Последние новости

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՇԽԱՏԻ ՀԱՍՏԱՏԱՊԵ՛Ս»

Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա ՍԱՀԱԿՅԱՆԸ «ԳԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում պատասխանում է քաղաքական հրատապ օրակարգին առնչվող հարցերին:

-«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը օրերս կարծիք հայտնեց, թե «հինգերորդ շարասյունը դավաճանական կոնգլոմերատ է՝ Ծառուկյան, Վանեցյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան և մյուսներ»: Դուք ձեզ զգո՞ւմ եք այդ «դավաճանական կոնգլոմերատի» մաս՝ որպես Արթուր Վանեցյանի նախագահությամբ «Հայրենիք» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, և ընդհանրապես ինչպե՞ս է իրեն զգում խորհրդարանի նախկին փոխնախագահն ու նախկին դեսպանը՝ 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված և երեք ոստիկանների սպանած ահաբեկիչների խմբի պարագլխի մեղադրանքների նշանառության տակ։ Ներողություն եմ խնդրում ահաբեկչի գնահատականը մեկնաբանելու խնդրանքիս համար, բայց դրան է դրդում քաղաքական իրավիճակը, իսկ ահաբեկիչների կուսակցությունն այսօր, ավաղ, այդ իրավիճակի մասն է, քաղաքական դաշտի մասը, այլ ոչ թե բանտային կոնտինգենտ։ Ձեր մեկնաբանությունը։

-Լիովին կիսում եմ Ձեր տագնապը. մեզանում բնավ ամեն օր չէ, որ քաղաքական ուժերին անվանում են «հինգերորդ շարասյուն» կամ «դավաճանական կոնգլոմերատ»: Նման ծանր մեղադրանքների համար պետք է լինեն ծանրակշիռ հիմքեր, և այդպիսիք կարող են լինել իրավասու դատարանների որոշումները։ Այդպես է ընդունված իրավական պետություններում։ Բայց մեզ մոտ, ինչպես տեսնում եք, կուսակցությունների հանցավորության մասին խոսքեր են հնչում մի սուբյեկտի շուրթերից, որն իրեն «Սասնա ծռեր» անվանող ապօրինի զինված խմբի կազմում 2016 թվականի հուլիսին մասնակցել է ահաբեկչական գործողության, ինչի արդյունքում սպանվել է երեք ոստիկան։ Ավետիսյանն այժմ հանդես է գալիս քաղաքական գործչի, այսպես ասած՝ խաղաղ մասնագիտության տեր մարդու կերպարանքով։ Այնինչ ոչ վաղ անցյալում նստած էր մեղադրյալի աթոռին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդառության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, գողանալու համար։ Ինչպես ասում են հայերը, աչքներս լո՛ւյս։

Կա նաև այդ զազրելի երևույթի մյուս, ավելի վտանգավոր տեսանկյունը։ Հայաստանում, ասենք՝ նաև նրա սահմաններից դուրս, «Սասնա ծռերը» ոչ միայն մտովի նույնացվում, այլև անմիջականորեն կապակցվում են արտաքին ուժերի հետ։ Ուստիև ագրեսիվ գործունեությունը, «Սասնա ծռերի» լոկ ներկայությունը իշխանության համար մղվող օրինական ժողովրդավարական պայքարում, սպառնալիք է քաղաքացիների կյանքի համար, կոնկրետ՝ նրանց նշած կուսակցությունների, «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի, «Հայրենիքի» անդամների և դրանց առաջնորդների համար։

«Ծռերի» բառապաշարը հեշտությամբ բացահայտում է իրենց արմատականությունը և պայքարի բռնի մեթոդները քննադատող քաղաքական ուժերի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու նրանց իրական մտադրությունները։

Կցանկանայի հասարակայնության և պետական մարմինների ուշադրությունը հրավիրել նաև հետևյալ հանգամանքի վրա։ «Սասնա ծռերի» կողմից 2016-ին ՊՊԾ գնդի գրավման պահից ի վեր և հետագա ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև այսօր, Արթուր Վանեցյանը «Սասնա ծռերի» պարագլուխների կողմից նշանակվել է գլխավոր թիրախ. 2016-ին՝ Երևանի Էրեբունի համայնքի ԱԱԾ վարչության պետի պաշտոնում ահաբեկիչների տեղայնացման և վնասազերծման ուղղությամբ արդյունավետ աշխատանքի համար, 2018-19 թվականներին՝ այդ հանցավոր խմբավորման չեզոքացմանն ու հանրապետության քաղաքական կյանքին միջամտության կասեցմանն ուղղված իր հետևողական պայքարի, այժմ՝ թե՛ իշխանությանը, թե՛ ահաբեկիչներին առճակատ քննադատելու։ Մեր տրամադրության տակ կան բավարար ապացույցներ, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդի նկատմամբ մոլի ատելությունը մտերմացրել է իշխանությանն ու «ծռերին», դարձրել նրանց բնական դաշնակիցներ։ Ի դեպ, մինչև 2019-ի ամառ վարչապետը նույնպես «ծռերի» նշանառության տակ էր։ Հիմա՝ արդեն ոչ։

Եվ էլի մեկ կարևոր լրացում ասված ամենին։ Մեկ տարի առաջ yerevan.today-ը տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ ՊՊԾ գունդը գրաված և երեք մարդու սպանած ահաբեկիչներին հավաքագրողն ու համակարգողը Գարեգին Չուգասզյանն էր, նույն ինքը՝ Սորոսի կոնտակտային անձը Հայաստանում: Արդարադատությունից թաքնվող Գ.Չուգասզյանը «հեղափոխությունից» անմիջապես հետո դուրս եկավ ընդհատակից, համագործակցություն կարգավորեց իշխանության հետ: Այսօր նա գտնվում է գլխավոր հեղափոխականի «մերձավոր շրջապատում»՝ որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ։

-Ո՞վ և ի՞նչ նպատակով է բորբոքում ներկայիս հակառուսական հիստերիան, ո՞ւմ է ձեռնտու բաժանել քաղաքական դաշտը ռուսամետների և ռուսատյացների, ու թեև կառավարությունը զավթված է սորոսական կադրերի կողմից, բայց ինչո՞ւ են ընդ որում «հինգերորդ շարասյուն» անվանում ընդդիմության այն հատվածին, որը համախմբված պահանջում է անգործունակ կառավարության հրաժարականը։

ակառուսական հիստերիա Հայաստանում դեռ չի դիտարկվում, բայց կան ուժեր, որոնք դեմ չեն համը հանել, ինչպես մի գդալ կուպրը մեղրի տակառում։ Մյուս կողմից, արմատական ռուսամետներ նույնպես մեր քաղաքական ներկապնակում ես չեմ տեսնում։ Բայց Երևանի և Մոսկվայի հարաբերությունները ոտնատակ տալու ինչ-որ անմտածված, հեղափոխական պոռթկման կանխազգացում ունեմ։ Ենթադրում եմ, որ ազդակները գալիս են իշխանությունից։

Միջազգային հարաբերություններում հեղափոխությունը չի աշխատի հաստատապե՛ս։ Այդտեղ պահանջվում է նրբարվեստ աշխատանք, զգուշավոր, անշտապ և, գլխավորը՝ ոչ հրապարակավ։ Ես խորհուրդ կտայի մոտենալ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ հիմք ընդունելով մեր ժողովուրդների երկարաժամկետ շահերը, փոխադարձ օգուտը՝ ձգտելով պահպանել այն լավագույնը, որ վերջին 30 տարիների ընթացքում ձեռք է բերվել մեր երկրների ղեկավարների կողմից տնտեսական, ռազմական, միջազգային, հումանիտար համագործակցության ոլորտում՝ համատեղ ստեղծված (!) ինտեգրացիոն միավորումների և, իհարկե, բարձրագույն մակարդակում տարվող քաղաքական երկխոսության շրջանակներում։

Բայց, ցավոք, ինձ չեն լքում կասկածները. մի՞շտ են արդյոք ներկայիս իշխանությունները որոշումներ կայացնելիս հիմք ընդունում իրական քաղաքականության սկզբունքները, չե՞ն անտեսում արդյոք մեր տնտեսության և շուկայի բնական կողմնորոշվածությունը դեպի Ռուսաստան, հաշվի առնո՞ւմ են մեր հայրենակիցների շահերը, որոնցից շատերը ժամանակավորապես բնակվում են մեր բարեկամ այդ երկրում։

Դուք հարցնում եք, թե ինչո՞ւ են ՀՀ կառավարությունում այդքան շատ սորոսականները, բայց «հինգերորդ շարասյուն» են անվանում կառավարությանը քննադատողներին։ Պատասխանն ամփոփված է Ձեր իսկ հարցում. մեզ վրա հարձակվում են հենց այն պատճառով, որ կողմնորոշված չենք արտաքին ուժերի ուղղությամբ, մտահոգ ենք մեր Հայրենիքի անվտանգությամբ, ժողովրդի բարեկեցությամբ, պայքարում ենք մեր ազգային ինքնության պահպանման համար, պաշտպանում մեր ազգային արժեքները՝ մեր լեզուն, մեր գիրը, ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս ամենի մասին ասված է «Հայրենիք» կուսակցության ծրագրում, որն ընդունվեց ս.թ. մայիսի 30-ին կայացած մեր համագումարում:

ակառուսական ուժերն արդեն հայտարարել են, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ։ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը «Գոլոս»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ «եթե Ռուսաստանը միջամտեր Հայաստանի գործերին, ապա Փաշինյանն արդեն Կանադայում կլիներ»: Ինչ եք կարծում, ինչո՞ւ է Փաշինյանին պետք այդ հիստերիան, մի՞թե նա չի հասկացել, որ Արևմուտքը չի արձագանքելու այդ ճիգերին, և որ ինքը չի դառնալու Միխո Սահակաշվիլի, այլ կերպ ասած՝ իրեն փող չեն տալու։

-Հայաստանում այսօրվա իշխանությունը խարսխված է հիստերիայի, համընդհանուր աղմկարարության, ստախոսության, սեփականազրելու և թալանվածը վերադարձնելու, հրապարակային մահապատիժներ կազմակերպելու խոստումների վրա։ Դա բնորոշ է հեղափոխություն կոչեցյալ ցանկացած բալագանի։ Երկու տարի առաջ մարդկանց վերջնականապես խաբեցին՝ հմտորեն շահարկելով նրանց ազնիվ մտադրությունները, կյանքի բարելավման նրանց իղձերը։ Պետք է նայել ճշմարտության աչքերին. Հայաստանը հիմնականում աղքատ մարդկանց երկիր է, և այդպիսի մարդկանց խաբելն ավելի հեշտ է: Ժողովրդի որոշակի մասը հակված է ինքնախաբեության, քանի որ պատրանքների մեջ ճախրելն ավելի հաճելի է, քան չարիքի դեմ պայքարելը։

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ հարաբերություններին։ «Արևմուտք, թե՞ Ռուսաստան» հարցադրումը կեղծ այլընտրանք է։ Ինչ-որ չափով կարելի էր համաձայնել Արևմուտքի տեխնոլոգիական ու կառավարչական նվաճումների օգտակարության մասին «արևմտամետների» փաստարկներին կամ ռուսական շուկայի հասանելիության և Ռուսաստանի անվտանգության համակարգի հուսալիության մասին «ռուսամետների» փաստարկներին, եթե չլիներ նրանց իրարամերժ անտագոնիզմը ։ Բացարձակ անխոհեմ որոշ մարդիկ փորձում են մեկնաբանել նման այլընտրանքը «կա՛մ Արևմուտք, կա՛մ Ռուսաստան» շեքսպիրյան ողբերգական դատապարտվածության ոգով։ Անշուշտ, նման մակերեսային ընկալումը բնակչության մի մասի մոտ առկա է։ Հեշտ է կողմնորոշվել ինչ-որ մեկի ուղղությամբ և հարցը համարել սպառված։ Այդպիսի, կրկնեմ, կեղծ հարցադրման պարագայում պարզվում է, որ ոմանք «ցանկանում» են Արևմուտքը, մյուսները՝ Հյուսիսը։ Չի կարելի անտեսել, առավելևս ծաղրել արտաքին քաղաքականության այդչափ պարզեցված ընկալումը. դա մեր իրականությունն է։ Իսկ բազմաթիվ հայերի համար դա նաև նշանակում է քաղաքակրթական ընտրություն։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև ավագ սերնդի մտայնությունները, որին խորհրդային համակարգն ընտրության հնարավորություն չէր տալիս, ընդ որում նման իրադրությունը թելադրված էր ոչ միայն երկու աշխարհների դաժան դիմակայության տրամաբանությամբ, այլև պատմական հիշողությամբ։

Եվ այդուհանդերձ, եթե որոշ գործոնների վերլուծությունից անցնենք եզրահանգման, ուրվագծվում է հայկական հոգեկերտվածքի հետևյալ ընդհանուր պատկերը. կրոնական, մշակութային մտերմությունը, բարիդրացիական վերաբերմունքը, մարտական բարեկամությունը, ինչպես նաև թշնամական շրջապատը սնում են հայերի բարի զգացմունքները Ռուսաստանի նկատմամբ՝ որպես հուսալի դաշնակցի։ Ռուսական աշխարհը մեզ համար հասկանալի քաղաքակրթություն է։ Հետևաբար, ոչ մի իշխանություն չի կարող ընդդիմանալ այդպիսի հիմնական ուղղվածությանը՝ մեյնսթրիմին. անշուշտ, չժխտելով Արևմուտքի, աշխարհի բոլոր պետությունների և ժողովուրդների հետ համագործակցության փորձի պահպանման ու բազմապատկման անհրաժեշտությունը ։

Անկախության 29 տարիների ողջ ընթացքում Հայաստանի ղեկավարությունը փոխշահավետ համագործակցություն է կառուցել բոլոր երկրների հետ, իրականացրել բարիդրացիության և բարեկամության քաղաքականություն: Այդ իսկ պատճառով ես մերժում եմ «կա՛մ Արևմուտք, կա՛մ Ռուսաստան» կարգի հակադրություններն ու վերջնագրերը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЕРХУШКА РЕЖИМА МЕЧЕТСЯ В АГОНИИ, ВСЯ НАДЕЖДА НА БАНДЫ
      2024-04-25 10:15

      Судья Жора Чичоян, выдавший санкцию на домашний арест и залог в 7 млн драмов для участника 44-дневной войны Самвела Варданяна, в свое время  выдал санкцию на арест матери погибшего героя Гаянэ Мартиросян. Режим, напомню,  обвинил ее в попытке похищения сына Пашиняна Ашота. Чичоян стал судьей 22 сентября 2022 г., а до этого был прокурором. Он приобрел известность, когда президент РА представил возражения в Высший судебный совет по поводу его назначения, но в ВСС позицию президента игнорировали. Дело в том, что за Жору вступились отец - прокурор Ширака Армен Чичоян и брат отца - судья ВСС Сергей Чичоян.

    • ОТ БЕРДЗОРА, СУСА И АГАВНО ДО СЮНИКА И ТАВУША…
      2024-04-24 09:57

      В ходе повторного визита Пашинян успокоил тавушцев, дескать, 4 деревни не будут сданы, а обмен территориями состоится в пользу тавушцев. Обман раскрылся почти сразу: когда на приграничные участки прибыли геодезисты и специалисты по разминированию, стало очевидно, что жители Тавуша могут разделить судьбу жителей Шурнуха, которые лишились своих домов в обход делимитации и каких-либо законных оснований!

    • ГЕНОЦИД – 109. ПРОДОЛЖЕНИЕ В ВИДЕ РЕВИЗИИ ФАКТА
      2024-04-24 09:40

      "Армянский народ надо уничтожить в корне… Сейчас идет война, другого такого случая больше не будет", - дословно было произнесено в ходе секретного заседания высших чинов младотурецкого государства в 1915 г. 109-й годовщине предшествуют попытки правящей верхушки поставить под сомнение факт Геноцида в Западной Армении, специалисты считают, что инициатива исходит от Анкары, а это значит, что Геноцид продолжается в виде ревизии факта и попытки забвения. По мере приближения 109 годовщины становится очевиднее, что режим Пашиняна участвует в гибридной войне против армянского народа на стороне геноцидных государств!

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։