Последние новости

ՍԴ-Ն ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը գիտի միայն 3 մեթոդ

Փաշինյանը հայտարարեց, թե երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, ինչից եզրահանգում է բխում, որ կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ երկրորդ ալիքի սկսվելու համար նախ պետք է հաղթահարել առաջինը:

Ըստ տրամաբանության օրենքների, երկրորդ ալիքը կարող է սկսվել միայն այն բանից հետո, երբ առաջինը մարի: Մեզանում նման բան չի եղել. Ընթացքը հարաճուն շարունակվում է, ուստիև երկրորդ ալիքի մասին խոսելն անիմաստ է, բայց Փաշինյանը, դատելով ամենից, տեղյակ չէ…

Անցած շաբաթ արձանագրվեց ամենասարսափելի ցուցանիշը. մեկ օրում՝ 15 մահ, Հայաստանը սրընթաց տեմպերով մոտենում է հումանիտար աղետի։ Վարչապետն ասաց, թե կա միայն 3 մեթոդ, որոնց օգնությամբ հնարավոր է զրոյացնել վարակումների և մահերի ցուցանիշները: Դրանք են՝ դիմակները, ձեռքերի ախտահանումը և սոցիալական հեռավորությունը։ Տարօրինակ է, որ առաջին դեմքի այդչափ «խորը գիտելիքների» պարագայում երկիրը գնալով ավելի է թաղվում համաճարակի և քաոսի մեջ։ Եթե Փաշինյանին հայտնի է միայն 3 մեթոդ, ապա նա ակնհայտորեն պետք է դասեր վերցնի վրացի գործընկերոջից. դատելով արդյունքներից, վերջինս շատ ավելին գիտի կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին…

Դիմակավոր ու ձեռնոցավոր ձայնը

Ո՞վ կպատասխանի այն հարցին, թե ինչու է արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքացիներին թույլատրվում այցելել մոլեր, սրճարաններ ու ռեստորաններ, բայց չի թույլատրվում անցկացնել բողոքի զանգվածային ակցիաներ: Ինչո՞ւ չի կարելի անվտանգության միջոցների կիրառմամբ հանրաքվե անցկացնել։

Եթե մարդիկ կարող են գնալ սրճարան, ապա ինչո՞ւ չեն կարող գնալ ընտրատեղամասեր և, պահպանելով սոցիալական հեռավորությունը, բժշկական դիմակներով լրացնել քվեաթերթիկները և ձեռնոցներով գցել դրանք քվեատուփը: Պատասխանը պարզ է. եթե Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի ունենար առաջիկա կիրակի օրը, ապա իշխանությունը չէր հավաքի 650 հազար անհրաժեշտ ձայները, չէր հավաքի դրանց նույնիսկ կեսը։ Երբ վարակվածների թիվն ավելանում էր օրական 30-ով, իշխանությունը փակեց այն ամենը, ինչ հնարավոր էր փակել, իսկ երբ վարակվածների թիվն անցավ օրական 3-4 հարյուրից, իշխանությունը որոշեց մեղմացնել միջոցները, բացառությամբ բողոքի զանգվածային ակցիաների ու հանրաքվեի։ Մնացյալ ամենը թույլատրվա՛ծ է։

Մարտին իշխանության ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից խոսում էին այն մասին, թե ժողովուրդն, իբր, պահանջում է հանրաքվե անցկացնել և ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու ևս 6 դատավորներից, իսկ այսօր նրանք ասում են, թե հանրաքվե չեն անցկացնելու՝ առաջնորդվելով բացառապես բնակչության առողջության մասին հոգատարությամբ։ Խոսքը, կրկնում եմ, այն նույն բնակչության մասին է, որին թույլատրված է այցելել մոլեր, սրճարաններ, ռեստորաններ և բազմաթիվ այլ օբյեկտներ։ Ըստ իշխանությունների տրամաբանության՝ այդ օբյեկտներ այցելելը շատ ավելի անվտանգ է ընտրատեղամասեր այցելելուց։

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն իշխանությունը ծրագրում էր հանրաքվեի դնել ապրիլի 5-ին, հակասահմանադրական էր, ինչպիսին որ, ըստ էության, նաև հանրաքվեի չեղարկման նախագիծն է։ Երկու փաստաթղթերի հեղինակն էլ Նիկոլի ընկեր ու զինակից Վահագն Հովակիմյանն է։ Եթե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իսկապես համոզված է, թե իշխանությունը կարող է ցանկացած պահի հանրաքվե անցկացնել, ապա ինչո՞ւ որոշեցին չեղարկել հանրաքվեն, այլ ոչ թե հետաձգել։ Այն մասին, որ հանրաքվեի չեղարկման մասին խորհրդարանի որոշումը՝ ՍԴ-ի եզրակացության շրջանցումով, իշխանությունների տարանջատման սկզբունքի կոպիտ խախտում է, այսօր խոսում են ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նրա սահմաններից դուրս: Այս սկզբունքի խախտումը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

Կոստյումից դեպի քուրջ

Խորհրդարանական մեծամասնությունը որոշեց սահմանադրական հանրաքվեի չեղարկման մասին նախագիծը չուղարկել ՍԴ այն պատճառաբանությամբ, թե բարձրագույն դատական ատյանը, իբր, չի կարող անաչառ լինել, երբ խոսքն իր ճակատագրի մասին է։

Բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչները կարող են, իբր, կողմնակալություն ցուցաբերել որոշում ընդունելիս։ Այլ կերպ ասած, խորհրդարանական մեծամասնությունը կրկին անում է այն, ինչ չպետք է անի։ Ինչպես հայտարարեց քաղաքագետներից մեկը, եթե լինելով ընդդիմություն՝ Նիկոլն ու իր համախոհները մեղադրում էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այն բանում, թե նա Սահմանադրությունը վերածել է իր հագով կարած կոստյումի, ապա այսօր Սահմանադրությունը կոստյումից վերածել են հատակի քրջի։

Այս խորապատկերին իշխանությունը շարունակում է սեփական ապիկարության մեղքը ՍԴ-ի վրա բարդելու փորձերը ։ Արտակարգ դրության պայմաններում Փաշինյանի և իր կառավարության գործողություններն օգնեցին բնակչությանը հասկանալ, որ իշխանության սխալների համար ամենևին մեղավոր չեն Թովմասյանն ու 6 դատավորները։ Մարդիկ հասկացան, որ կորոնավիրուսի հարուցած ճգնաժամի պատճառները պետք է փնտրել իշխանության անձեռնհասության և պետությունը կառավարելու վարչապետի անկարողության մեջ։ Կորոնավիրուսն արագացրեց այդ ամենի բացահայտման գործընթացը, Փաշինյանը գերազանց գիտակցում է, որ հանրաքվեն կդառնա բոլոր ուղղություններով իշխանությունների ձախողման ցուցանշական ակցիա, ուստի դրանից պետք է հրաժարվել ցանկացած միջոցներով, ներառյալ հակասահմանադրականը: Բացի այդ, շուտով պատրասի կլինի սահմանադրական բարեփոխման նոր նախագիծը, որի վրա, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է, աշխատում է հատուկ հանձնաժողովը ։

Եվ բացի այդ, արտակարգ դրության պայմաններում ՍԴ-ն տքնաջան աշխատում է, ինչպեսև պետք է աշխատի պետական ազդեցիկ ատյանը։ Պարզապես Նիկոլն այնպիսի անձնական հակակրանք է տածում Թովմասյանի նկատմամբ, որ պատրաստ է ցանկացած քայլի, միայն թե ազատվի նրանից ու ևս 6 դատավորներից։ Հակասահմանադրական էր ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու մասին օրենքը, հակասահմանադրական է խորհրդարանի ուժերով ընդունված օրենքը հանրաքվեի չեղարկման մասին՝ սահմանադրական դատարանի որոշման շրջանցումով։ Երկու օրենքներն էլ, կրկնեմ, ներկայացրել է Փաշինյանի նույն նվիրյալ զինակիցը՝ Հովակիմյանը, որն իրավաբանական կրթություն չունի։

Իրավական և իրավաբանական ողջ հանրությունը խոսում է այն մասին, որ այսօր Հայաստանում կա անկախ և բանիմաց ՍԴ, որն առաջնորդվում է օրենքներով, այլ ոչ թե վարչապետի քմահաճույքով։ Վարչապետին դա ձեռնտու չէ։ Փաշինյանը մտադիր է իրենով անել բոլոր ատյանները, ներառյալ ՍԴ-ն, որն արգելափակում է իր ճանապարհը դեպի մենիշխանություն ու բռնապետություն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ