Последние новости

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 200 ՀԱՅՏ Է ՍՏԱՑԵԼ

«Ամերիաբանկը» միացել է կառավարության վարկային բաղադրիչ ունեցող հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը և այսօրվա դրությամբ 200 հայտ է ստացել՝ ընդհանուր ավելի քան 12 միլիարդ դրամի: Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսում հայտնեց «Ամերիաբանկի» մանրածախ բանկային գործարքների գծով գործադիր տնօրեն Արման Բարսեղյանը։

Նրա խոսքերով՝ ներկայում արդեն հաստատվել են ավելի քան 4 միլիարդ դրամի հայտեր: «Չնայած այն բանին, որ միջոցառումների ծրագրերը սկսվել են ընդամենը մեկ շաբաթ առաջ, հետաքրքրությունը դրանց նկատմամբ մեծ է: Վստահ եմ, որ նախապատրաստական աշխատանքներից հետո հայտերի ներկայացման տեմպերը կմեծանան: Ծրագրերն իսկապես պահանջարկ ունեն, և դրանք կօգնեն մեզ հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները», - ասաց Բարսեղյանը: Նա ընդգծեցեց, որ բանկը մասնակցում է չորս ծրագրերի, որոնցից երեքը ունեն վարկային բաղադրիչ: Բարսեղյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերից յուրաքանչյուրի համար վարկեր տրամադրելու պայմաններն ու չափանիշները:

Բարսեղյանի խոսքերով՝ կառավարության միջոցառումների առաջին ծրագիրը նախատեսված է Հայաստանում գրանցված բոլոր տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռներեցների համար, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների և շահումով խաղերի կազմակերպիչների:

Վարկերը նախատեսվում են ծախսերի վեց ուղղություններ ֆինանսավորելու համար: Այսպես, վարկը կարող է օգտագործվել աշխատավարձերը, հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարների համար, բայց առավելագույնը երեք ամսվա ընթացքում։ Նաև վարկային միջոցները կարող են օգտագործվել հումքի և սարքավորումների ներկրման/ձեռքբերման համար, միակ պայմանն այն է, որ և՛ հումքը, և՛ սարքավորումները պետք է օգտագործվեն բացառապես Հայաստանի տարածքում արտադրանք տալու համար:

Միջոցները կարող են ուղղվել նաև կոմունալ ծախսերի վճարման, ինչպես նաև սննդամթերքի և դեղորայքի ներմուծման համար՝ դրանք պարտադիր երկրում իրացնելու պայմանով: Բարսեղյանը ընդգծեց, որ վարկային միջոցներ կարող են տրամադրվել նաև այդ ոլորտներից միանգամից մի քանիսի համար:

Ծրագրի հնարավորություններից օգտվելու համար ընկերությունը պետք է համապատասխանի մի քանի չափանիշների՝ առնվազն 1 տարվա գործունեություն, հարկային և վարկային լավ պատմություն: Սա նշանակում է, որ ընկերությունը վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա վարկերի ժամկետանց վճարներ, ինչպես նաև չմարված հարկային պարտավորություններ՝ 2019 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ:

Ներկայացնելով միջոցառումների առաջին ծրագրի շրջանակներում պետական աջակցության ձևը՝ Բարսեղյանը նշեց, որ օգնության երեք ձև է նախատեսված՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և սուբսիդավորում: «Համաֆինանսավորման դեպքում բանկը կհաստատի վարկի գումարը, իսկ կառավարությունը կհամաֆինանսավորի 20-50% զրոյական տոկոսադրույքով, դրանով իսկ կառավարությունը նվազեցնում է վարկի ընդհանուր պարտավորության արժեքը: Վերաֆինանսավորման դեպքում բանկը ստանձնում է վարկի ամբողջ գումարի ֆինանսավորումը, իսկ կառավարությունը վերաֆինանսավորում է գումարի 50-100% -ը՝ դրանով իսկ բանկերին հնարավորություն ընձեռելով իջեցնել տոկոսադրույքը: Իսկ սուբսիդավորման դեպքում վարկերի տոկոսները մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորվում են պետության կողմից», - տեղեկացրեց նա: Վարկերը հիմնականում կտրամադրվեն ազգային արժույթով, սակայն նաև բացառություններ են նախատեսված: «Կախված վարկառության նպատակներից, միջոցները կարող են նաև արտարժույթով տրամադրվել», - տեղեկացրեց նա: Վարկի առավելագույն գումարը 500 միլիոն դրամ է, առավելագույն ժամկետը ՝ 24 ամիս: Վարկերը կտրամադրվեն միայն անկանխիկ ձևով, շեշտեց նա:

Բարսեղյանի խոսքերով՝ հակաճգնաժամային երկրորդ ծրագիրը ուղղված է գյուղատնտեսական ոլորտին: Ծրագրով նախատեսված վարկառության նպատակները կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի: Վարկ կարող է տրվել գյուղացիական տնտեսությունների հնարավորությունների զարգացման և արդիականացման, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, խաղողի և մրգատու այգիների հիմնման, հակակարկտային ցանցերի ձեռքբերման, գյուղատնտեսական հումքի ձեռքբերման, անասնաբուծության կարիքների ֆինանսավորման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման համար:

Միջոցառումների երկրորդ ծրագրով առաջադրված պահանջները գրեթե նույնն են, ինչ առաջին ծրագրի դեպքում՝ լավ հարկային և վարկային պատմություն: «Առնվազն 1 տարվա գործունեության պահանջը այստեղ չկա», - ասաց նա: Այս ծրագրի համար պետական աջակցության ձևերը տրամադրվում են համաֆինանսավորման և սուբսիդիաների տեսքով: Վարկերի այս տեսակը տրվում է ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով: Վարկի առավելագույն գումարը 1,8 միլիարդ դրամ է`12-96 ամիսով: «Ժամկետները ավելի շատ կախված են վարկի նպատակից», - ասաց նա:

Ինչպես հայտնեց Բարսեղյանը, միջոցառումների երրորդ ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներին օգնություն է ցուցաբերվում Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: Այս ծրագրից կարող են օգտվել վերամշակող արդյունաբերության, հանրային սննդի, լոգիստիկայի, զբոսաշրջության, ծառայությունների, առողջապահության, նախադպրոցական կրթության, սպորտի, զվարճանքի և ժամանցի, շինարարության ոլորտում աշխատող ընկերությունները։ Վարկ կարող է վերցվել աշխատավարձերի, հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարման, հումքի ձեռքբերման, կոմունալ վճարների և վարձավճարների վճարման համար: Որպեսզի վարկ տրամադրվի, տնտեսվարող սուբյեկտները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ տարեկան շրջանառությունը պետք է լինի 24-500 միլիոն դրամ, ունենան լավ հարկային և վարկային պատմություն: Վարկերը տրամադրվում են դրամով՝ 2019 թվականի շրջանառության 10%-ի չափով, առաջին երկու տարվա համար 36 ամիս ժամկետով, զրոյական տոկոսադրույքով, երրորդ տարվա համար տոկոսադրույքները կկազմեն 12%:

Ինչպես տեղեկացրեց Բարսեղյանը, վարկի հայտը կարող է ներկայացվել բանկի առցանց հարթակի միջոցով՝ sme.ameriabank.am: «Մեր հաճախորդները, ովքեր օգտվում են ինտերնետ-բանկ համակարգից, կարող են հայտն այդպեց ներկայացնել: Կարելի է նաև դիմում ուղարկել «Ամերիաբանկի» էլեկտրոնային փոստի հասցեին», - ասաց նա՝ հավելելով, որ բոլոր երեք տարբերակները առանց բանկ այցելելու հայտ ներկայացնելու հնարավորություն են ենթադրում: Հայտի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև ներկայացնել հարկային հաշվետվություններ, տեղեկանք ՊԵԿ-ից՝ հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ, հնարավոր է նաև այլ փաստաթղթեր՝ բանկի պահանջով: Բարսեղյանը շեշտեց, որ «Ամերիաբանկի» թիմը ձգտում է առավելագույնս թեթևավնել ֆինանսական գնահատման ընթացակարգը՝ օպերատիվություն ապահովելու համար: «Մեր այն հաճախորդների դեպքում, որոնք վերջին տարում դիմել են վարկ ստանալու համար, կօգտագործվի առկա ֆինանսական գնահատականը և վերլուծությունը: Դրանց բացակայության դեպքում մենք կկողմնորոշվենք հարկային հաշվետվությունների ցուցանիշների վրա: Դե, իսկ մինչև 5 միլիոն դրամ վարկերի դեպքում հնարավոր կլինի օգտվել մեր սքորինգային համակարգից », - ընդգծեց Բարսեղյանը:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЕН ОВАСАПЯН: НАЛИЦО ВСЕ ПРЕДПОСЫЛКИ ЗАКАТА ГОСУДАРСТВЕННОСТИ
    2025-05-22 10:51

    Молчание Никола о «мирном соглашении» свидетельствует об одном: политическая линия находится в коллапсе, строится не мир, а дипломатическая прострация, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян, отметив, что даже молчание является частью политического расчета. «Уже около двух месяцев Никол не говорит о «мирном соглашении», о котором он в одиночку говорил на протяжении месяцев, не раскрывая его реального содержания. О том соглашении, текст которого, как он утверждал, «полностью готов» и он «готов подписать его в любое время». Сегодня же – тишина, гнетущая, обличающая тишина.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: РОССИЯ-АРМЕНИЯ: НОВОЕ ДВИЖЕНИЕ ВВЕРХ?
    2025-05-22 10:48

    Давно не слышал столько позитивных откликов и комплиментов из уст высоких представителей России и Армении в адрес друг друга, однако тост за новый подъем российско-армянской дружбы выглядит пока что преждевременным написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов, комментируя двухдневный визит министра иностранных дел РФ Сергея Лаврова в Ереван.

  • ПОЕЗД ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН НАЧНЕТ КУРСИРОВАТЬ С 14 ИЮНЯ
    2025-05-20 16:48

    Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.

  • ЗАРСКАЯ ТРАГЕДИЯ: 33 ГОДА СКОРБИ
    2025-05-20 09:59

    "Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ