը, կա՛մ ամրապնդել։ Կա՛մ հայտարարել Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող լուրջ վտանգի մասին, կա՛մ լռել, կարծրատիպային հարվածի տակ դնելով հայկական պետական և ազգային շահերը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-10 10:52
Иностранный капитал уходит из армянской экономики. Точнее, бежит, если судить по темпу и объему сокращения инвестиций. Об этом свидетельствуют данные статистического комитета. Согласно опубликованным показателям, за прошлый год чистый поток общих иностранных инвестиций в реальный сектор экономики Армении сократился на 113 миллиардов драмов, а чистый поток прямых инвестиций снизился на 44 миллиарда драмов. Прежде всего отметим, что наиболее существенный отток зафиксирован по части российского капитала и капитала из ОАЭ. И это понятно. Наиболее крупные инвесторы уходят тоже по-крупному.
-
2025-04-10 09:30
Процесс либерализации визового режима между Арменией и Европейским союзом может занять от четырех до пяти лет. Об этом сообщила начальник Службы миграции и гражданства МВД Армении Нелли Давтян, передает Sputnik Армения. Она напомнила, что в декабре 2024 года в Ереване официально стартовали переговоры по визовой либерализации. Ожидается, что в июне ЕС представит Армении план действий. После этого страна должна будет выполнить ряд обязательств и ежегодно представлять отчеты о достигнутом прогрессе. "Озвученные сроки – ориентировочные. Перед нами будут ставиться разные задачи, и дело касается не только внедрения биометрической системы. Например, от нас могут потребовать сократить число граждан, обращающихся за убежищем в странах ЕС. В 2023 году таких было более 5 тысяч, а в 2024 – уже свыше 6 тысяч. Это означает, что придется менять мышление и миграционное поведение населения", – пояснила Давтян.
-
2025-04-08 10:00
Соединенные Штаты не будут заключать соглашение о таможенных пошлинах с КНР, пока не будет устранена проблема торгового дефицита США по отношению к Китаю. Об этом заявил президент США Дональд Трамп во время общения с журналистами пресс-пула Белого дома. «Нам необходимо разобраться с торговым дефицитом с Китаем, - сказал он. - Мы теряем в пользу Китая сотни миллиардов долларов. Пока мы не разрешим данную проблему, я не собираюсь заключать сделку». Трамп не стал давать прогнозов относительно будущей динамики на рынках, однако заявил, что США «гораздо сильнее» других стран в экономическом плане. «Я не хочу никаких обвалов [на рынках]. Однако иногда приходится прибегать к лекарству, чтобы что-то исправить», - добавил он.
-
2025-04-07 10:04
Азиатский банк развития предоставит Армении кредит в размере 45,3 млн. евро на улучшение качества системы здравоохранения. Кредитное соглашение «Программа улучшения качества здравоохранения» одобрено на заседании Правительства Армении 3 апреля, передает News.am. Целью кредитной программы является содействие реформам в следующих направлениях: строительство и благоустройство медицинских учреждений, строительство и модернизация медицинских учреждений, оцифровка и институционализация оценки и подотчетности качества медицинских услуг, лицензирование медицинских учреждений, развитие человеческого капитала в сфере здравоохранения, реализация пилотной программы телемедицины, улучшение использования инструментов электронного здравоохранения. Кредит будет предоставлен сроком на 18 лет. При этом 7 лет – это льготный период. Срок погашения кредита составит 11 лет.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-12-02 20:01
Փաշինյանի կառավարությունը մեզ կթողնի առանց միջպետական մայրուղիների Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, ազդակ ստանալով նշյալ երկրների ղեկավարների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-ին կրկին հավաքվել է Մոսկվայում իր հերթական նիստին:
-
2021-02-20 09:25
Հայաստանի իշխանությունները կա՛մ պատշաճ քննարկումներ չեն վարում, կա՛մ գաղտնի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին որոշումը, որն ընդունվեց այս տարվա հունվարի սկզբին Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի և Հայաստանի վարչապետ Ն.Փաշինյանի հետ Վ.Պուտինի հանդիպման արդյունքում, գործնականում անմիջապես գործողությունների ուղեցույց դարձավ ադրբեջանական կողմի համար:
-
2019-04-18 14:21
Ադրբեջանի տարածքում Ս-400-ների տեղակայման հնարավորությունը կարող է քաղաքական սպառնալիք դառնալ Հայաստանի համար։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։