Ո՞Վ Է ՈՒՄ ՆՍՏԵՑՐԵԼ
Ահա այսպիսի անսպասելի հարց ծագեց ինձ մոտ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, երբ պարզվեց ակնհայտը. ՔԴՕ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանք, չի համապատասխանում նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիության մասին ՀՀ Սահմանադրության հոդվածին։
Իհարկե, իշխանության կուսակցութունը սգի մեջ է։ Այն տենդագին կփորձի ինչ-որ բան հորինել, որպեսզի արդարացնի Քոչարյանի նկատմամբ քրեական հետպնդման ՍԴ-ի կողմից փաստացի ընդունված հակաօրինականությունը, բայց դժվար թե ինչ-որ բան ստացվի։ Եվ կարծում ենք, որ Ռ.Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 12-ին նշանակված առաջիկա նստում երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը կփոխվի։ Եթե դա տեղի չունենա ավելի շուտ. չէ՞ որ ՍԴ որոշումը համապատասխան, անմիջականորեն բխող հետևանքներով պարտադիր է բոլորի համար, և դատարանի նիստին սպասելը սկզբունքորեն ամենևին էլ պարտադիր չէ…
Այստեղից էլ առաջացավ հարցը. ըստ էության, ո՞վ է ում նստեցրել։ Այո, առաջին հայացքից Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին։ Բայց միայն առաջին հայացքից։ Ռոբերտ Քոչարյանն իր կյանքի ընթացքում այնպիսի փորձությունների միջով է անցել, որ նրա համար դա մոծակի խաթոց է։ Այո, տհաճ է։ Մտատանջություն է մերձավորների համար։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ անօրինությունը կդադարի, և Քոչարյանը ազատության մեջ կհայտնվի ավելի կոփված և ավելի… իմաստնացած։
Իսկ այ Փաշինյանը… Իրականում հենց Քոչարյանն է «նստեցրել» Փաշինյանին։ Եվ պինդ է նստեցրել։ Քանզի Փաշինյանն իր համառության պատճառով մշտապես մեծ ջրափոսի մեջ է նստում «Քոչարյանի գործով» և ոչ մի կերպ չի կարողանում դրանից դուրս գալ։ Այդ գործը նրա համար ասես ճահիճ լինի. որքան ավելի է թպրտում սեփական ինքնասիրությունը բավարարելու փորձերով, այնքան խորն է նրան կլանում անօրինության ճահիճը, որի համար նա վաղ թե ուշ, բայց դաժանորեն պատասխան է տալու։
Վարչապետի պատվերով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող անօրինությունների վկայությունն են և՛ գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցների բովանդակությունը, և՛ անցանկալի դատավորների հետապնդումները, և՛ դատարանների շրջափակման հակասահմանադրական ակցիայի կազմակերպումը, և՛ նրանց գործունեության խոչընդոտումը, ինչը փաստացի գործադիր իշխանության անթաքույց ճնշում է դատականի վրա և, հետևաբար՝ սահմանադրական կարգի տապալում, որը հիմնված է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների բաժանման սկզբունքի վրա։ Ե՛վ Քոչարյանի կալանքը, կիրառված ի հակասություն Սահմանադրության, չենք խոսում արդեն ամենաանհեթեթ մեղադրանքի մասին՝ անհեթեթ հոդվածով…
Մինչդեռ ՍԴ որոշումը դա դեռ ծաղիկներն են։ Անխուսափելիորեն կլինեն նաև այլ որոշումներ, որոնք միանշանակորեն կվկայեն Քոչարյանի հետապնդման պատվիրված, քաղաքական բնույթի մասին։ Կլինեն և՛ Վենետիկի հանձնաժողովի ու ՄԻԵԴ-ի կարծիքները, և՛ շատ ու շատ ուրիշներ… Ռ.Քոչարյանի հետապնդման քաղաքական բնույթն ակներև կդառնա բոլորի համար, և ողջ այդ գործընթացը ահռելի բիծ կլինի մեր պետության հեղինակության վրա, անխուսափելի հետևանքներով, որոնք արդեն այսօր զգացնել են տալիս իրենց, բայց այնուհետ շատ ավելի ակնբախ կդառնան։ Իսկ այդ ողջ խայտառակության գլխավոր մեղավորը կլինի դըմփ-դըմփ-հու-վարչապետը…
Մյուսներից ի՞նչ պահանջես։ Դե, դատավոր Արմեն Դանիելյանը, որը որոշումներ է կայացնում՝ չլսելով պաշտպանող կողմի փաստարկները, հրաժեշտ կտա դատավորի պատմուճանին։ Դե, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, որին դատարանը մեղավոր ճանաչեց Ռ.Քոչարյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու մեջ, որպես իրավախորհրդատու աշխատանքի կտեղավորվի Սորոսի հիմնադրամում։ Դե, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքի կանցնի որպես փաստաբան, իսկ Սահմանադրական դատարանի կիսակայացած անդամ Վահե Գրիգորյանը ստաժավորման կմեկնի Անգլիա, որպեսզի իր անտեղյակությամբ ու ծախվածությամբ չվարկաբեկի Սահմանդրական դատարանի դատավորի կարգավիճակը։
Իսկ այ Փաշինյանը… Եկեք պարզապես լռենք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:34
Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.
-
2025-07-04 09:25
Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.
-
2025-07-03 09:37
Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.
-
2025-07-02 10:04
Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-05 20:27
Թող ներեն ինձ մեր վրացի եղբայրները, բայց ժամանակին մի այսպիսի հայտնի անեկդոտ կար։. Վրացական դպրոցում թվաբանության դաս է։ Ուսուցիչը հարցնում է. «Գոգի, ինչքա՞ն կլինի՝ երկու անգամ երկու»։ Գոգին կանգնում է ու հպարտ պատասխանում. «Ո՛ւթ»։ Ուսուցիչը նախատինքով տարուբերում է գլուխը. «Գոգի, ախր լավ, թող լինի հինգ, վեց, յոթ... բայց հաստատ ո՛չ ութ»։
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։