ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԴՌԱՆ ՏԱԿ ՎՆԳՍՏԱ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ…
Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։
Մեր հրապարակումներում մենք բազմիցս մատնանշել ենք, որ Գրիգորյանը խախտում է Սահմանադրության 164 (կետ 7) հոդվածը, որն արգելում է ՍԴ դատավորներին զբաղվել քաղաքականությամբ։ Իրականում ՍԴ դատավոր Գրիգորյանը զբաղվում է միայն քաղաքականությամբ և ուրիշ ոչ մի բանով, բացի քաղաքականությունից, ցուցադրաբար անտեսելով իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին բազմիցս հիշատակվել է ԶԼՄ-ներում։ ՍԴ դատավոր-նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանին հեռացնելու համար խորհրդարանական մեծամասնության պայքարում ամենից արտառոցն այն է, որ համապատասխան որոշման նախագծում երկու կետեր հաստատ բնորոշում են Գրիգորյանի պահվածքը։ Դատեք ինքներդ. նա ավելի քան երեք անգամ բացակայել է ՍԴ նիստերից անհարգելի պատճառով։ Ասեմ ավելին. նրա բացակայության պատճառը զուտ քաղաքական էր, ինչի մասին վկայում է Գրիգորյանի նամակը վարչապետին, որտեղ նա բնորոշել է ՍԴ ներկայիս կազմը որպես ոչ լեգիտիմ, բացառությամբ երկու դատավորների, ինչից հետևում է, թե այդ ատյանի որոշումները նույնպես լեգիտիմ չեն։ Որևէ մեկը համարձակություն կվերցնի՞ իր վրա պնդելու, թե ՍԴ ներկայիս կազմի նկատմամբ դատավոր Գրիգորյանի վերաբերմունքը քաղաքականությունից դուրս է։ Եվ մի՞թե ՍԴ նիստերից նրա բացակայելը չի բնութագրվում «էական կարգապահական խախտման» մասին հոդվածով։ Գրիգորյանն աշխատավարձ է ստանում, օգտվում ծառայողական աշխատասենյակից և ոչինչ չի անում։ Նրա մասնագիտական անգործության պատճառները զուտ քաղաքական են…
Վերը հիշատակված որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության և առաջացրել իրավագիտության ոլորտի մասնագետների քրքիջը. պաշտոնական փաստաթղթի 15 էջեր նվիրված են ՍԴ նախագահի և երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանի անձնական հարաբերությունների նկարագրությանը։
15 էջերում ապացուցվում է, որ նշյալ պարոնայք ջերմ բարեկամական հարաբերություններում են։ «Եվ ի՞նչ»,- մի լավ ծիծաղելուց հետո հարցրեցին իրավունքի ոլորտի մասնագետները, չէ՞ որ Ռ.Քոչարյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ Արամ Վարդևանյանը։ Եվ ասացեք, ինչո՞վ կարող են բարեկամական հարաբերություններն ազդել ՍԴ որոշումների վրա. Թովմասյանը շատերի հետ կարող է բարեկամական հարաբերություններում լինել։ ՍԴ-ն լիազորված չէ որոշումներ կայացնել քրեական գործերով, ներառյալ Քոչարյանի գործը. այն որոշումներ է ընդունում օրենքի այս կամ այն հոդվածի Հիմնական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ։ Ինչն էլ արվեց սեպտեմբերի 4-ին, երբ ՍԴ-ն հայտարարեց, որ ՔԴՕ 35-րդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Մի խոսքով, իշխանությունը (իմա՝ Նիկոլը) սկսել է ՍԴ-ն զավթելու հակասահմանադրական գործընթացը, ինչի մասին արդեն հայտարարել են բազմաթիվ փորձառու իրավագետներ։
Ով հայտնվեց դռան տակ
Անգրագետ փաստաթղթին, որ հորինեցին խորհրդարանում և որը չի կարող դե-յուրե հիմք ծառայել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար, կցված է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի զառանցալի հայտարարությունն այն մասին, թե իբր՝ հայտնի չէ, թե ինչ է գրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին ՍԴ-ի հղած դիմումում։ Հիշեցնեմ, որ ՍԴ-ն դիմել էր եվրոպական երկու ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Երկու ատյաններին ուղղված դիմումների տեքստերը հայերեն թարգմանությամբ արդեն փոխանցվել են խորհրդարանին, որտեղ կա պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը վերջերս զվարճացրեց հասարակայնությանը ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու հիրավի «հանճարեղ» մտահղացումով։
Այո, այո, այստեղ սխալմունք չկա. այն դեպքում, եթե խորհրդարանական մեծամասնության վերոնշյալ որոշումը չհանգեցնի Թովմասյանի հրաժարականին, Աղազարյանն առաջարկել է միավորել ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միասնական մարմնի՝ մեկ տանիքի տակ, սահմանադրական հարցերով որոշումներ կայացնելու իրավունքով։ Ե՛վ միջոցներ կտնտեսվեն, և՛ ՍԴ-ի շենքը կարելի կլինի օգտագործել այլ նշանակությամբ, համարում է նա։ Ճիշտ է, նման գլուխկոնծիների համար կպահանջվի հանրաքվե անցկացնել, բայց ինչե՜ր ասես, որ չեն անի հանուն նրա, որ ազատվեն Թովմասյանից և էլի յոթ դատավորներից, որոնք Աղազարյանի համար անհասկանալի պատճառներով հրաժարվեցին օրինականացված կաշառքից՝ պաշտոնից կամավոր հեռանալու դեպքում աշխատավարձի պահպանման տեսքով։
Նիկոլը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շուրթերով խոստացավ աշխատավարձ վճարել այդ դատավորներին ընդհուպ մինչև կենսաթոշակային տարիք՝ սահմանված բոլոր հավելավճարների պահպանումով, բայց դատավորները հրաժարվեցին։ Նրանք չեն քվեարկի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու օգտին, քանի որ դա հակասում է օրենքին, այլ կերպ ասած՝ անգրագետ փաստաթուղթը կմերժվի, որովհպետև ՍԴ-ի այդ յոթ դատավորները նրանցից չեն, ովքեր վնգստում են դռան տակ։ Նրանք այդ դռանը նույնիսկ չմոտեցան…
Ավա՜ղ, ոչ բոլոր դատավորներն են ընդունակ դիմակայելու իշխանության ճնշմանը։ Նրանք, ովքեր խոնարհվեցին կոշտ մամլիչի ճնշումից, արդեն հայտնվել են վարչապետի դռան տակ։ Դատավորների մասին վարչապետի սկանդալային արտահայտության հետ, հիշեցնեմ, համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարցրեց Աննա Դանիբեկյանին, թե արդյոք նա իրեն համարում է «դռների տակ վնգստացող» դատավոր, վերջինս վիրավորվեց և նկատողություն հայտարարեց փաստաբանին։ Հարց է ծագում. ինչի՞ համար։ Նրա, որ սեպտեմբերի 17-ին և 20-ին Դանիբեկյանի ընդունած երկու որոշումները պատմության մեջ կմտնեն որպես իշխանության և անձամբ վարչապետի աննախադեպ ճնշման տակ ընդունված որոշումնե՞ր։ Ալումյանը հայտարարեց, որ Դանիբեկյանը չի կարող արդարադատություն իրականացնել, քանի որ գտնվում է Ռ.Քոչարյանի քաղաքական հետապնդումն իրագործող կողմի ազդեցության տակ։
«Դատավոր (անդամ)» գրառումը պաշտոնական փաստաթղթում
Ալումյանի այդ կարծիքն արդեն կրկնել են տարբեր սերնդի և որակավորման իրավաբաններ։ Վարչապետի քմայքները հնազանդ կատարում է խորհրդարանական մեծամասնությունը։ Թովմասյանին պաշտոնից հեռացնելու ծրագիրը պաշտոնական թյուրիմացություն է, որը ճշգրիտ համապատասխանում է Փաշինյանի բնորոշմանը, քանզի նրանք, ովքեր ստորագրել են դրա ներքո, արդեն հարմարավետ տեղավորվել են վարչապետի դռան տակի թանկարժեք փալասին։
Ինչպես արդեն հաղորդվել է, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և խորհրդարանի կանոնակարգում խոսքը վերաբերում է դատավորի, այլ ոչ թե ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմնավորումներին։ Իսկ քանի որ Նիկոլը համամիտ է Գրիգորյանի այն կարծիքին, թե ՍԴ-ում ընդամենը երկու դատավոր կա, մյուսները լոկ անդամներ են, ապա խորհրդարանական որոշման նախագծում էլ ՍԴ նախագահի բնորոշման համար օգտագործված է «դատավոր» բառը, իսկ փակագծում նշված է «անդամ»։ Խոսքը, հիշեցնեմ, պաշտոնական փաստաթղթի մասին է։
Իզուր Դանիբեկյանը նեղացավ Ալումյանից, սեպտեմբերի 20-ին փաստաբանը ամենևին էլ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեց դատարանի նկատմամբ, նա միայն մեջբերեց վարչապետի հայտարարությունը, որը հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Նիկոլի դռան տակ արդեն վաղուց ասեղ գցելու տեղ չկա. այդտեղ է բնակռել նախարարների կաբինետը, խորհրդարանական մեծամասնությունը, բացառությամբ նրանց, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Այդտեղ են դատավորներ Արմեն Դանիելյանը և Աննա Դանիբեկյանը, այդտեղ են հայտնի և ոչ այնքան հայտնի բազմաթիվ անձինք…
Պատահական չէ, որ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության ղեկավաերի պաշտոնից, գեներալ Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Պատի՛վ ունեմ»։ Նրանք, ովքեր կարող են ասել դա իրենց մասին, արդեն լքում են իշխանությանը, որտեղ Նիկոլի մտահղացմամբ պետք է մնան միայն նրանք, ովքեր «վնգստում են դռների տակ»։ Վարչապետի քաղաքական տեսլականում հենց այդ տեսքն ունի ապագայի պատկերը, նույն այն «նոր Հայաստանը», որ Նիկոլը խոստանում է կառուցել, երբ վերջնականապես փլուզի հինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:09
Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։