Շոու բիզնեսը աստղերը պետք է հայտարարագրեն եկամուտները
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո հայտնեց լրագրողներին, որ եկամուտները հայտարարագրելու ՊԵԿ-ի հորդորները մնացել են անպատասխան։
Դեռ 2018թ.-ի վերջին Անանյանը կոչ է արել էստրադայի և շոու բիզնեսի աստղերին գրանցվել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտներն ու բարեխիղճ կերպով վճարել հարկերը։ Սակայն աստղերը ոչ միանշանակ ընդունեցին կոչը, իսկ շատերն ընդհանրապես անտեսեցին այն։ Այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ կազմակերպեց աստղերի և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու նպատակով։
«Շոու բիզնեսի հայտնի շուրջ 9 ներկայացուցչի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու, երևի թե, եկամուտ են ստացել, բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները», – ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով, քանի որ այդ կոչերին ոչ ոք չարձագանքեց, ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն, տեղեկացնում է newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 06:20
В Армении за январь–февраль 2025 года на свет появились 4 928 детей – на 549 меньше, чем за тот же период 2024 года (5 477 новорожденных). Такие данные приводит Национальная статистическая служба.
-
2025-04-08 06:16
Позорные "судебные процессы" над армянскими пленными в Баку показывают, что Азербайджан не готов к миру с Арменией, заявил бывший вице-премьер, депутат от блока "Айастан" Армен Геворкян в ходе выступления в ПАСЕ.
-
2025-04-08 06:12
«Никто не обвиняет нынешнее поколение Турции в Геноциде, но они несут ответственность за то, что сделали их предки», – заявил Alpha News депутат Европейского парламента от Австрии Гельмут Брандштеттер, добавив, что непризнание Геноцида ведет к повторению трагедии.
-
2025-04-08 06:07
По состоянию на 1 марта 2025 года Армению покинули 26 899 насильственно перемещенных граждан Арцаха, а вернулись – 15 642. Получается, что после насильственного перемещения с сентября 2023 года по состоянию на 1 марта этого года 11 257 граждан Арцаха покинули Армению и (пока) не вернулись. Об этом сообщает CivilNet со ссылкой на Службу национальной безопасности Армении (СНБ).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-10-22 17:08
2021 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է:
-
2021-04-06 21:29
Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։
-
2020-11-27 09:44
Նախկինում կոչ էր անում սնանկացնել, այսօր հպարտություն է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է հանդիպումների շարք անցկացնել Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ տնտեսական ակտիվության վերականգնման և ներդրումային միջավայրի հարցերը քննարկելու համար: Այդ մասին շաբաթվա սկզբին մեզ հայտնեց երկրի կառավարության մամլո ծառայությունը։
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։