Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։
«Թեև անկեղծ ասեմ, ուղիղ արդարադատությանը միջամտելու գործողություններ ես չտեսա։ Այդ ամենն ուղղակի նման էր ֆլեշմոբի, երբ անձը կրկնում էր երկրի ղեկավարների արտահայտած մտքերն ու բառերը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, դատելով տեղի ունեցածին նախորդած գործողություններից ու հայտարարություններից, նման միջադեպը սպասելի էր, ավելի վատ բաներ էլ կարող են լինել։
«Սպասելի էր, քանի որ ժամանակին հենց արդարադատությանը միջամտելուն ուղղված ապօրինի քայլերը որևէ գնահատականի չեն արժանացել։ Բարձրագույն դատական խորհուրդն այդ ժամանակ չգիտեմ ինչով էր զբաղված, նույնը ոստիկանությունը։ Ես ի նկատի ունեմ, երբ դատավորի որոշումից դժգոհ իշխանությունը վիրավորանք է հասցնում դատավորին, դա ուղղակի միջամտություն է։ Երբ դու ջղայնանում ես, որ քո ուզած որոշումը չեն կայացրել, նկատի ունեմ այն հայտարարությունը, որ «կա՞ դատավոր էս երկրում, ով կարա իմ ասածը չանի», երբ դու հրահանգ ես տալիս խոչընդոտել դատարանի աշխատանքը, բա սրանք ի՞նչ են։ Լավ կարելի՞ է այս աստիճան երկակի ստանդարտներ կիրառել։ Ես տրամաբանությունը չեմ հասկանում, սա իշխանության բանեցման դասական օրինակ է»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանին ուղեկցող երիտասարդ տղամարդը տեսախցիկը միացրած, ուղիղ եթերում անընդհատ հարցնում էր՝ «Դուք Ձեզ համարո՞ւմ եք դռների տակ վնգստացող դատավոր»։
Փաստաբանի խոսքով, որպեսզի բանը սրան չհասներ, առաջին հերթին երկրի ղեկավարները պետք է իրենց արտահայտություններում զուսպ լինեին։
«Եթե իրենք պատկերացոմ չունեն, թե ինչպես բարեփոխել դատական համակարգը, դա դեռ չի նշանակում, որ պիտի իրենց համար ոչ ցանկալի որոշումներին արձագանքեն նման արտահայտություններով, ինչպիսին է՝ «պատերի տակ վնգստացող»։ Այդ «պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու։ Բոլոր այն անձինք, ովքեր դատավորի գործողություններից դժգոհ կմնան երբևէ ու որևէ պատճառով, էդ արտահայտությունը միշտ անելու են։ Եթե դա կարող է անել երկրի ղեկավարը, ինչո՞ւ դա չեն կարող անել շարքային քաղաքացիները։ Եվ երբ դու հնարավորություն ես ստանում հեգնել դատավորին, դրանից հետո գալիս է հաջորդ քայլը։ Չի բացառվում, որ մի օր էլ բոլոր դատավորներին թույլ չտան մուտքերից դուրս գալ, ի՞նչ է բոլոր դատավորներին թիկնապահներ են տալու»,-ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում մասնավորապես հայտարարեց. «Այսօր մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգից, ինչը չի նշանակում, որ բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»։
Հետագայում նման միջադեպերից խուսափելու համար ի՞նչ քայլեր են հարկավոր։ Հարցին ի պատասխան, Վարոսյանը հայտարարեց՝ ներկա իշխանությունը դա չի կարող այլևս անել։
«Վերջ։ Ներկա իշխանությունն արդեն իր ուղենիշը գծել է։ Մենք մեկ ու կես տարի փորձեցինք բացատրել, ներկայացնել, քննադատել, որ սա սխալ է, սա ճիշտ է, բայց այս ընթացքում նրանք ապացուցեցին, որ իրենց ուղենիշը լինելու է՝ «ոնց ուզում ենք, այնպես անելու ենք» կամ «ինչքան խելքներս հասնում է, այնպես էլ անելու ենք»։ Ես ո՞ւմ համար ներկայացնեմ, թե ի՞նչ պետք է արվի։ Եթե ոչ մեկին դա չի հետաքրքրելու, ո՞ւմ համար ուղենիշներ գծենք»,-ասաց իրավաբանը։
Փաստաբաններից մեկը սոցցանցում հիշեցրել էր, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումից հետո նրա պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն հայտնեցին ավելի քան 100 փաստաբաններ, ե՞րբ են նրանք հայտարարելու Աննա Դանիբեկյանի կողքը կանգնելու մասին։
Panorama.am-ի զրուցակից փաստաբան Վարոսյանն այս առումով ընդգծեց. «Սրանք համարժեք դեպքեր չեն։ Համեմատության մեջ դնել իշխանության կողմից քրեական հետապնդումն ու մեկ անձի ֆլեշմոբը ոչ թե միամտություն է, այլ ուղղակի ցինիզմ»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանաման միջոց կալանավորումը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված են։ Որոշումից որոշ ժամանակ անց նրա աշխատասենյակում իրականացվեցին խուզարկություններ, առգրավումներ, հարուցվեց քրեական գործ։ 100 փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին ստանձնել դատավորի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ կատարվածը որակելով որպես «հետապնդում, պատժիչ գործընթաց, հաշվեհարդար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-23 21:12
Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-24 07:15
Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
-
2019-09-21 09:21
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը բավարար հիմք չէ ոչ միայն Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու, այլև նույնիսկ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։