Последние новости

ԿԱՑՆԻ ՀԱՐՎԱԾ ՀԱԷԿ-ԻՆ

Ի՞նչ է մտքին դրել կառավարությունը, էժան վարկը փոխարինելով թանկով

Փաշինյանը Հայաստանի համար համակարգային, ռազմավարական նշանակություն ունեցող կապիտալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ամեն կերպ արգելակելու մեծ վարպետ է։

Նրա այդ հատկանիշն աչքի զարնվեց իշխանության գալու հենց սկզբից, երբ նման ծրագրերի իբր պարունակած լուրջ կոռուպցիոն բաղադրիչի պատրվակով բառացիորեն սառեցրեց դրանց շարունակությունը, ինչի արդյունքում կապիտալ ծախսերի գծով նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը իրականացվեց կեսից էլ պակաս չափով, իսկ մարդիկ, համապատասխանաբար, զրկվեցին այդ աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։ Բայց ոչ ոք տարրական հարց չտվեց. եթե վարչապետը պետության կողմից իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերում կոռուպցիոն հոտ է առել, ապա ավելի տրամաբանական չէ՞ր լինի արդյոք գնալ այդ հետքով, փակել կոռուպցիոն սողանցքերը, բայց չդադարեցնել բուն ծրագրերը...

Փորձենք այս շարքում դիտարկել բավական արտասովոր պատմությունը, կապված ռուսական 270 մլն դոլարի վարկային գծի և դրա 30 մլն դոլարի չափով դրամաշնորհային բաղադրիչի հետ, որոնք նախատեսված էին Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործունեության երկարաձգման աշխատանքների համար: Մեր երկրում իշխանափոխությունից հետո այդ ծրագիրն էլ սկսեց արգելակվել, ինչը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հավաստմամբ, պատճառ դարձավ հրաժարվելու վարկի մնացած մասից։ Իսկ փոխարենը՝ ի՞նչ։

Կառավարությունը նախատեսում է իրականացնել ՊԳՊ-ի (պետական գանձապետական պարտատոմսերի) թողարկում, ինչի արդյունքում առաջիկա 3 տարիներին կներգրավի 63,2 մլրդ դրամ (մոտ 131 մլն դոլար): Ընդ որում կառավարությունը հույսեր է փայփայում, թե ներքին պարտքի (ՊԳՊ) արդյունքում գոյացած գումարը որպես բյուջետային վարկ կտրամադրվի ատոմակայանին առնվազն այն նույն պայմաններով, որոնցով տրամադրվել է ռուսական վարկը:

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներքին աղբյուրներից միջոցներ ենք ներգրավում՝ավելի լավ պայմաններովՆախկին պայմաններում որոշակի սահմանափակումներ ունեինք՝ այդ թվում գնումներ իրականացնելու առումով, իսկ այս պարագայում այն դնում ենք շուկայական տրամաբանության մեջ և կարող ենք շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքի գները կլինեն ավելի ցածր», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ հավելելով, թե «կառավարության նկատմամբ կա վստահություն»:

Մեր կարծիքով, վարչապետի ողջ այս «հիմնավորումը» չի դիմանում է որևէ քննադատության։ Նախ, անհնար է ՊԳՊ-ի թողարկման միջոցով ֆինանսական միջոցներ ներգրավել «ավելի լավ պայմաններով», քան տրամադրվել է ռուսական վարկը (տարեկան 3%). տոկոսավճարները նման դեպքում առնվազն երկու-երեք անգամ ավելի բարձր են։ Այսպես, անցած տարի առաջնային շուկայում տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,05%, իսկ այսօր, շուկաներում բարձր ցնցումայնության պայմաններում, ներքին պարտքը հաստատ ավելի թանկ կլինի: Եվ եթե նույնիսկ կառավարությունն այնուհետ վարկ տրամադրի ՀԱԷԿ-ին նույն այն պայմաններով, ինչ ՌԴ-ն, ապա կստացվի, որ պետբյուջեն իր վրա կվերցնի այդ գումարի մնացած մարժա-բեռը։ Իմաստը ո՞րն է։ Հրաժարվել ավելի էժան արտաքին միջոցներից (չենք խոսում արդեն բարոյական տեսանկյան մասին, երբ ՌԴ վարկային գիծը ենթադրում էր նաև դրամաշնորհային բաղադրիչ)՝ հօգուտ ավելի թանկ ներքին պարտքի՞։

Երկրորդ, ինչ վերաբերում է անհրաժեշտ ապրանքները շուկայից մրցակցային, հետևաբար, ըստ Փաշինյանի՝ ավելի ցածր գնով ձեռք բերելուն։ Ինչպես հայտնի է բոլորին, բացի, հավանաբար, կառավարության ղեկավարից, մեր ատոմակայանում տեղադրված է «խորհրդային» (ռուսաստանյան) տիպի ՋՋՌ (ջրա-ջրային ռեակտոր), այնպես որ ինքնին հասկանալի է, որ ՀԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ ապրանքները՝ սարքերը, գործիքները և տեխնոլոգիական այլ սարքավորումը, կարելի է ձեռք բերել հենց և միայն Ռուսաստանում: Այս գործում Ռուսաստանի մենաշնորհային դիրքը միանգամայն բնական է, մանավանդ որ կառավարությունն ինքը հայտարարում է, որ ՀԱԷԿ-ի էներգաբլոկի վերակառուցման ծրագրի հետ կապված աշխատանքները կարող է իրականացնել միայն մեկ ընկերություն, և այդ ընկերությունը «Ռոսատոմն» է։ Ի վերջո, քանի որ մեր կառավարությանն այդչափ հուզում է մենաշնորհների հարցը, ՌԴ-ի հետ համաձայնագիրը ենթադրում էր, որ վարկի 20 տոկոսը կարելի էր ուղղել երրորդ երկրներից ապրանքներ ձեռք բերելուն։

Եվ վերջապես, այդ առումով կառավարության նկատմամբ ի՞նչ վստահության և ներքին աղբյուրների հաշվին ի՞նչ մեծ նախագծերի մասին է խոսում Փաշինյանը։ Վայ-վարչապետը սովորություն ունի տեղի ունեցող ամենը մեկնաբանել իր աշխատակազմի նկատմամբ աննախադեպ վստահության տեսանկյունից, չնայած մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, իսկ աշխատակազմի ինչ-որ բեկումնային նախագծերի վերաբերյալ ակնարկներ հնչում են արդեն 2 տարի շարունակ, բայց դրանց մասին ոչ ոք ոչինչ չի լսել

Անկեղծ ասած, այս ամենից զուտ քաղաքականության սաստիկ հոտ է փչում։ Մանավանդ եթե մտաբերենք, թե ինչպես փոշիացան ռուսական ռեակտորների անհուսալիության մասին ԵՄ փորձագետների փաստարկները Ֆուկուսիմայի վթարից հետո, որտեղ տեղադրված էր ամերիկյան General Electric-ի արտադրության Boiling Water Reactor (BWR) ռեակտոր: Մինչդեռ մեր հիշողության մեջ թարմ են 1989 թվականի իրադարձությունները, երբ Սպիտակի երկրաշարժից հետո ՀԱԷԿ-ի աշխատանքը շուտափույթ դադարեցվեց, ինչը երկրում առաջացրեց էներգետիկ ամենասուր ճգնաժամ, որը շարունակվեց ընդհուպ մինչև 1995 թվականը, երբ տեղի ունեցավ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի փրկիչ վերագործարկումը: Եվ այն ժամանակ էլ դրան նպաստեցին ինչպես ռուս մասնագետները, այնպես էլ մասամբ ռուսաստանյան միջոցները։

Ինչպես հայտնի է, Եվրամիությունը պնդում է, որ Հայկական ԱԷԿ-ը հնարավորինս շուտ փակվի, և ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագրում հստակ ձևակերպված է, որ Երևանը պետք է մշակի ՀԱԷԿ-ի ապամոնտաժման ճանապարհային քարտեզ։ Մեր հարևան ևս երկու պետություններ այս տարիների ողջ ընթացքում ակտիվորեն լոբբինգավորում են այդ հարցը, այնպես որ նկատի առնելով Փաշինյանի գործողությունների անկանխատեսելիությունն ու հանկարծականությունը՝ մեծ կասկած է առաջանում. իսկ գուցե վարչապետը ձեռնամուխ է եղել իրականացնել արտաքին, ազգային իղձերի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող օրակարգի ևս մեկ կե՞տ, որն ամփոփված է Հայաստանի համար ռազմավարական հերթական օբյեկտը փակելու մեջ։ Անձամբ ես չեմ զարմանա, եթե հետագայում «հանկարծ» պարզվի, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքների ֆինանսավորման հարցը ինչ-որ «օբյեկտիվ» հանգամանքների բերումով չի հաջողվել լուծել, և ատոմակայանը պետք է փակվի

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОРИДОРЫ РАЗВИТИЯ КАК СЛЕДСТВИЕ ТРАНСГРАНИЧНОГО ГЧП
      2023-06-08 09:40
      334

      В Сочи открылся Евразийский конгресс'23 8 июня в Сочи, в парке науки и искусства «Сириус», начал свою работу организованный Евразийским банком развития (ЕАБР) Евразийский конгресс'23. Вообще на Федеральной территории «Сириус» 7-9 июня проходит целый ряд мероприятий с участием глав правительств СНГ и ЕАЭС: уже упомянутый III Евразийский конгресс, заседания Совета глав правительств СНГ и Евразийского межправительственного совета, II Молодежный форум СНГ и ЕАЭС, выставка «Евразия – наш дом». Спецкор. «ГА» уже вылетел в Сочи – и вот его первый материал оттуда…

    • «СЕКРЕТЫ ПОЛИШИНЕЛЯ» ПРАВИТЕЛЬСТВА
      2023-06-06 11:02
      1370

      Армения превратилась в страну услуг и торговых посредников За последний год в Армении не появилось ни одного нового масштабного производства товаров, которыми могли бы сильно заинтересоваться на внешних рынках. Об этом свидетельствует и национальная статистика.

    • МАЙСКИЙ ЦЕННИК: ПОРА БРОСАТЬ КУРИТЬ И ПИТЬ… МОЛОКО
      2023-06-06 10:13
      1317

      5 июня Статкомитет Армении обнародовал свежие данные относительно индекса потребительских цен (ИПЦ) в нашей стране в мае (к маю прошлого года) и за 5 прошедших месяцев (к январю-маю 2022 года). Первый показатель называется 12-месячной инфляцией, которая составила вполне приемлемые 1,3%, то есть именно настолько выросли цены в мае этого года, если сравнивать их с прошлогодним маем.

    • БЮДЖЕТ… ОТ ЛУКАВОГО
      2023-06-05 11:07
      1594

      Неужели этот визгливый персонаж, кого судьба-злодейка 5 лет назад закинула в кресло руководителя государства, не понимает, как он одновременно смешон и жалок, когда из кожи вон лезет, пытаясь приписать себе несуществующие заслуги в экономическом развитии Армении? Во-первых, и об этом уже известно даже школьнику, высокие макроэкономические показатели прошлого года и 1-го квартала года текущего имеют весьма слабое отношение собственно к деятельности возглавляемого Пашиняном правительства, которое все это время лишь пассивно созерцало поступление в страну различных благ от удачно сложившихся для Армении временных геополитических обстоятельств. А во-вторых…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ